Երևան
12 °C
Մեզ մեղադրում եւ մեղադրելու են հնարավոր բոլոր բաների մեջ, նույնիսկ՝ մարդակերության, միայն թե ինչ-որ կերպ խափանեն հանրաքվեի գործընթացը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանն ու Հրայր Թովմասյանի քույրը նույնաբովանդակ հայտարարություններ են անում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վերաբերյալ՝ ԱԺ փոխխոսնակն այսպես արձագանքեց․
«Ցավում եմ, որ երիտասարդ քաղաքական գործիչը, որը Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է հանդիսանում եւ նկարահանվում «Ադեկվադների»-ի տեսանյութերում, ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ։ Մարդը, երբ հայտարարություն է անում, պետք է վստահ լինի, որ իր վերաբերյալ նման հայտարարություն չի լինի։ Ինքը թող գնա, նկարահանվի Մինասյանի կայքերի համար՝ իմ դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ, չփորձի ինձ որեւէ մեկի հետ կապել։ Ես բազմիցս իմ քայլերով ապացուցել եմ, որ ինձ բացի ՔՊ-ի, Փաշինյանի ու իմ ընկերների ու սկզբունքների հետ կապելը սին գործողություն է»։
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ «Ոչ»-ի շտաբ ձեւավորվելու է։ Նրա պնդմամբ՝ բոլոր մարդիկ, որոնք ասում են, թե «Ոչ»-ի շտաբ չեն ձեւավորելու, քաջ գիտակցում են, որ «Այո»-ն հաղթելու է․
«Վստահ եմ, որ կձեւավորվի, որովհետեւ «սուրբ» տեղը դատարկ չի մնա, եւ օրենքը կարգավորումը տալիս է։ Արդեն նույնիսկ «Ո՛չ հակասահմանադրական հանրաքվեին» լոզունգն է պտտվում սոցցանցերում»,- նկատեց Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը հերքեց տեղեկությունները, թե ՍԴ անդամներ են այցելել Ազգային ժողով։ Ինքը, համենայն դեպս, նման տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է ՍԴ անդամների հետ քննարկումներ ունենալուն, Սիմոնյանն ասաց, որ վարչապետը իր ելույթում է հայտարարել, որ ինքը պատրաստ է հանդիպել բոլորի հետ․
«ՍԴ անդամների հետ աշխատելու խնդիր չկա, մենք մեր գործողություններով ցույց ենք տվել՝ ինչ ենք անում, բաց տեքստով ասվել է, որ բոլորի հետ պատրաստ ենք հանդիպել»։
Ալեն Սիմոնյանը բացառում է, որ մինչեւ հանրաքվեն՝ ՍԴ բոլոր անդամները հրաժարական կտա․ «Չեմ կարծում, որ բոլորը բարձր գիտակցությամբ նման համարձակ քայլի կգնան»։
ԱԺ փոխնախագահը վերահաստատեց իրենց թիմի այն պնդումը, որ հանրաքվեի գնալով եւ «Այո» քվեարկելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու անցյալին, անցյալի բոլոր արատավոր երեւույթներին, որոնք մնացել են այսօր, բոլոր բեկորներին, որոնք Հրայր Թովմասյանի «խրամատում են» եւ այլն․
«Այս քայլը ճիշտ կլինի համեմատել հեղափոխության կամ հոկտեմբերի 2-ի հետ (քաղաքացիները շրջափակել էին դատարանները,- հեղ․)։ Մենք համարում ենք, որ փողոց փակել, դատարան փակել պետք չի լինելու եւ հինգ րոպե է պետք լինելու «Այո» ասել նոր Հայաստանին, «Ոչ» ասել անցյալին։ Վստահ եմ, որ քաղաքացիները բավարար թվով «Այո» կասեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է ընթանալու քարոզարշավը։ Սիմոնյանը պատասխանեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում, բայց, ամենայն հավանականությամբ, վարչապետը մեծ մասնակցություն կունենա քարոզարշավին, ինչպես իրենց քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչները․
«Մենք մեծ հաճույք ենք ստանում, առիթը բաց չենք թողնում յուրաքանչյուր գյուղի, քաղաքի բնակիչների հետ շփվելու»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT