Ռիթմիկ մի բան կլինի՝ «Իմ քայլի» նման. Հայկ Ստվերը վարչապետից առաջարկ է ստացել նրա բանաստեղծության հիման վրա նոր երգ գրել

Երաժիշտ Հայկ Ստվերը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկ է ստացել նոր երգ ստեղծել նրա վերջին բանաստեղծության հիման վրա։ Այս մասին երգիչը հայտնեց «Հայկական ժամանակի» հետ զրույցում: Նշված բանաստեղծությունը Նիկոլ Փաշինյանը նվիրել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Երգի վերնագրի մասին երաժիշտն ասաց. «Պայմանական վերնագիրը կարծում եմ կլինի՝ Ասում եմ՝ այո»: Նշեց, որ հնարավոր է նաեւ բառերի կամ հանգավորման աննշան փոփոխություններ անի: Հայկ Ստվերի հետաքրքրվեցինք, թե ինչպիսի երաժշտություն է պատկերացնում նոր ստեղծով երգի համար: «Ռիթմիկ մի բան, մոտավորապես «Իմ քայլի» նման»,- ասաց նա:

Նկատենք, հեղափոխության հիմնը դարձած «Իմ քայլը» ստեղծագործության երաժշտության հեղինակ Հայկ Ստվերը միանգամից չէր համաձայնել նաեւ կատարել այն: Երգչի եղբայրը՝ այժմ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, առաջինը հենց նրան էր առաջարկել, սակայն Հայկը մտածել էր, որ բավական փորձ չունի այդքան կարեւոր երգ ներկայացնելու համար: Ավելի ուշ՝ համաձայնվել էր: Այս անգամ կատակով նկատում է՝ միանգամից է համաձայնվել:

Նշենք, որ լրատվամիջոցներն անդրադարձել էին Հայկ Ստվերի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա հայտնել էր վարչապետից երգ գրելու առաջարկի մասին, բայց ավելի ուշ հեռացրել այդ գրառումը, ինչն էլ աղմուկի պատճառ էր դարձել: «Ես գրառում արեցի, որ ֆեյսբուքյան ընկերներս տեսնեն, բայց ծլեցին, ծաղկեցին ուրիշներ, սկսեցին նկարիս հետ սքրինշոթեր անել ու իրենց էջերում տեղադրել: Որոշ մարդիկ էլ իրենց բնորոշ քննարկումներ սկսեցին, որոշեցի հեռացնել ու կենտրոնանալ երաժշտության վրա»,-գրառումը ջնջելու որոշումը մեկնաբանեց Հայկ Ստվերը:

Նա դեռ չգիտի, թե երգը պատրաստ լինելուց հետո պրեմիերան ինչ ձեւով կարվի, շատ հավանական է պարզապես դնի յութուբյան իր էջում ու դրանով սահմանափակվի, հնարավոր է նաեւ, որ որեւէ ձեւով այն առանձնացվի: Մոտավորապես մեկ շաբաթից երգն արդեն պատրաստ կլինի:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծությունը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: «Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին»,- գրել է նա եւ տեղադրել բանաստեղծությունը:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝

Իր վաղվա օրվան ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո,

Ոչ մի հրոսակ որ չխուսափի,

Հանցանքին արժան պատասխան տալու

Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում,

Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,

Երկար տարիներ դավերով բազում,

Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

Այո եմ ասում Նոր Հայաստանին,

Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:

Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,

Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,

Իր ապագային ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5632 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C