Երևան
12 °C
Հայ-թուրքական սահմանում գտնվող նախկին Խարկով, ներկայիս Նորշեն մտնելու համար շատ շուտով այլեւս անցաթութղ պետք չի լինի: Այս հարցը դեռ նախորդ տարի էր քննարկվել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության եւ Շիրակի մարզպետի համատեղ աշխատանքի արդյունքում որոշվել էր հասնել սահմանային ռեժիմի փոփոխության: Սա զբոսաշրջության զարգացման առումով եւս մեկ կարեւոր եւ հզոր քայլ է Շիրակի մարզի համար:
Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ, երբեմն շուրջ մեկ ամիս տեւող գործընթաց է: Երբ այս խնդիրը վերանա, շատ տուրօպերատորների ուշադրությունը կսեւեռվի Շիրակի մարզի այս փոքրիկ գյուղի վրա:
Անին մոտիկից տեսնելու ցանկություն այսօր էլ շատերն ունեն: Ովքեր կարողանում են ձեռք բերել մուտքի անցաթուղթ, գնում, շրջում տեսնում են: Գյուղում միայն 83-ամյա Վահանդուխտ տատիկն է ապրում: Մյուս բնակիչները Խարկովը վաղուց են լքել: Սկզբում մանկահասակ երեխաներ ունեցողներն են գնացել, հետո դպրոցականներն են հեռացել ծնողների հետ: Նրանց հետեւել են միջին սերնդի ներկայացուցիչներն ու ստացվել է այնպես, որ գյուղն իր կանգուն ու ավերակ տներով, խոնարհված եկեղեցիով, սահմանից մեկ ոտք հեռու պատմական Անիով ի պահ են հանձնել Վահանդուխտ տատիկին: Նա օրը լուսացնում ու մթնեցնում է սահմանապահների եւ երբեմն-երբեմն հյուր եկող զբոսաշրջիկների հետ: Ամեն օր նայում Անիին, հիշում երբեմնի ծաղկուն ու մարդաշատ Խարկովը: Գյուղի միակ բնակիչը հաց էլ չթխի, ամեն օր թոնիրը վառում է: Սկեսուրին խոստացել է, որ իր տան երդիկից միշտ ծուխ է դուրս գալու, լույսը վառ է մնալու, որ թուրքը տեսնի տանը մարդ կա:
Բայց տատի անդորրը շուտով կխաթարվի: Լավ իմաստով, իհարկե: Շատ երդիկներից է ծուխ դուրս գալու, շատ տների պատուհաններ են լուսավորվելու: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, կարեւոր լուր ունի սահմանային ռեժիմի փոփոխության հետ կապված: Գործը գլուխ է գալիս: Հասել են իրավական փաստաթղթերի հիմնավորման փուլին: Եւս մի քանի ամիս, եւ Խարկովում նոր դեմքեր կհայտնվեն եւ որպես զբոսաշրջիկներ, եւ որպես գործարարներ: Շիրակի մարզպետն արդեն ներդորումային ծրագրերի փաթեթներ է ստացել:
«Ես որպես մարզպետ, առնվազն 5-6 նման առաջարկ եմ ստացել: Սկսած սեփական տան առկայությունից մինչեւ տարբեր ծառայությունների մատուցում: Մարդիկ սպասում են ընթացակարգերի ավարտին եւ կարգավիճակի հստակեցմանը: Ուզում են հստակ իմանալ, թե այդ տարածքում ինչպես եւ ինչ ծառայություն հնարավոր կլինի իրականացնել»,-ասաց մարզպետը:
Հայտեր են ստացվել եւ Հայաստանի, եւ արտերկրի գործարարներից: Բոլորն էլ իրենց մշակած ու տեղայնացրած բիզնես-պլաններն ունեն: Մնում է սահմանային ռեժիմի փոփոխության հարցի կարգավորումը հասնի ավարտին: Սահմանային ռեժիմի փոփոխությունն, ըստ մարզպետի ենթադրում է մուտքի պարզեցում: Այսինքն, փաստաթղթային ստուգման գործընթացն այդ տարածքում պետք է ամբողջությամբ դուրս գա: «Իհարկե, վերահսկողական գործիքներ կլինեն, բայց ամեն ինչը կլինի շատ պարզ, առանց բնականոն հոսքերին խանգարելու»,-բացատրեց մարզպետը:
Լուսանկարները՝ ՀԺ-ի. Շիրակի մարզի Խարկով գյուղն է եւ Խարկով գյուղից երեւացող Անին
Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է
ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը
Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում
Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը
Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից
Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում
Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը
Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան
Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան
«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով
Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան
ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները
Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ
Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT