Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարանում իր ելույթի ընթացքում անդրադարձավ ուղղաթիռով Սյունիքի մարզ գնալու հանգամանքին՝ ասելով, որ ընդդիմադիրները խախտում են գտել, քննարկում են այդ հարցը:
«Ինչու եմ եկել պետական մեքենայով, որովհետեւ չեմ կարող չգալ, որովհետեւ ոչիստների (ինչ լավ անուն է, չէ՞», այդ ոչիստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա եւ նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից: Եթե նույնիսկ փախչեմ, էս բոլոր ժողովուրդը վազելու է իմ հետեւից, որ բռնի»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ որոշել էին թիկնապահներից գաղտնի զբոսնել Երեւանում:
Շարունակելով թեման՝ Փաշինյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա չեն տարածվում քարոզարշավի ընթացքում նախատեսված այն սահմանափակումները: Սա նշանակում է, որ քարոզչության ժամանակ եւս չի կարող հրաժարվել պետական պահպանությունից:
Անդրադառնալով իրեն ուղղված նման մեղադրանքների ենթատեքստին, թե վարչապետ դառնալուց հետո ճոխությունների սիրահար է՝ Փաշինյանը պատասխանեց Օստապ Բենդերի հայտնի մտքին հղում անելով եւ ասաց, որ ուղղաթիռը փոխադրամիջոց է, ոչ թե՝ ճոխություն:
Ասաց նաեւ, որ ուղղաթիռն հենց այդ պահին էլ առանց իրեն թռչում է, որովհետեւ հատուկ սահմանված թռիչքային ժամեր ունի՝ արժեքը չկորցնելու համար: Նույնը վերաբերում է ինքնաթիռին, մեքենային:
«Ես նստում եմ էն աթոռի վրա, որ աթոռի վրա երեւի 2 տարի նստել է Կարեն Կարապետյանը: Ընդհանրապես իմ աշխատասենյակում՝ մտել եմ, ինչ եղել է, նույնը մնացել է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ընդամենը փչանալուց հետո հեռուստացույցն ու համակարգիչն են փոխել:
Այնուհետեւ Փաշինյանը հայտարարեց, որ օրինականության մասին դատողություններ անող «ոչ»-ի կողմնակիցներին հարց ունի, որի պատասխանից պարզ կլինի օրենքի եւ օրինականության նկատմամբ նրանց վերաբերմունքը:
«Հարց «ոչ»-ի շտաբին. արդյոք Սերժ Սարգսյանը 2013 թվականին օրինական ճանապարհո՞վ է ընտրվել նախագահ: Ժողովուրդը նրան ընտրե՞լ է, թե՞ ապօրինի ճանապարհով է ընտրվել: Երկրորդ. 2008-ին արդյոք օրինական ճանապարհո՞վ է ընտրվել»,- հարցրեց Փաշինյանը:
Եզրափակելով Քաջարանում իր ելույթը՝ Փաշինյանը նկատեց նաեւ, որ թեեւ թեժ գարուն է, սակայն ընդդիմադիրները չեն երեւում: «Ասում էիք՝ ժողովուրդը հիասթափվել ա, հեսա վերադառնում ենք: Բա ո՞ւր ա, չեք երեւում: Առիթ ա՝ մարդկանց դուրս հանեք, հանրահավաքներ արեք: Չեք երեւում, որովհետեւ այլեւս չպետք է երեւաք: Դուք գնացել եք, այլեւս հետ չեք գալու: Ժողովուրդը դա թույլ չի տա»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT