Երևան
12 °C
Ղազախստանում՝ Ալմաթիում, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Միշուստինի նշանակումից հետո սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է նրա հետ:
Լուսանկարվելու պաշտոնական արարողությունից հետո Փաշինյանը գրպանից հանեց բջջային հեռախոսն ու առաջարկեց նաեւ սելֆի անել: Միշուստինը ժպիտով համաձայնեց եւ հարցրեց, թե հայերեն ինչպես են ասում սելֆի: Փաշինյանը կատակեց. «Սելֆին հենց հայերեն բառ է»:
Վարչապետները ծիծաղելով զբաղեցրին իրենց տեղերը: Իր խոսքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների եւ երկրների միջեւ միշտ եղել եւ լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց իր կարծիքով միշտ շանս կա նոր մակարդակի բարձրացնելու այդ հարաբերությունները: «Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Իհարկե, մեր պետությունների միջեւ հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ: Առեւտրաշրջանառությունը 2019-ին մոտենում է երկու միլիարդի, որը բավական լավ ցուցանիշ է: 2020-ին այդ դինամիկան կպահպանվի: Հայաստանում մեզ հաջողվել է 2019 թվականին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019-ին ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը իր խոսքի ավարտին հույս հայտնեց, որ մոտ ապագայում կհանդիպեն նաեւ Երևանում, քանի որ այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում:
Իր հերթին՝ ողջունելով ՀՀ վարչապետին՝ Միշուստինը նշեց, որ ջերմությամբ է հիշում բոլորովին վերջերս իր այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային WCIT ֆորումին, որը փայլուն էր կազմակերպված: «ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը: Դուք խոսեցիք մեր ապրանքաշրջանառության եւ առեւտրի մասին. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է՝ առևտրի ծավալում 26 տոկոս չափաբաժնով: Հանրապետությունում գործում է 2.2 հազար ռուսական ընկերություններ: 2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ ինչպես դուք ասացիք, հասնելով մոտ 2 միլիարդ դոլարի: Աճը շարունակվել է նաև նախորդ տարի՝ հունվար-նոյեմբերին ավելանալով 17.6 տոկոսով: Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,-ասաց Միշուստինը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի ու Միշուստինի գլխավորած պատվիրակություններն Ալմաթիմում մասնակցում են ԵԱՏՄ միջկառավարական նիստին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT