Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթի շուրջ պատգամավորներն ու ԿԳՄՍ նախարարն ունեին անհամաձայնություն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց, որ այսօր միայն անվճար հիմունքներով սովորող աշակերտները կարող են սովորել միջին մասնագիտական եւ նախնական կրթական հաստատություններում: Այս օրինագծով տրվում է հնարավորություն, որ ուսանողները նաեւ վճարովի հիմունքներով սովորեն այս հաստատություններում:
«Քանի որ պետական միջոցները եւ ռեսուրսները բավարար չեն, բոլոր ցանկացողներին հնարավորություն չի տրվում սովորել նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում: Վերջին 1 տարվա ընթացքում ստացել ենք բազմաթիվ մտահոգություններ, որ երեխաները հնարավորություն չեն ստացել սովորելու քոլեջներում միայն այն պատճառով, որ պարզապես պետպատվերով տեղեր հատկացված չեն եղել կամ սահմանափակ են եղել»,- ասաց Հայրապետյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հարցրեց, թե կարո՞ղ են արդյոք մասնավոր ընկերությունները ստեղծել միջին մասնագիտական կրթական հաստատություն:
«Մենք տարբեր ընկերությունների կոչ ենք արել համագործակցել միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ: Շատ հաճախ կրթական հաստատությունները չեն ապահովում համապատասխան մակարդակը, որովհետեւ չունեն բավարար միջոցներ: Այս օրինագծով քոլեջներն ու ուսումնարանները կկարողանան սեփական միջոցները գեներացնել, աշխատակիցներին հավելավճարներ կտան, որովհետեւ այսօր ամենախոցելի ուսուցիչները հենց ուսումնարաններում եւ քոլեջներում են դասավանդում: Այսպես էլ կբարձրանա կրթության որակը»,- ասաց Հայրապետյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախագծի հենց առաջին քննարկումներից դեմ էր արտահայտվել այս օրինագծին: «Իհարկե, բարդ է համոզել գործընկերներին դեմ քվեարկել այս նախագծին, երբ 3 խմբակցություններ են ներկայացրել նախագիծը, բայց փորձեմ: Նշվեց, որ սույն նախագծով այս ինստիտուտն ամրանում է, մենք կարծում ենք, որ այդպես չէ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում փորձել ենք ոլորտը ազատել բալաստային տեղերից: Իսկ այդ տեղերն առաջանում են այն պարզ պատճառով, որ ավանդաբար որոշակի մասնագիտությունների նկատմամբ ՀՀ-ում եղել է հետաքրքրություն, եւ իներցիայով մինչեւ հիմա կա պահանջարկ: Անցած տարի ունեցել ենք 1500 դիմորդ, որոնք չեն ընդունվել միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մոտ 1000 տեղ չի բաշխվել, հիմնական պահանջն էլ եղել է Այ ԹԻ, բժշկության ու հաշվապահության ոլորտներին:
«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, պարոն Թորոսյանն էլ ասում է, որ 0 տեղ թողնենք բժշկությանը, որովհետեւ ոլորտը հագեցած է: Բուժքույրերի ու հաշվապահների համար գերատեսչություններն ասում են, որ տեղեր չհատկացնենք, որովհետեւ շուկան դեֆորմացվում է»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ չեն պատրաստվում տեղեր հատկացնել բժշկությանն ու հաշվապահությունը:
Նա նշեց, որ արդեն 2500 տեղ տվել են ԱՅ ԹԻ ոլորտին, եւ անցած տարի արդեն 3000 տեղ ավելացրել են այս ոլորտների համար, ուստի օրինագիծը ավելացնելու է այն մասնագիտությունների տեղերը, որոնց պահանջարկն արդեն չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT