Մարդիկ պարտադրել են ծրագրեր, որ իրենց ազդեցությունն ունենան բուհական շրջանակներում. նախարարը շրջադարձի կողմնակից է

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր լսումներ են անցկացվում «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: Քննարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ մարդկանց շրջանում շատ են օրինագծին դեմ կարծիք ունեցողները, ու դա բնական է:

«Շատ ցավալի է, որ հասարակության շրջանում չեն բարձրաձայնվել հեղափոխական եւ լավ դրույթները: Դրանցից մեկն է, որ ուսանողը հնարավորություն ունի ընտրել իր դասախոսին եւ դրանով որակ ապահովել»,- ասաց պատգամավորը:

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, հիմնական շեշտադրումը դրվել է հայոց լեզվի եւ պատմության խնդիրների վրա, բայց այս նախագծում կան հայ գիտական հետազոտությունների գերակայության, ազգային ինքնության եւ համամարդկային արժեքների, ինչպես նաեւ սոցիալական պատասխանատվության արմատավորման մասին հոդվածներ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ այս ամբողջ ընթացքում օրինագծի վերաբերյալ եղել են շատ առաջարկներ, եւ դրանց մեծ մասն ընդունվել են: Նրա պնդմամբ՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության եւ գիտատեխնիկական ՀՀ օրենքները վերանայելու եւ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները կարգավորող նոր օրենքներ մշակելու խնդիրն ունի առնվազն տասնամյակի պատմություն:

«Որոշ առարկաների առկայությունը ծրագրում ուղղակիորեն պարտադրվում է օրենսդրորեն՝ անկախ ծրագրի նպատակից եւ վերջնարդյունքից»,- ասաց նախարարը:

Հարությունյանի կարծիքով՝ նոր օրենքի անհրաժեշտությունը բխում է բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնակառավարման եւ ակադեմիական ազատությունների ընդլայնման շահերից:

«Տասնամյակներով մենք ունեցել ենք կարծրացած եւ կարծրացող համակարգ, եւ հիմա այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին: Իներցիոն գործընթացները խախտելն այդքան էլ հարմարավետ չէ, մանավանդ որ այդ գործընթացները եղել են տասնամյակներով: Մարդիկ պարտադրել են ծրագրեր, որ իրենց ազդեցությունն ունենան բուհական այս կամ այն շրջանակներում: Դրանով էլ պահեն եւ ֆինանսավորեն իրենց ցանցերը եւ հասարակական ու քաղաքական ազդեցություն ունենան համակարգերում: Դրանից է, որ օրենքի քննարկումների մի մասը բուռն է, բայց նախարարությունն ու իշխանությունն ունեն բավարար կամք՝ փոփոխություններ անելու այս օրենքում եւ իներցիոն համակարգում: Մենք հրաժարվում ենք կրթության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից եւ շրջադարձային փոփոխություններ ենք անելու»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1892 դիտում

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ

Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե

Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար

Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից

Դու է՞դ աղջիկն ես, Նա՛ռ, ինչո՞ւ ես քեզ դրել լուզեր քաղաքական թոշակառուի կարգավիճակում․ Հակոբյան

Քոչարյանը 10 տարի որբի հոգեբանությամբ է կառավարել, նա պարտված նախագահ է. Լիլիթ Մինասյան

Մտքեր են փոխանակվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է Աննիտա Դիմիտրիուին

Պուտինն ասաց, որ ավելի շատ սիրում են Մելանյային, քան ինձ. Թրամփ

Բյուրեղավանի վարչական ղեկավարի Կոմունալի բաժնի պետի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել

Նախկին նախագահների պաշտոնավարման օրոք մայրաքաղաքում բազմաթիվ մանկապարտեզներ են մասնավորեցվել. փոխքաղաքապետ

Հեռավոր գեղում ծվարած տխմարին հասանելի են միայն ամերիկյան բաց աղբյուրները. Հակոբյանը տվյալներ է հրապարակել

2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու. Անի Խաչատրյան

Վարչապետ դառնալու ամենամեծ շանսերն իմն են, բայց ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ. Աղազարյան

Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ»

Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման հերթական նիստը, տրվել են հանձնարարականներ

Լուրերը, թե կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, սուտ են. «Ալիանս պլազա» ընկերություն

«Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի. վարչապետ

Խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

100 ծրագրից միայն 5-ում ունենք խնդիր. Ավինյանը՝ մանկապարտեզներում հայտնաբերված թերությունների մասին

Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

Դատախազը դատարան է հանձնել Մեղրաշենում սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը

Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ

Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին

Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա

Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին

Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան

Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին

Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա

514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը