Սոցիալական շարժման պատրանք՝ գումարով ծափ տվողների հաշվին կամ 1200 դրամս տվեք՝ գնամ

Օրերս Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Սոցիալական շարժում» շատ հնչեղ անվանումով համաժողով, որին մասնակցող մարդկանց, համենայն դեպս մի մասը, պարզվում է՝ չեն իմացել, թե ուր են գնում: 

«Շանթ» հեռուստաընկերությունը մարդկանց մի խումբ ունի, որոնց հաճախ է ինչ-որ փոքրիկ գումարի դիմաց հրավիրում, որպեսզի տարբեր հաղորդաշարերի նկարահանման ժամանակ դահլիճում հանդիսատեսի տեսարան ապահովեն: Այդ աշխատանքով զբաղվող կինը, որին բոլորը «Շանթի» Անժելա են ասում, օրերս կրկին զանգահարել եւ աշխատանք է առաջարկել՝ այս անգամ արդեն ոչ թե հեռուստաընկերությունում, այլ Կառավարության ընդունելությունների տանը:

Համացանցում հրապարակված գրառումներից մեկից տեղեկանում ենք, որ Անժելան հրավիրելիս ասել է, թե «պատգամավորների ժողով է լինելու, ու մարդ է պետք, որ պատշաճ կերպով դիմավորեն պատգամավորներին եւ ուղեկցեն իրենց համար հատկացված տեղը նստելու»:

Ասել է նաեւ, որ 10 րոպեի աշխատանք է եւ դրա դիմաց առաջարկել է 1200 դրամ։ «Պարզվել է, որ 70 հոգու էդպես տարել են էնտեղ, որ քանակ ապահովեն, քանի որ առաջարկել են իրենց կատարած ծառայությունից հետո մնալ եւ լսել, մասնակցել ժողովին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կարինե Խաչատրյան անուն-ազգանունով մի օգտատեր:

Նրա փոխանցմամբ՝ ժողովը վարել է Տիգրան Ուրիխանյանը եւ «Մառոզ Մարգո» անունով հայտնի «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Ֆեյսբուքյան օգտատիրոջ փոխանցմամբ՝ պարզվել է, որ չկա ժողով, այլ կա «ՈՉ»-ի համար հավաք։ «Էս խեղճ ժողովուրդը վիճել, անպատվել ու դուրս է եկել»։

Մեզ հաջողվեց զրուցել մեկ այլ կնոջ հետ, որին եւս «Շանթի» Անժելան այդ օրը հրավիրել է «պատգամավորներին դիմավորելու»: Համացանցում գրառում կատարողի եւ մեր զրուցակցի պատմածները մեծ մասով համընկնում էին: Մեր զրուցակիցը առայժմ չցանկացավ, որ հրապարակենք իր անունը եւ պատմեց հետեւյալը.

«Շանթ հեռուստաընկերությունում մի կին կա՝ Անժելա, միշտ կանչում է «Բուժինֆո», «Մեծ փոքրիկներ» հաղորդմանը: Էս անգամ որ զանգեց, կանչեց, ասաց՝ դուք գալու եք, այնտեղ պատգամավորներ, ինչ-որ հյուրեր են լինելու, դուք դիմավորելու եք, ընդամենը խոսելու են, ծափ եք տալու, 1200 դրամ գումար ենք տալու: Ես էլ, որ միշտ գնացել եմ, ասացի՝ դե լավ, գնամ, ինչ է եղել»: Ասաց, որ 50-ից ավելի անձանց է տեսել, որոնք միշտ իր հետ գնում են տարբեր հաղորդումների:

Հետաքրքիր է, որ Ուրիխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է փետրվարի 29-ին տեղի ունեցած այդ հավաքի ժամանակ իր ելույթը, որում շեշտադրում կա նաեւ հավաքվածների թվի մասին. «Լավ է, որ սեփական իրավունքների, այդ թվում՝ սոցիալական իրավունքների պաշտպանության շուրջ հավաքվում են այսպիսի թվով մարդիկ՝ ներկայացնելով տարատեսակ խնդիրների շուրջ հավաքված մարդկանց եւ այն լուծումների շահառուներին, որոնք պիտի տանեն այդ խնդիրների բարձրացման եւ լուծման գործընթացները»:

Նա նաեւ ասում է. «Եթե լուծվեին թռիչքային ձեւաչափով այն բոլոր պրոբլեմները, որոնք Հայաստանի Հանրապետությունում մարդկանց ժամանակին 2 տարի առաջ հանեցին ոտքի, այսինքն՝ սոցիալական այն վատ կենսակերպը, բացասական իրավիճակների դժվար պայմանները, ապա այստեղ մարդիկ չէին հավաքվի»։

Մենք զրուցեցինք նրա հետ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչն է պատճառը, որ որոշել էին գումարով մարդկանց բերել եւ դահլիճը լցնել, ի՞նչ էին ուզում ցույց տալ:

Ուրիխանյանն ասաց, թե դա իր շարժումը չէ, ինքը ընդամենը դրան միացել է եւ չգիտի՝ ում էին հրավիրել: Հարցին, թե ովքեր են նախաձեռնողները, Ուրիխանյանը չպատասխանեց՝ կոչ անելով նայել, թե ովքեր են դահլիճում եղել:

«Վայ, ինչ ասեմ, ես ու իմ թիմը ծափահարելու չէինք գնացել, մասնակցելու էինք գնացել, մյուսներին պիտի հարցնեք: Դահլիճը 660 տեղ ա, լրացուցիչ աթոռներ կային դրված, երեւի յոթհարյուր քանի հոգի մարդ կար: Պիտի հարցնեք էդ մարդկանց՝ ինչու էին գնացել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6182 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C