Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ըստ նախնական համաձայնության, ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ մաքսային ստուգման չեն ենթարկել 2020թ. փետրվարի 6-ին վաղ առավոտյան Վրաստանից «Բավրա» մաքսակետ մուտք գործած բեռնատարը։
Ընդհակառակը՝ հանցավոր նպատակն իրագործելիս խոչընդոտները վերացնելու համար՝ մաքսավորներից մեկը դիմել է իր ծանոթին, որը 200 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց «Բավրա» մաքսակետում իր գործողություններով շեղել է այլ մաքսային տեսուչների և մաքսատան գոտում գտնվող մյուս ծառայությունների ուշադրությունը, ինչի արդյունքում խմբի անդամները պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ բեռնատարի վարորդին թույլատրել են առանց բեռի մաքսազերծման հեռանալ մաքսատան տարածքից՝ դրանով իսկ հեղինակազրկելով պետական կառույցը, խաթարելով դրա բնականոն գործունեությունը և էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից, ընդ որում՝ մաքսավորներից մեկը խոստովանել է հանցագործության կատարումը:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց կողմից կատարված արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չի սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
Հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. սա վստահության հայտ է. վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք հատվածներում ձյուն է տեղում
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն... կա՛մ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կա՛մ պարզապես լռեք․ Արսեն Թորոսյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած
Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները
Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում
Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել
«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ասում էին՝ Կարապետյանը ՌԴ-ում խնդիրներ ուներ բիզնեսների հետ. հիմա էլ TRIPP-ի տոկոսները չեն հավանում
Գևորգ սրբազանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. դատարանը որոշում է կայացրել
Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն և կարևոր գործընկեր է Ծոցի տարածաշրջանում. նախագահը՝ դեսպանին
Քամին ԿԳԲ-ից ա փչում. Զախարովան ա շրջանառության մեջ դրել, թե Թուրքիան աջակցում է վարչապետին. տեսանյութ
Գնում ենք Հայաստանի առաջնությանը՝ ուժեղներով. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ, դուք պարում եք, մենք նվագում. գրանցվեք. վարչապետ
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 27 հարց է ընդգրկված
Խաղաղությունը կլինի հարատև, ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ տնտեսական կյանքի առաջընթացին. նախագահը՝ դեսպան Քվինին
Երևանում և մարզերում հիմնովին կնորացվի շուրջ 500 կմ օդային և 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գիծ. Պետրոսյան
Որպես անհետ կորած որոնվում է Սլավիկ Պողոսյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT