Արդարության հասնելու այլընտրանքային հարթակը

15/02/2020 schedule15:50

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ըստ էության արդեն իսկ ընթանում է, ընդորում՝ բավականին ակտիվորեն: «Ոչ»-ի կամ բոյկոտի կողմնակիցներն էլ, քաղաքական ու իրավական փաստարկներից բացի, շրջանառության մեջ են դրել քարոզչության տեսանկյունից բավականին շահեկան մի թեզ՝ իբր իշխանություններն իրենց անձնական ամբիցիաները բավարարելու համար բյուջեից մոտ  5,5 միլիոն դոլար են ծախսելու, որպեսզի Սահմանադրության «ընդամենը մի նախադասություն փոխեն», մինչդեռ այդ գումարով հնարավոր էր այս-այս-այս սոցիալական հարցերը լուծել (եւ, հասկանալի է, թվարկվում են սոցիալապես առավել խոցելի խմբերի բազմաթիվ խնդիրներ, որոնք իսկապես լուծման կարիք ունեն):

Բայց արդյո՞ք խոսքն իսկապես Սահմանադրության «ընդամենը մինախադասություն» փոխելու մասին է: Իհարկե ոչ: Խոսքը քաղաքականապես չեզոք, անկախ եւ հասարակության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան ունենալու մասին է, իսկ գործող ՍԴ-ն այդպիսին լինել չի կարող՝ այն պարզ պատճառով, որ ի սկզբանե ձեւավորվել է որպես քաղաքական գործիք, ձեւավորվել է օրենքի տեսանկյունից կասկածելի գործընթացի արդյունքում, ու բնականաբար՝ հանրության վստահությունն էլ առանձնապես չի վայելում: Հարց է ծագում՝ արդյո՞ք կարելի է պետական կարեւորագույն ինստիտուտներից մեկի ձեւավորման համար ծախսվելիք  5,5 միլիոն դոլարը «ավելորդ ծախս» համարել:

Իսկ որ անկախ եւ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան ունենալը կարեւորագույն խնդիր է՝ դրանում կասկած լինել չի կարող: Միայն մի օրինակ բերենք: 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններն առ այսօր խարան են մեր պետականության ճակատին, դատական գործընթացները շարունակվում են, բայց 12 տարիների հեռվից հիմա արդեն քչերն են իրենք իրենց հարցնում՝ իսկ ինչո՞ւ Հայաստանում նման բան հնարավոր եղավ: Ինչէ, մինչեւ մարտի 1-ն ամեն ինչ նորմալ էր, իսկ այդ օրը հանկարծ հարյուր հազարավոր մարդիկ փողո՞ց ելան: Ոչ, մարդիկ փողոց ելան, որովհետեւ նախագահական ընտրություններն անցկացվել էին բացահայտ ընտրակեղծիքներով ու բռնություններով, եւ դա տեղի էր ունեցել բոլորի աչքի առաջ: Արդյունքում՝ մարդկանց համբերության բաժակը լցվել էր, համաժողովրդական ցասումից սարսափած իշխանություններն էլ ուժ կիրառեցին, եւ ունեցանք տասը զոհ ու հարյուրավոր վիրավորներ: Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե Հայաստանն ունենար նորմալ Սահմանադրական դատարան: Ընդդիմությունը կբողոքարկեր ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանն էլ անաչառ որոշում կկայացներ, եւ ամենայն հավանականությամբ կունենայինք ընտրությունների երկրորդ փուլ: Այսինքն՝ բախումներ եւ զոհեր չէինք ունենա: Եթե ունենայինք իսկապես հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան՝ մարդիկ պարզապես կընդունեին այդ ատյանի որոշումը (անկախ նրանից՝ դո՞ւր է գալիս դա իրենց, թե ոչ) եւ շուրջօրյա հանրահավաքների փոխարեն կգնային տուն: Այսինքն՝ հասկանալի է, որ մարտի 1-ի հիմնական մեղավորն ընտրությունները կեղծած ու դրան հաջորդած բողոքի ալիքն արյան մեջ խեղդած իշխանություններն էին, բայց նաեւ խամաճիկային Սահմանադրական դատարան ունենալն էր պատճառը, որ մարդիկ արդարությունը փնտրում էին ոչ թե դատարանի դահլիճում, այլ փողոցներում՝ լուսարձակող փամփուշտների ու «չերյոմուխաների» կրակահերթերի տակ:

Կարծում ենք՝ այսքանը բավական է հասկանալու համար, թե ինչ նպատակով է որոշվել այնուամենայնիվ ծախսել այդ  5,5 միլիոն դոլարը: Հայաստանում պիտի արդարություն փնտրելու այլ հարթակ էլ լինի՝ փողոցից բացի: Իսկ եթե ՍԴ հաջորդ կազմը նույնպես «խամաճիկային» լինի՝ փողոցը կա ու կա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3078 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ