Սերժ Սարգսյանի «բանակցային դիրքերը» մոռացվեցի՞ն

Աղմկահարույց դատավարություններն ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի տեսակ երկրորդ պլան մղեցին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի կապանյան դիտարկումներն ու Արցախի նախագահի թեկնածուների արձագանքները: Կապանում Փաշինյանը ներկայացրել էր, թե ինչ «ժառանգություն» է թողել Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում, եւ նրա կոչին հետեւելով՝ ԼՂՀ քաղաքական ուժերի ղեկավարներն ու նախագահի թեկնածուները հայտարարել էին, որ կտրականապես դեմ են կարգավորման այդ տրամաբանությանը: Այլ կերպ ասած՝ տասը տարի շարունակ Սերժ Սարգսյանը բանակցություններ էր վարում մի տարբերակի շուրջ, որը բացարձակապես անընդունելի է ԼՂՀ (եւ վստահաբար՝ նաեւ ՀՀ) քաղաքական ուժերի եւ հասարակության համար:

Սերժ Սարգսյանը, հասկանալի է, ոչինչ չպատասխանեց: Ի՞նչ պատասխաներ: Փոխարենը նրա կուսակցության խոսափողները չտեսնված պաթոսով հայտարարեցին, թե Սերժ Սարգսյանը հող հանձնող չէ, նա այդ 8 հազար քառակուսի կիլոմետրն ազատագրողն է: Այդպես է, թե ոչ՝ այլ հարց է, որովհետեւ կարելի է, իհարկե, խոսել հաղթանակներում նրա ունեցած լուրջ ներդրման մասին, կարելի է խոսել նաեւ այն մասին, թե ինչպես էր նա պատերազմի ամենածանր ամիսներին թռել Մոսկվա, ու ինչպես մի կերպ գտան-հետ բերեցին, բայց խնդիրը միայն սա չէ: Խնդիրն այն է, որ «նա հող հանձնող չէ, հող ազատագրող է» արտահայտությունն իրականում ոչ թե պատասխան է, այլ պատասխանից խուսափելու փորձ: Բա որ հող հանձնող չէ, տասը տարի շարունակ ինչի՞ շուրջ էր բանակցում՝ լավ իմանալով, որ Արցախում առանց բացառության բոլորը դեմ են որպես բանակցությունների հիմք ընդունված այդ փաստաթղթին:

Լավ, ենթադրենք՝ ձեւի համար էր բանակցում: Այսինքն հենց այնպես համաձայնվում էր ինչ-որ զիջումների՝ լավ իմանալով, որ Արցախը, միեւնույն է, չի համաձայնվելու, եւ վերջնական փաստաթուղթը չի ստորագրվելու: Այլ կերպ ասած՝ ժամանակ էր ձգում: Դա էլ է տարբերակ, բայց՝ միայն մի դեպքում. եթե այդ այդ ժամանակը հակառակորդիցդ ավելի արդյունավետ ես օգտագործում, ավելի ես ամրապնդում երկրիդ ռազմական ու տնտեսական դիրքերը եւ դրանով իսկ նվազագույնի ես հասցնում նոր պատերազմի հավանականությունը: Հարց է ծագում՝ իսկ Սերժ Սարգսյանին դա հաջողվե՞ց: Ճիշտ հակառակը՝ հենց նրա նախագահության տարիներին էր, որ Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն ձեռք բերեց, մեր նկատմամբ որոշակի առավելություն ստացավ ու սանձազերծեց ապրիլյան պատերազմը: Լավ, ենթադրենք օբյեկտիվ պատճառներ էլ կային՝ նավթի միջազգային գները շատ բարձր էին, Ադրբեջանն էլ փող շատ ուներ: Բայց նավթի գնե՞րն էին պատճառը, որ նրա նախագահության տարիներին Հայաստանից 340 հազար մարդ արտագաղթեց:

Մի խոսքով՝ եթե անգամ Սերժ Սարգսյանը ձեւական բանակցություններ էր վարում եւ իրականում ընդամենը ժամանակ էր ձգում, դա նրան չի արդարացնում, որովհետեւ ժամանակը ցույց տվեց, որ դրանից Ադրբեջանն ավելի շատ շահեց, քան մենք: Պարզ ասած, ինչպես կասեր հայտնի քաղաքական գործիչը, «դա ավելին էր, քան հանցագործությունը. դա սխալ էր»:

Իսկ ի՞նչն է փոխվել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո: Փոխվել է «ընդամենը» երկու բան: Առաջին՝ հայկական կողմը առարկայական բանակցություններ չի սկսում, քանի դեռ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանական կողմը պատկերացնում միջնորդների առաջ քաշած սկզբունքները: Երկրորդ՝ հայկական կողմը եռանդուն քայլեր է անում տնտեսությունն ու բանակը մոդեռնիզացնելու ուղղությամբ, այսինքն՝ անում է ամեն ինչ, որպեսզի գոնե հիմա ժամանակը մեր օգտին աշխատի: Ու որոշակի հաջողություններ կան: Ցանկալի կլիներ, իհարկե, որ ավելի շատ լինեին, բայց հիմա գոնե հասկանալի է, թե որն է նպատակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3490 դիտում

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը