Սարյանի ժառանգները պահանջում են իրենց մասնաբաժինը. պատկերասրահը դադարեցրել է նրա նկարներով հուշանվերների վաճառքը

Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) դադարեցրել է նկարիչ Մարտիրոս Սարյանի՝ ՀԱՊ-ին պատկանող արվեստի գործերի վերատպությամբ հուշանվերների ցուցադրությունն ու վաճառքը: Պատկերասրահը հայտարարել էր, որ դա Սարյանի ընտանիքի պահանջն է:

ՀԱՊ-ը երկար տարիներ զբաղվել է անվանի նկարիչների աշխատանքների վերատպությամբ եւ հուշանվերային արտադրանքի իրացմամբ: Սակայն Սարյանի ժառանգները, այդ թվում՝ նկարչի թոռնուհի, «Մարտիրոս Սարյան» տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, պահանջում են հեղինակային իրավունքի պահպանում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ռուզան Սարյանը հայտնեց, որ պատկերասրահին ոչ թե արգելում են արտադրել եւ վաճառել Սարյանի ստեղծագործություններով արտադրանքը, այլ ներկայացված է պահանջ՝ գործել օրենքի դաշտում, չխախտել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված եւ Մարտիրոս Սարյանի ժառանգներին պատկանող բացառիկ հեղինակային իրավունքը: «Ընդամենը հրավիրել ենք բանակցությունների, որից իրենք հրաժարվել են»,- շեշտեց տիկին Սարյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությանը խախտման վերաբերյալ գրավոր տեղեկացրել է Սարյանի ժառանգների ներկայացուցիչը: «Մեզ համար անհասկանալի է ՀԱՊ-ի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը եւ անգամ բանակցության փորձ չանելը ժառանգների հետ»,- ասաց Սարյանը:

Ժառանգների պահանջը հետեւյալն է. պայմանագիր կնքել իրենց հետ՝ ոչ բացառիկ հեղինակային իրավունքի օգտագործմամբ շահույթ հետապնդող գործունեություն իրականացնելու մասին, տրամադրել ցանկը բոլոր այն գործերի, որոնց վերատպությամբ արտադրվում է հուշանվերային արտադրանք, օգտագործման եղանակները, ծավալները եւ, ի վերջո, այն մասնաբաժինը, որը շահույթից պետք է հատկացվի ժառանգներին: Սարյանի խոսքով՝ դա չի գերազանցում 20%-ը:

«Եթե չկա ցանկություն գործել իրավական դաշտում եւ օրենքով նախատեսված համաձայնությամբ շարունակել արտադրել եւ իրացնել հուշանվերային արտադրանքը, ապա դա ոչ թե ժառանգների կողմից դրված արգելք է, այլ օրենքի դաշտում ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն չունենալ»,- նկատեց Ռուզան Սարյանը:

Նրա համոզմամբ՝ առցանց կամ պատկերասրահի հուշանվերային խանութի միջոցով վաճառք իրականացնելը ցանկության դեպքում օրենքով կարգավորվող խնդիր է, եւ այստեղ որեւէ դժվարություն չկա:

«Վերջին անգամ, երբ հանդիպեցի տնօրենին՝ պարոն Արման Ծատուրյանին, ասաց՝ նման նամակ ենք ստացել, ինչո՞վ կբացատրեք, ես էլ հայտնեցի, որ նույն նամակը նաեւ ինձ է ուղղված եղել՝ որպես Սարյանի տուն-թանգարանի տնօրենի, եւ մեզ հաջողվել է առկա խնդիրը լուծել: Սա մի օրենք է, որին նաեւ ես պետք է հետեւեմ՝ լինելով թանգարանի տնօրեն, մյուս երեք ժառանգների հետ կարողանամ համագործակցել իրավական դաշտում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Սարյանի ժառանգի համոզմամբ՝ Ազգային պատկերասրահը երբեք էլ հեղինակային իրավունքը հաշվի չի առել. «Նույն նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանը, նա էլ երբեւիցե չի հարգել հեղինակային իրավունքը»:

Ռուզան Սարյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր Հայաստանում հեղինակային իրավունքը (նկարիչներինը՝ առավել) ամենաոտնահարվածն է. պաստառներ են տպում, որոնց վրա կարող են Սարյանին վերագրվող կեղծ նկարներ օգտագործվել եւ այլն: Նա պատմեց, որ Երեւանի կենտրոնում որոշ ժամանակ առաջ սրճարաններից մեկն էլ ամբողջ դիզայնը արել էր Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով՝ աղավաղելով նկարչի արվեստը:

«Ուրախալի է, որ հաջողվեց այս հարցը բանակցությունների միջոցով կարգավորել, եւ հիմա սրճարանը գործում է ուրիշ՝ նորացված դիզայնով՝ առանց Սարյանի կտավները չարչրկելու: Մենք՝ Սարյանի ժառանգներս, հետամուտ ենք լինելու Սարյանի հեղինակային իրավունքը պաշտպանելու գործին, քանզի արդեն 22 տարի այդ բացառիկ իրավունքը օրենքով պատկանում է մեզ»,- եզրափակեց նկարչի թոռնուհին:

Խնդրի մասին «Հայկական ժամանակին» Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնեցին, որ Սարյանի գործերի հիման վրա արված հուշանվերների ցուցադրություն-վաճառքը դադարեցրել են անժամկետ: Հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանն ասաց, որ հուշանվերներն Ազգային պատկերասրահի ունեցած հավաքածուի հիման վրա են: Դրանք հիմնականում Սարյանի մշտական ցուցադրության գործերից են:

«Այդ գործերը պատկերասրահինն են, ոչ մեկինը չեն: Սա ազգային արժեք է, իսկ ընտանիքը պահանջում է հեղինակային իրավունք: Նման պահանջ են ներկայացրել, մենք էլ, այդ պահանջին հետամուտ լինելով, այս պահին դադարեցնում ենք Սարյանի գործերի վերատպությունն ու հուշանվերային աքսեսուարների վաճառքը»,- նշեց Անուշ Նիկողոսյանը: Մեր հարցին, թե ի վերջո պատկերասրահի տնօրինությունը չի՞ պատրաստվում որեւէ ընդհանուր հայտարարի գալ Սարյանի ժառանգների հետ, հանրային կապերի պատասխանատուն ասաց, որ չի տիրապետում, թե առաջիկայում ինչ կարող են որոշել՝ հավելելով. «Մեր եւ իրենց իրավաբանները հանդիպել են, չեմ կարող ասել, թե ինչ կլինի»:

Հանրային կապերի պատասխանատուն հայտնեց, որ պատկերասրահն առցանց գնումներ կայք ունի վերջին 2.5 տարում, նման գործունեություն սկսել են իրականացնել վերջին մի քանի տարում: «Երկար տարիներ ունեցել ենք հուշանվերներ, բայց չենք ունեցել մշտական ցուցադրության այս գործերը նոր ժամանակակից ֆորմատով»,- ասաց նա:

Պատկերասրահն ունի http://shop.gallery.am/ կայքէջ, որտեղ ներկայացված են հուշանվերներ, շարֆեր, հեռախոսի պատյաններ, բարձեր, բաժակներ, պայուսակներ եւ այլն: Եթե դրանց վրա որեւէ նկարիչի գործերից է պատկերված, գրվում է հեղինակի ու գործի անունը, թիվն ու տվյալ իրի արժեքը: Օրինակ՝ Երվանդ Քոչարի 1930 թ. «Նատյուրմորտ», կից նշված է, որ այն հնարավոր է պատվիրել հեռախոսի բոլոր մոդելների համար, գինը՝ 5000 ՀՀ դրամ: Բազմաթիվ հայտնիների հուշանվերների ցանկում Սարյանի գործերի հիման վրա արվածներն արդեն բացակայում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4051 դիտում

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է ուզածը, շատ կարևոր բան է կորցրել. Ալեքսանյան

Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել յոթ տարին լրանալու դեպքում. ԿԳՄՍ նախարար

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Կիևը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. Զելենսկի

Քոչարյանը քաղաքական աղբանոցում է, դուրս գալու շանս չունի, «Գելափ»-ի պես կենդանուն պետք չէ հավատալ. տեսանյութ

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ընդդիմության և հասարակության որոշ շերտի հիացմունքը Ալիևի նկատմամբ. տեսանյութ

Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները. պատճառը հայտնի է

Ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյանը՝ Վայգանդին

Տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ. Արմեն Խաչատրյանը մանրամասնել է՝ ով է Լուի Ֆլիշին

Թրամփը մտադիր է մեկնել Ստամբուլ, պաշտոնական Անկարան, սակայն, տեղեկություն չունի այդ այցից

Ինչու վարչապետը գնաց Մոսկվա. ինչ մեսիջ պետք է փոխանցի Հայաստանը Եվրամիությանը. տեսանյութ

ԲՏԱ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել են «Ինժեներական քաղաք»

Պետության գործառույթն է ապահովել արդար և մրցակցային բիզնես միջավայր. Պապոյանը՝ ՄՊՀ ներկայացուցիչներին

Պատրաստ ենք համատեղ աշխատանքի, վերահաստատում եմ մեր հանձնառությունը. Շիրակի մարզպետն ընդունել է ՄԻՊ-ին

Քարկոփ-Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով մասնակի կսահմանափակվի

Իշխանության եկան ծակ վերնաշապիկով, կարճ ժամանակ անց դարձան Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր. Ալխաս Ղազարյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը, թույլ չենք տալու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Նորընտիր Հռոմի Պապի առաջին արտագնա այցի ուղղությունը հնարավոր է Թուրքիան լինի

Երևանում օդում փոշու պարունակությունը մայիսի 11-ին 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հրաշք Սյունիք. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Դատախազությունը «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձման պահանջ է ներկայացրել

«Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որ ոչ մի տեղ չեք գտնի. Քոչարյան

Գառնիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 12-ին

Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը

Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հոտն արածեցնող հովիվը մահացել է, մի քանի անասուն՝ սատկել

«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ