Կոնսենսուս մինուս 95 տոկոս

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, «բոլորին» կոչ էր արել միանալ եւ համատեղ ուժերով Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, ու դրանով իսկ իշխանությունների դեմ պայքարի լիդերության հայտ էր ներկայացրել: Ինչպես եւ սպասվում էր՝ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը շատ չուշացավ: Նա հանդես եկավ հարցազրույցով, հերթական անգամ խոսեց այն մասին, որ «կոնսենսուս մինուս մեկը» կայացել է, ապա իրեն հատուկ բնածին համեստությամբ հայտարարեց, թե ինքը հաջողությամբ դարձել է «ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ», վերջում էլ նույնքան համեստորեն արձանագրեց՝ «հավանաբար, ինձ վիճակված է շատ կարեւոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»: Այնպես որ՝ Միքայել Մինասյանը թող հանգիստ նստի տեղը. փրկիչն էլ է Քոչարյանը, շատ կարեւոր դերակատարն էլ, պայքարի խորհրդանիշ դրոշն էլ:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: Սա հասկանալու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ինչո՞վ է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն աննախադեպ: Բանն այն է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր տիպի ցանկացած այլ երկրում հասարակությունը, որպես կանոն, բաժանվում է երկու մասի՝ մոտ 95 տոկոս «հասարակ ժողովուրդ» եւ 5 տոկոս «վերնախավ», որի մեջ մտնում են քաղաքական կուսակցությունների ղեկավարները (անկախ նրանից՝ իշխանամե՞տ են, թե ընդդիմադիր), օլիգարխներն ու խոշոր գործարարները, միջինից բարձր օղակների պետական չինովնիկները, քրեական աշխարհի «գեներալները», լրատվամիջոցների ղեկավարները, շոու-բիզնեսի շատից-քչից հայտնի դեմքերը եւ այլն: Ու այդ տիպի երկրներում իշխանափոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում հենց այդ 5 տոկոսի ներսում: Ընդ որում՝ այդ 5 տոկոսը միշտ կոմֆորտի դաշտում է, որովհետեւ օլիգարխները սկսում են ծառայել նոր իշխանություններին, քրեական հեղինակությունները նորերին են առաջարկում իրենց ծառայությունները, լրատվամիջոցները սկսում են սնվել նոր տերերից, քաղաքական լիդերները «հաճախորդություն են անում» նորերի համար, եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ որոշ դերաբաշխումներ լինում են, բայց մեծ հաշվով՝ այդ 5 տոկոսի կյանքում շատ բան չի փոխվում:

Իսկ Հայաստանում ոչ միայն իշխանությունը փոխվել է բոլորովին այլ տրամաբանությամբ, այլեւ նոր իշխանությունները սկզբունքորեն հրաժարվել են այդ 5 տոկոսին «տեր կանգնելու» եւ նրանց կոմֆորտն ապահովելու ավանդույթից: Մինչդեռ դա առանձնապես բարդ չէր լինի. նոր իշխանությունները հանգիստ կարող էին աչք փակել նախկինների արածների վրա (ինչպես մինչ այդ արվում էր), օլիգարխներից «ճամպրուկներով» փող վերցնել ու թաքուն ֆինանսավորել ոչ միայն «անկախ լրատվամիջոցների» 90 տոկոսին, այլեւ քաղաքական հաճախորդներին, ուժային կառույցների միջոցով երկխոսության մեջ մտնել քրեական աշխարհի «գեներալների» հետ ու փոխադարձաբար միմյանց ծառայություններ մատուցել, եւ այլն: Ու հավատացեք՝ ոչ այսօրվա քարոզչական տեռորի թիրախում կհայտնվեին, ոչ էլ Քոչարյանի ասած «կոնսենսուս մինուս մեկը» կլիներ:

Այո, «կոնսենսուս մինուս մեկն» իսկապես կա: Բայց՝ այդ 5 տոկոսի ներսում: Այն 5 տոկոսը, որը ցանկացած իշխանության օրոք կոմֆորտի մեջ էր, այսօր զրկվել է այդ կոմֆորտից եւ համախմբվել իշխանությունների դեմ: Նրանց համար սա կենաց-մահու պայքար է, եւ այդ պայքարում նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնելու: Դիմելու են ցանկացած կեղծիքի, ցանկացած ստորության, ցանկացած անբարոյականության, ու նրանցից որեւէ այլ բան ակնկալելն առնվազն միամտություն է:

Իսկ դիմակայելու ճանապարհը միակն է՝ կոնսենսուս ապահովել նաեւ հանրության 95 տոկոսի ներսում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14105 դիտում

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին