Երևան
12 °C
Փետրվարի 28-ին Թեհրանից Հայաստան ժամանած կորոնավիրուսով հիվանդացած 29-ամյա քաղաքացու հետ նույն ինքնաթիռում գտնված ուղեւորների մի մասը, նաեւ նրանք որոնք ինչ-որ շփում են ունեցել, այս պահին մեկուսացված են, եւ գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում: Այս մասին ֆեյբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր մեկուսացված հայրենակիցներից որևէ մեկը ջերմություն կամ որևէ ախտանշան չունի, նրանք պարզապես մեկուսացված են։ Այս պահին մեկուսացված է 31 քաղաքացի, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, որոնք շատ համագործային պահվածք են ցուցաբերել եւ որեւէ խնդիր չեն առաջացրել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ մեկուսացված քաղաքացիների Ծաղկաձորում մնալը որոշակի բացասական վերաբերմունք է առաջացրել: Մասնավորապես, ըստ վարչապետի, Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը: «Մենք հիմա ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը։ Ես ուզում եմ վստահորեն հավաստիացնել, որ նման գործողության անհրաժեշտություն չկա: Այն, որ մեր հայրենակիցները մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակի մեջ որևէ բան չի փոխվում, այսինքն Ծաղկաձորում կոնկրետ այդ գործողության արդյունքում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել։ Հակառակը, այդ մարդիկ գտնվում են հսկողության տակ և այլ կոնտակտներ ունենալ չեն կարող: Չնայած, մեկ անգամ եւս պետք է արձանագրել, որ վարակի հայտնաբերման հավանականությունն այնքան է, որքան չհայտնաբերելու հավանականությունն է»,-վստահեցրեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս ընդգծեծ, որ կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված 29-ամյա քաղաքացին իրեն լավ է զգում, նրա նկատմամբ բուժական որեւէ միջոցառում չի կիրառվում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: «Մեր հայրենակիցը, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի հիվանդացության դեպք, այս պահին շարունակում է ջերմություն չունենալ, ըստ էության ոչ մի բողոք չունի, ճիշտ է, նա գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց բուժման գործողություն չի արվում, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա ջերմություն չունի, բողոք չունի։ Նա կնոջ հետ գտնվում է սենյակում, ուղղակի նստած է»,-ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT