Երևան
12 °C
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանին:
Խոսելով մարզպետարանից ու մարզի ղեկավարից սպասվող աջակցության մասին՝ գործադիր տնօրենն առաջին հերթին հիշատակեց տրանսպորտի հարցը, որը եւ պետք է գյուղերից երեխաներին հասցնի Վանաձոր՝ «Թումո» կենտրոն: «Աջակցությունը, որ պետք է ակնկալենք մարզպետարանից, տրանսպորտի անխափան գործելն է, որը քաղաքի մեջ, նաև՝ տարածաշրջաններից, երեխաներին կտեղափոխի կենտրոն և ապա՝ տուն, որովհետև «Թումոն» արտադպրոցական կենտրոն է և գործելու է դպրոցի հիմնական դասաժամերից հետո: Ակնկալում ենք աջակցություն նաև որոշ կազմակերպչական հարցերում»,- ասաց տիկին Փափազեանը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերելու, որպեսզի ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել Վանաձորում: «Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ կարողանանք Վանաձորում «Թումո» կենտրոն հիմնել, և ես անձամբ ու մարզպետարանի աշխատակազմը պատրաստակամ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի շուտափույթ կերպով նախաձեռնությունն իրականություն դառնա»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ տրանսպորտի հարցը որևէ խոչընդոտող խնդիր չի կարող հանդիսանալ: Մարզի ղեկավարը նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցել տարածքների դիտարկման և ընտրության հարցում՝ իր կողմից առաջարկելով մի քանի տարածք, որոնք կարող են հարմար լինել կենտրոնը հիմնելու համար:
Հանդիպման ավարտին մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի հետ Մարի Լու Փափազեանը շրջեց Վանաձորի բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ, ըստ նրա, կարող է գործել «Թումո» կենտրոնը: Շրջայցից հետո մարզպետի մոտ կրկին քննարկում ծավալվեց ուսումնասիրված տարածքների ու հետագա անելիքների շուրջ, արդեն՝ ավելի առարկայական:
Տնօրենի եւ մարզպետարանի ներկայացուցչի կողմից շրջայցի ընթացքում դիտարկվել էր 4 տարածք՝ «Սպայի տան» շենքը, քիմգործարանի ու «Դիմաց» թաղամասի այգիները, Վանաձորի ավտոկայանի շենքը: Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց կանգ առնել «Սպայի տան» շենքի կամ քիմգործարանի հարակից այգու վրա: Հաջորդ անգամ, ինչպես վստահեցրեց Մարի Լու Փափազեանը, մարզ կայցելեն նաեւ մասնագետները՝ ուսումնասիրելու դիտարկվող շինության ու տարածքի ամրությունը ու կտան մասնագիտական գնահատական: Մարզպետն իր հերթին վստահեցրեց՝ կանեն իրենցից կախված հնարավորը:
Հժ-ի հետ զրույցում Մարի Լու Փափազեանն ասաց՝ հաջորդն ու առաջնահերթը պետք է կառուցվի Վանաձորում, որի շրջանակներում դրամահավաք կիրականացվի, կփորձեն բարերարներ գտնել «Կենտրոնը կծառայի ոչ միայն վանաձորցիների, այլ մարզի 4-5 հազր երեխայի: Աշխատանքներն արդեն սկսել ենք, բարերարներ ենք փնտրում, հնարավորինս արագ կփորձենք գտնել»,- ասաց գործադիր տնօրենը՝ նկատելով, որ ամենամեծ խնդիրներից մեկը տարածքի ու շինության բացակայությունն է. «Եթե նոր շենք ենք կառուցելու, տարբեր ծախս կլինի, եթե գոյություն ունեցող շենք վերանորոգելու մասին խոսենք, ծախսը փոքր կլինի, եւ մեր աշխատանքը կթեթեւանա»: Թե երբ կսկսեն արդեն գործուն քայլեր իրականացվել «Թումո»-ի կառուցման կամ շենքի վերակառուցման ուղղությամբ, գործադիր տնօրենը դժվարացավ ժամկետներ նշել:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում մարզում «Թումո» կենտրոնի կառուցումը հեղափոխական քայլ համարեց մարզի կրթական ոլորտի համար: «Մեր համագործակցությունը «Թումո» կենտրոնի տնօրինության հետ կլինի ամենօրյա ռեժիմով»,- ասաց նա: Անդրադառնալով տարածքների կամ պետական գույք համարվող շինությունների՝ համայնքում չլինելուն՝ նշեց. «Մենք Վանաձոր քաղաքում, ինչպես նաեւ մնացած համայնքներում, չունենք գրեթե համայնքին կամ պետությանը մնացած գույքեր: Բոլորը ժամանակին շատ «բարեհաջող» ձեւով ու ծիծաղելի գներով են ինչ-որ անձանց օտարվել, բազմաթիվ քրեական գործեր կան: Այսօր մնացել են միայն այն շենքերը, որոնք եղել են ինչ-որ գերատեսչության ենթակայության տակ եւ ինչ-որ ձեւով պահպանվել են, որի վառ օրինակը սպայի տունն է: Կարգավիճակը կճշտենք, ըստ այդմ՝ կդիտարկենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս
Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին
Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները
Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ
Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով
ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով
Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»
Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին
Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ
Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է
Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ
Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ
Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը
Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ
Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին
Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ
Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ
Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ
Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար
ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան
Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է
Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ
Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը
Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին
Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ
Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT