Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպումից հետո ընդդիմադիր քարոզիչներն ահավոր աղմուկ բարձրացրին, թե տեսեք՝ Հայաստանի վարչապետն ինչի մասին ասես՝ խոսեց, բայց չհայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (մինչդեռ Սերժ Սարգսյանն ամեն առիթով շեշտում էր դա): Օրեր անց Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցեց ՀՀ եւ ԼՂՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ու հայտարարեց, թե Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում: Սրանով էլ թեման կարելի է փակված համարել, որովհետեւ ընդհանուր քաղաքական տարածքը բացառել՝ նշանակում է բացառել, որ Արցախը երբեւէ կլինի Ադրբեջանի կազմում: Եվ սա, ի դեպ, բոլորն են հասկանում, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը: Բայց հարցն այնուամենայնիվ մնում է՝ իսկ ինչո՞ւ ուղիղ տեքստով չհայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, եւ վերջ:

Բանն այն է, որ երբ միջազգայնորեն ճանաչված երկրի (Հայաստանի) ղեկավարը միջազգայնորեն առայժմ չճանաչված երկրի (Արցախի) մասին ասում է, թե այն չի կարող լինել մեկ այլ միջազգայնորեն ճանաչված երկրի (Ադրբեջանի) կազմում, ստացվում է, որ այդ հակամարտությունը պարզապես տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ, ընդ որում՝ կողմերից մեկը (Հայաստանը) բանակցություններում ներկայացնում է նաեւ Արցախի շահերը: Եվ, ի դեպ, առանձնապես կարեւոր չէ, թե ինչ է ասում Հայաստանի ղեկավարն Արցախի անունից, ավելի կարեւոր է ինքնին փաստը, որ Հայաստանի ղեկավա՛րն է խոսում Արցախի անունից: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը թույլ տվեց այս վրիպումը, եւ արդյունքում՝ Արցախը դուրս մղվեց բանակցային ֆորմատից: Իսկ եթե մեր նպատակն է աշխարհին ցույց տալ, որ այս հակամարտությունն ինքնորոշման խնդիր է (Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, դուրս է եկել Ադրբեջանի կազմից, անկախություն է հռչակել ու զենքով պաշտպանել այդ անկախությունը եւ կառուցել է շատ ավելի ժողովրդավարական պետություն, քան Ադրբեջանն է), այդ դեպքում Արցախի ապագա կարգավիճակի մասին պիտի խոսեն ոչ թե Հայաստանի, այլ Արցախի իշխանությունները՝ վկայակոչելով սեփական ժողովրդի կամքը:

Պարզ ասած՝ բանակցային գործընթացում զուտ մարտավարական տեսանկյունից «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձեւակերպումն այնքան էլ արդյունավետ չէ: Շատ ավելի ճիշտ է հետեւյալ ձեւակերպումը. «Արցախի կարգավիճակը որոշել է Արցախի ժողովուրդը՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող հանրաքվեի միջոցով, ու եթե պետք լինի՝ եւս մեկ անգամ կորոշի, իսկ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է եւ որեւէ պարագայում թույլ չի տա, որ որեւէ մեկը բռնանա այդ կամքի վրա՝ ռազմական կամ որեւէ այլ ճանապարհով»: Հասկանալի է, չէ՞, որ գործնականում սա նույն բանն է (որովհետեւ ցանկացած պարագայում Արցախի ժողովուրդը 100 տոկոսով այո է ասելու անկախությանը), բայց այս ձեւակերպումն է, որ ինչ-որ պահի անպայման հնարավորություն է տալու Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Հասկանալի է, որ դա հեշտ չի լինելու, ադրբեջանական կողմը դիմադրելու է, առավել եւս, որ 20 տարի շարունակ առանց Արցախի մասնակցության բանակցություններ վարելն անհետեւանք չի անցել, բայց կարելի է գոնե հիմա հրաժարվել խոսել Արցախի ժողովրդի անունից ու հանդես գալ «ընդամենը» որպես անվտանգության երաշխավոր: Առանց վախենալու ներհայաստանյան շահարկումներից, որովհետեւ ցանկացած դեպքում նման շահարկումներ լինելու են: Ուրիշ բան որ չլինի՝ կասեն «սա ինչ խայտառակություն է, փաստորեն Հայաստանի նոր իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից ու Արցախի ապագա կարգավիճակը որոշելու պատասխանատվությունը թողնում Արցախի ժողովրդի ուսերին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2763 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ