Երևան
12 °C
Բանակի խնդիրները յուրաքանչյուրիս վերաբերող անվտանգության խնդիրներ են, եւ այդ խնդիրների լուծումից է կախված, թե ինչպես մեր երկիրը կլուծի իր մնացած խնդիրները. դա լինի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանը՝ Քոչարյանն ասաց, որ վերլուծել են 2019, 2018, 2017 թվականների փետրվար ամիսները: «Մենք ունեցել ենք ե՛ւ հաջողված փետրվարներ, ե՛ւ անհաջող, ունենք նաեւ այսպիսի փետրվար, որը կարելի է անվանել ինքնասպանությունների կամ ինքնասպանությանը հասցնելու դրսեւորումների առումով շատ սուր ամիս: Պետք է բանակում հասնենք այնպիսի մթնոլորտի, որտեղ գերիշխի հրամանատար-զինվոր հարաբերություններում միայն եղբայրության սկզբունքը՝ կառուցված կոնկրետ կանոնակարգային պահանջներով»,- ասաց պատգամավորը՝ հավելելով նաեւ, որ «ախպերության» սկզբունքը բանակում անելիք չունի:
«Արցախի Պաշտպանության բանակը, որտեղ հիմնականում ծառայությունն իրականացնում են Արցախի հայրենակիցները, նաեւ՝ կամավորները, գնահատեցինք «էլիտար»՝ իրենց մարտական խնդրի համար: Այս զորամասի էլիտարությունը ե՛ւ որպես լավագույն զորամաս, ե՛ւ որպես հարվածային ուժ՝ չարժե, որ անընդհատ դիտենք հոգեբանական այլ նկարագրի մեջ, այլ՝ նրա մարտական խնդրի մեջ»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով այն «էլիտար» զորամասին, որտեղ շաբաթներ առաջ մահացել էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանը:
Նրա պնդմամբ՝ ցանկացած զորամասում էլ կան անհավասարության դրսեւորումներ, որոնք ծնում են այսպիսի դեպքեր: «Սովորական հեռախոսը կարող է դառնալ անհավասարություն, կամ՝ ինչ-որ մեկի երեխա լինելը: Հրամանատարը պետք է լիարժեք գտնվի իր կառավարման մշակույթի մեջ, որը տրված է օրենքով եւ կանոնակարգերով»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով՝ համար մեկ պատասխանատուն զորամասերում հրամանատարն է, եւ նրանց միշտ պետք է տալ հնարավորություն, որպեսզի խնդիրները կարողանան լուծել:
Հարցին՝ կա մի խնդիր, որը ՀՀ զորամասերում հնարավոր է եղել լուծել, ՊԲ-ում՝ դեռ ոչ, որովհետեւ զոհեր լինում են ՊԲ-ներում, Քոչարյանը պատասխանեց, որ պետք չէ այդ երկու մարմիններն առանձնացնել:
«Եթե ասում եք՝ ՊԲ, դուք տարբերություն եք դնում մեր միասնական անվտանգության համակարգի մեջ: ՊԲ-ն եւ մեր ԶՈՒ-ն միասնական անվտանգության համակարգ են կազմում, տարբերություն մի՛ դրեք: Տարբերությունն այն է, որ ՊԲ-ում մարտական խնդիրներն ավելի շատ են»- եզրափակեց պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT