Երևան
12 °C
26 տարի առաջ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով կյանքից զրկված Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, ամիսներ առաջ Էջմիածնում հարձակման է ենթարկվել դիմակավորված անձանց կողմից:
Այս մասին, սակայն, հայտնի դարձավ միայն այսօր, երբ Պողոսյանը հարձակումից տեսանյութ հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Էդուարդ Պողոսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին, երբ ինքը Ռուսաստանից եկել էր Հայաստան՝ մասնակցելու հոր գործով հերթական դատական նիստին:
Հիշեցնենք, որ նրա հաղորդման հիման վրա զինդատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել Մհեր Պողոսյանի գործով կայացված դատավճիռը, եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Տվյալ դեպքում նոր հանգամանքն Էդուարդ Պողոսյանի այն հայտարարությունն է, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ է սպանել, մինչդեռ դատապարտվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։
Մեր զրույցում Էդուարդ Պողոսյանը պատմեց, որ հարձակման պահին իր բարեկամի հետ, ում տանն էլ մնում է, երբ գալիս է Հայաստան, զբոսնում էր տնից մոտ 30 մետր հեռավորության վրա, եւ հարձակման պահը նկարահանվել է հենց այդ տան տարածքում ամրացված տեսախցիկներով. «Ես հեռախոսով էի զբաղված, տեմպս մի քիչ դանդաղեց, ընկերս ինձնից առաջ ընկավ, այդ ժամանակ հետեւիցս ձայն լսեցի, ասացին՝ «էս ոնց որ դու չես ուզում հանգիստ նստել տեղդ», ու միանգամից երիկամիս հարված զգացի, շոկային վիճակով ուզում էի պտտվել, երկրորդ հարվածը զգացի արդեն փորիցս մի քիչ ներքեւ: Կքանստեցի, տեսա, որ դիմացս երկու հոգի էին՝ դեմքերը բլուզով եւ վերնազգեստով փակած, իսկ նրանցից մեկի ձեռքին դանակ էր»: Պողոսյանի խոսքով՝ երբ դա տեսավ, միանգամից տեղից պոկվեց ու սկսեց վազել. «Մոտ 7-8 մետր այն կողմ՝ իմ բարեկամն էր, միասին սկսեցինք վազել, այդ ընթացքում ես մտածում էի՝ գոնե տան դուռը բաց լինի, որովհետեւ եթե փակ է լինում, պիտի կոճակը սեղմես, սպասես՝ մեկը գա բացի, բայց բախտս բերեց՝ դուռը բաց էր»: Տուն մտնելով՝ Պողոսյանն անմիջապես դուռը փակել է, եւ այդ ժամանակ արդեն սուր ցավեր է զգացել, վնասվածքները, սակայն, լուրջ չէին, եւ բժշկի դիմելու անհրաժեշտություն չի եղել:
Հարցի՞ն՝ այս ամիսների ընթացքում իրավապահ մարմնի դիմել է, Պողոսյանը պատասխանեց, որ երկար ժամանակ մտածում էր՝ բողոքի, թե ոչ, սակայն, ի վերջո, դա անիմաստ է համարել. «Ընկերներս ինձ հարցրին, թե ում պիտի բողոքեմ, Ոստիկանությա՞նը, երբ Էջմիածնի ոստիկանապետը Հրանտ Գրիգորյանի (Մանվել Գրիգորյանի եղբորորդին) մոտ ընկերն է: Դա անիմաստ համարեցի կոնկրետ Էջմիածնի մասշտաբով, Հրանտ Գրիգորյանն ու իր եղբայրը, որքանով ես եմ տեղյակ, մինչ օրս ջերմ հարաբերություններ ունեն ուժային կառույցներ հետ, անգամ Գրիգորյանի որդին աշխատում է քննչական ծառայությունում, եւ երկրորդը, ես չէի ուզում այդ տեսանյութը հրապարակել, որպեսզի մայրս չանհանգստանա. ամեն անգամ, երբ Հայաստան եմ գալիս, նա ինձ խնդրում, աղաչում է, որ չգամ, ասում է՝ գլխիդ մի «օյին» կբերես, դրա համար էլ իմանալով, որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվի՝ ես չէի հրապարակել»: Հարցին, թե ինչու այժմ որոշեց հրապարակել, Էդուարդ Պողոսյանը պատասխանեց. «Ես չէի ուզում, որ 25 տարի անց իմ մայրը նույն բաները տեսնի արդեն ոչ թե իր ամուսնու, ոչ թե իմ պապի, այլ նաեւ իմ նկատմամբ, բայց վիճակն այժմ շատ է բարդացել, լուրեր են շրջանառում, թե Հրանտ Գրիգորյանն ինձ 250 հազար դոլար փող է տվել, որ ես հորս գործով թեման փակեմ ու երբ ես մարդկանց հետ խոսում եմ, նրանք արդեն կասկածանքով են վերաբերվում, ես հարցնում եմ՝ դուք իրո՞ք մտածում եք, որ ես այդ քայլին կգնայի»:
Պողոսյանը կոնկրետ անուն չի տալիս, ասում է՝ ոչ մեկը չեկավ ու չասաց, որ իրեն Հրանտ Գրիգորյանն է ուղարկել, բայց նշում է՝ ինքն Էջմիածնում ուրիշ ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունի. «Իմ հորը ողջ Էջմիածինը սիրել, հարգել է, ու այս պայքարի ընթացքում էլ ողջ քաղաքն իմ կողքին է եղել, այսինքն՝ էլ ո՞վ պիտի լիներ այդ արտահայտությունով ու այդ «բեսպրիդելով», դա նրանց ձեռագիրն է, ժամանակները փոխվել են, բայց իրենք շարժվում են հին մեթոդներով, այսինքն՝ եթե առաջ Հրանտ կամ Զարզանդ Գրիգորյանները զենքը կպահեին գլխիս, այսօր նրանք ընդամենը մարդ են ուղարկում»: Պողոսյանի խոսքով՝ իրեն ոչ թե ուզել են սպանել, այլ դաս տալ. «Եթե ուզենային սպանել, կգային ու դանակով կհարվածեին, բայց չարեցին, այսինքն՝ ընդամենն ուզում էին դաս տալ՝ չհասկանալով, որ այդ դասերն ինձ համար ոչ մի բան են, ինչքան վատություն որ կա, նրանք արդեն արել են իմ ընտանիքին, հիմա ես եմ անում, բայց ի տարբերություն նրանց՝ ես ինչ անում եմ, անում եմ իրավական դաշտում»:
Հարցին՝ եթե այժմ իրավապահ մարմինները գործին ընթացք տան, ինքը պատրա՞ստ է վերադառնալ Հայաստան եւ մասնակցություն ունենալ այդ գործին, Պողոսյանը դրական պատասխանեց. «Իհարկե, ես անցած տարի 27 անգամ նստել եմ ինքնաթիռ ու եկել նիստերին, ավելին ասեմ՝ ես հենց գալիս եմ, իրենք իմանում են, 30-40 հոգով գալիս են դատարան, լինում է նաեւ, որ նիստը հետաձգվում է, բայց չէ՞ որ իմ ամեն գալը գումարի, ընտանիքի հետ կապված խնդիր է, վերջին անգամ, երբ ես ոչ մեկի չասացի, որ գալիս եմ, եւ անմիջապես դատարան եկա, Հրանտ Գրիգորյանը մեն-մենակ էր, իր փաստաբանի հետ, ինձ տեսնելով՝ սկսեց հետ-հետ գնալ, թաքնվել»:
Էդուարդ Պողոսյանը շեշտեց՝ ողջ Էջմիածինը գիտի, թե իր հոր սպանությունն ինչպես է եղել. «Ողջ քաղաքը գիտի, թե Մանվել Գրիգորյանն ում է տեսել, ոնց է հավաքել բոլոր ականատեսներին, սպառնացել, որ ցուցմունք չտան, իսկ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, ես եկել, բարձրացնում եմ այս հարցը, տեսնում եմ, որ էլի կա մի ուժ, էլի ուզում են ուժով գործել, հորս սպանեցին, էլ ի՞նչ պիտի անեն, ի՞նձ սպանեն, թող սպանեն, էլ ի՞նչ ասեմ»: Դատարանից Պողոսյանն առանձնապես ակնկալիքներ չունի. «Երկրում հիմա վիճակն այնպիսին է, որ մի տեղ հեղափոխություն է, մյուս տեղում դրա հետքն անգամ չկա, օրինակ՝ Էջմիածնին որ նայես, միայն Մանվել Գրիգորյանը չկա, բայց նրա մարդիկ իրենց նույն ձեւ են պահում, այսինքն՝ հեղափոխությունը կետային է տարածվել, եւ մեր պես մարդիկ կանգնած են, որ հեղափոխությունը հենց նման դեպքերով առաջ տանեն, որ ասեն՝ եղածը վերանայեն, բայց նման դեպքերում մենք որեւէ արձագանք չենք տեսնում, եւ եթե այս էր հեղափոխությունը, շատ ներողություն, դուռը կփակեմ, դուրս կգամ»: Էդուարդ Պողոսյանը պնդեց, որ անելու է ամեն ինչ, որ իր հոր գործով մեկ տարի ազատազրկման դատապարտված Հրանտ Գրիգորյանն օրենքի սահմաններում արժանի պատիժ ստանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT