Երևան
12 °C
Հանրաքվեին ընդառաջ «ոչի» կամ բոյկոտի կողմնակիցները երկու հիմնական փաստարկ են ներկայացնում: Առաջին՝ հանրաքվեն իբր անօրինական է, եւ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը ոչ թե անկախ, այլ «գրպանային» Սահմանադրական դատարան ունենալն ու երկրում բռնապետություն հաստատելն է:
Հանրաքվեի՝ օրինական կամ անօրինական լինելու հարցը մի կողմ թողնենք, որովհետեւ դա զուտ իրավական խնդիր է, ու մասնագետների կարծիքներն էլ տրամագծորեն տարբեր են: Նկատենք միայն, որ զուտ իրավական տեսանկյունից գործող Սահմանադրությունը գուցեեւ օրինական է, բայց փաստացի 2015-ին Սահմանադրություն փոխելն ըստ էության օրենքի շրջանակներում կատարված «շուստրիություն» էր: Պարզապես նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանն իրավունք չուներ ղեկավարել երկիրը, ու դրա հետ համակերպվելու փոխարեն նա որոշեց փոխել Սահմանադրությունը եւ «թղթերով» ստանալ այդ իրավունքը: Այլ կերպ ասած՝ եթե հարցին մոտենանք ոչ թե չոր օրենքի, այլ առողջ տրամաբանության տեսանկյունից, 2015-ի սահմանադրական հանրաքվեն էր ոտից գլուխ անօրինականություն, որն արվեց հանուն մեկ մարդու անձնական շահի: Սահմանադրական դատարանն էլ, հասկանալի է, այն ժամանակ խիստ «սկզբունքային» գտնվեց եւ ձայն-ծպտուն չհանեց:
Հիմա իշխանությունների՝ իբր «գրպանային» ՍԴ ունենալու եւ բռնապետություն հաստատելու ցանկության մասին: Ուշադրություն դարձրեք՝ որեւէ մեկը չի էլ փորձում հերքել, որ ՍԴ-ն միշտ իշխանությունների կամակատարն է եղել: Անգամ ՍԴ գործող անդամներից մեկը օրեր առաջ հայտարարեց, թե աշխարհի որեւէ երկրում Սահմանադրական դատարանն իշխանության հարց չի լուծում, այդ հարցը լուծվում է փողոցում, իսկ ՍԴ-ն դա հաստատում է: Ու հիմա փաստորեն ի՞նչ են ասում «ոչի» կամ բոյկոտի կողմնակիցները: Ասում են՝ ճիշտ է, Սահմանադրական դատարանը միշտ իշխանությունների գրպանում է եղել, բայց եկեք չփոխենք, որովհետեւ եթե փոխենք՝ հաջորդ ՍԴ-ն էլ ա՛յս իշխանությունների գրպանում է լինելու: Այլ կերպ ասած, մի դեպքում գործ ունենք արդեն կայացած փաստի հետ, մյուս դեպքում՝ տեսականորեն հնարավոր տարբերակի: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, օրինակ, որ կաշառակեր պաշտոնյային չարժե փոխել, որովհետեւ հավանականություն կա, որ հաջորդը նույնպես կաշառակեր կլինի, հին ու ժանգոտ մեքենան չարժե փոխել, որովհետեւ ամենայն հավանականությամբ ժամանակի ընթացքում նորը նույնպես կհնանա ու կժանգոտի, եւ այսպես շարունակ: Կա՞ այդպիսի հավանականություն: Իհարկե կա: Բայց նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պիտի այդ (թեկուզ չնչին) հավանականությունն աչքի առաջ ունենալով՝ ոչինչ չձեռնարկել:
Ինչ վերաբերում է երկրում բռնապետություն հաստատելուն, ապա նման միտումներ տեսնողները երեւի լավ չեն հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին: Եթե անգամ ինքն իրեն միակ տղամարդ հռչակածն ու ինչքան պետք է՝ տոկոս խփողը չկարողացան բռնապետություն հաստատել Հայաստանում, ինչպե՞ս պիտի դա հաջողվի նրան, ով իշխանության է եկել ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգի եւ ուժայինների, այլ ժողովրդի աջակցությամբ: Եվ ընդհանրապես՝ հնարավո՞ր է արդյոք բռնապետություն հաստատել մի երկրում, որի ժողովուրդն ընդամենը երկու տարի առաջ ոտքի ելավ իշխանությունների դեմ՝ չվախենալով ոչ ներքին զորքերից, ոչ փշալարերից, ոչ դիմակավորված թաղային խուժանից: Այդ ի՞նչ ռեսուրսներով պիտի նոր իշխանությունները Հայաստանում բռնապետություն հաստատեն, եթե անգամ նման ցանկություն ունենան: Ի վերջո իշխանությունների հիմնական ռեսուրսը ժողովուրդն է, իսկ ժողովուրդները, որպես կանոն, ոչ թե աջակցում են բռնապետության հաստատմանը, այլ պայքարում են նման փորձերի դեմ: Ի դեպ՝ որպես կանոն, հաջողությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT