«Սա, պատկերավոր ասած, սադրանք էր՝ ուղղված դատարանին». Քոչարյանի գործով դատախազն առարկեց

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանում  չի տեսնում որեւէ հիմք, որը նախատեսված կլինի օրենքով:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Մարտի 1-ի գործի ամբողջ նյութերը Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ բողոքի քննությունը, որի ժամանակ պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը:

Միջնորդության դեմ առարկելիս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այն որակեց սադրանք՝ ասելով, որ պաշտպանները դատավորի վերաբերյալ արտահայտություններ արեցին, դրանք ներկայացրին որպես անկողմնակալությունը կասկածի տակ դնող հանգամանք եւ դրեցին ինքնաբացարկի հիմքում. «Այսինքն՝ ըստ պաշտպանների՝ կարելի է, պատկերավոր ասած, դատարանին վիրավորել, եւ հաջորդ քայլին ասել՝ քանի որ ես ձեզ վիրավորեցի, դուք իմ նկատմամբ ունեք կողմնակալ վերաբերմունք, եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»:

Դատախազի խոսքով՝ այդ հրապարակումները շատ սուբյեկտիվ են եւ պետք է քննարկվեն նախագահող դատավորի կողմից. «Բայց սա, պատկերավոր ասած, սադրանք էր՝ ուղղված դատարանին՝ ասելով, որ դուք այս գործը չպետք է քննեք, քանի որ ստեղծում ենք նման հիմքեր, բայց սա արդարադատություն իրականացնելու ոճ չէ»:

Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունն իր համար սպասելի էր. «Սակայն նշվածը որպես կողմնակալության պատճառ ներկայացնելը որեւէ իրավական հիմք ունենալ չի կարող, դատական իշխանությունն իր անաչառությունը, անկողմնակալությունը դրսեւորում է հենց օրենքի եւ Սահմանադրության հիման վրա, եւ հենց օրենսդիրն է նախատեսել գործիքակազմ՝ նման իրավիճակից խուսափելու եւ թույլ չտալու դատական իշխանության անունը նսեմացնել»:

Ինչ վերաբերում է դատարանի կողմից նախկինում կայացված որոշման իրավաչափությանը (խոսքը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման մասին է,- խմբ.) եւ դա որպես կողմնակալության հիմք ներկայացնելուն, դատախազն ասաց, որ նախ, անընդունելի է դատարանի կողմից կայացված որոշումը նույն դատարանում վիճարկման առարկա դարձնելը, առավել եւս, եթե վերադաս դատարանն այդ դատական ակտի դեմ բողոքը վարույթ չի ընդունել՝ արդեն իսկ համարելով, որ այն չի կարող իրավունքի էական խախտում համարվել. «Դատարանը, գնահատելով պաշտպանների կողմից ներկայացված փաստարկները եւ բազմիցս հնարավորություն ընձեռելով իրենց դիրքորոշումը ներկայացնել, այդ ուղղությամբ դատական նիստերը շեղելու եւ իրավունքի չարաշահումը արձանագրելով, կայացրել է որոշում, որի վերաբերյալ, ինչպես նշեցի, արդեն իսկ ունենք Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշում»:

Խոսելով դատարանի կողմից գործն այս կամ այն դատարան ուղարկել-չուղարկելու հանգամանքից՝ Պետրոս Պետրոսյանն ընդգծեց, որ պաշտպանները զուգահեռ անցկացրին Վճռաբեկ դատարանի հետ եւ եզրակացրին, որ եթե Վճռաբեկ դատարանը կարողացել է քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ դեռեւս բողոքի քննության ընդունելության փուլում, հետեւաբար Վերաքննիչը եւս կարող էր նույն գործողություններն իրականացրել. «Բայց պետք է հետ գնանք եւ տեսնենք, թե Վերաքննիչ դատարանն ինչ պատճառաբանությամբ էր այդպես վարվել: Ըստ պաշտպանների՝ Վերաքննիչ դատարանը հիմքում դրել էր բողոքարկման ժամկետի հանգամանքը, իսկ կարո՞ղ ենք մենք պատկերացնել, որ Վճռաբեկ դատարանը եւս պետք է սպասեր բողոքարկման ժամկետին: Այստեղ ակնհայտ է, որ որեւէ նմանություն դրանց միջեւ չկա, եւ մեկը մյուսից բխեցնելը որպես կողմնակալության հանգամանք ներկայացվել չի կարող»:

Անդրադառնալով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությանը եւ վարչական վարույթին՝ դատախազն ասաց. «Ստացվում՝ եթե մեկ անգամ դիմենք այդ հարցով, ապա հետագայում որպես դատավարության կողմեր այդ դատարաններում հանդես գալ չենք կարող, սա պաշտպանական նույն թեզի շարունակությունն է, ավելին՝ այս դեպքում վիճարկվում են Արդարադատության նախարարության գործողությունները, արդյոք այն՝ իրենք պատշաճ քննարկել են դիմումը, թե ոչ, հետեւաբար դատարանի գործողություններն այստեղ առհասարակ քննության առնվել չեն կարող:

Պաշտպանների վկայակոչած ենթադրյալ կեղծիքն էլ դատախազը որակեց առավել, քան տպավորիչ. «Դատական ակտից հանել մի ձեւակերպում եւ պնդել, թե դա ձերը չէ, եւ որպես փաստ նշել, թե դա բացառապես դատավոր Ռուբիկ Մխիթարյանի ձեւակերպումն է, հետեւաբար նա մասնակցություն է ունեցել այդ դատական ակտի կայացմա՞նը: Ես չեմ կարող բնորոշել, թե ինչպիսի բարձր երեւակայություն պետք է ունենալ, որ եթե դատական ակտում հանդիպենք, ասենք, ՀՀ քրեական օրենսգիրք բառերը, ենթադրենք, թե դրանք որեւէ դատավորի բառերն են, դա ծայրահեղ մոտեցում է, եւ բացի այդ, բոլորս էլ գիտենք, որ դատարաններն օգտագործում են թե՛ Վճռաբեկի, թե՛ ՍԴ-ի, թե՛ Եվրոպական դատարանի, թե՛ գործընկեր դատավորների ձեւակերպումները»: Դատախազի ընկալմամբ՝ եթե առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, ապա կարելի է զուգահեռ անցկացնել եւ ասել՝ եթե դատարանն օգտագործել է Եվրոպական դատարանի որեւէ ձեւակերպում, ուրեմն կարելի է կարծել, թե նա օգտվել է այդ դատավորից. «Սա վերացականության բարձր աստիճան ունեցող հայտարարություն է, չի կարող դա դիտվել որպես հաղորդում եւ կապվել դատավորի ինքնաբացարկի հետ»:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի հայտարարություններին, որ մատնանշեցին պաշտպանները՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ինքն անձամբ ծանոթ չէ դրանց եւ չի կարող ասել՝ հայտարարությունները ներկայացվեցին կոնտեքստից կտրված, թե ոչ, բայց, ըստ նրա, ներկայացվածից նույնպես հասկանալի չէր, թե ԲԴԽ նախագահն ինչ է ասել, թե ինչ ասել է՝ ընդդիմության կամ իշխանության համար հաճելի կամ ոչ հաճելի դատավորներ. «Բայց ԲԴԽ նախագահը, լինելով դատական իշխանության երաշխավորներից մեկը, չեմ կարծում, թե որեւէ դատավորի անձը կարող է հրապարակային կասկածի տակ դնել կամ կաշկանդել նրան»: Դատախազի խոսքով՝ կարելի է ենթադրել, թե նրա հայտարարությունները պաշտպանական կողմը ներկայացրեց կոնտեքստից դուրս:

Միջնորդության քննարկումն այսպիսով ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3524 դիտում

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել