«Արթիկ» ՔԿՀ-ի նախկին պետի, այլ ՔԿՀ-ի 2 աշխատակցի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հուլիսի 19-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին՝ այն բանի համար, որ նա, անձնական շահագրգռվածությունից՝ դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից ելնելով, 2019թ. հունիսի 28-ին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեղյակ լինելով, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Վ. Ղ.-ին հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր՝ միջոցներ չի ձեռնարկել արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու և առգրավելու ուղղությամբ: Փոխարենը՝ այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, և արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործից նրա վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ:  

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցների էին տեղափոխվել ՔԿՀ տարածք և շրջանառվել:   

 Մասնավորապես՝ պարզվել էր, որ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի պահպանությունն իրականացնելու համար սահմանված ժամանակավոր պահակետում ծառայություն իրականացնող՝ պահախմբի ավագ և կրտսեր մասնագետ հանդիսացող՝ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկու աշխատակիցները, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել էր փախուստի: Նշված դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով վերոնշյալ երկու աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, և 2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատական քննության արդյունքում նրանց նկատմամբ ևս կայացվել է մեղադրական դատավճիռ: 

 Հիշեցնենք, որ հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հաճախակի դրսևորումները՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել էր միջնորդագիր՝ ՔԿՀ-ներում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

Նշված միջնորդագիրը համակողմանի քննարկման է արժանացել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում:Դրա վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից ստացված գրության համաձայն՝ նմանատիպ երևույթները բացառելու նպատակով անցկացված խորհրդակցությունների ընթացքում ծառայության պետի և տեղակալների կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են դրանից բխող անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու կոնկրետ ցուցումներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն: Բացի այդ, տեղեկացվել է, որ ՀՀ արդարադատության և ՀՀ առողջապահության նախարարությունների գործակցությամբ գործնական միջոցներ են ձեռնարկվել մի քանի խոշոր քաղաքացիական առողջապահական հաստատություններում կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև նրանց վարքագծի նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես՝ սկսվել է բուժհաստատությունների համապատասխան բաժանմունքները, ըստ դրանցում բուժում ստացող դատապարտյալների կամ կալանավորված անձանց անվտանգության և պահպանության տեխնիկական չափորոշիչների, վերակառուցելու, վերազինելու գործընթաց:       

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2080 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է