Երևան
12 °C
Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները եւ սփյուռքի ներուժը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը:
Նա նշեց, որ այս ծրագրի արդյունքում 2020 թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել «գիտության եւ նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ՝ ստանալու ձեռնարկատիրական եւ բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների եւ վենչուրային կապիտալիստների հետ:
Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը, որն էլ իր հերթին ստեղծում է նոր կապեր հայ ձեռներեցների համար՝ ընդլայնելու համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունը ու հնարավորությունները:
Ծրագրի կարեւորագույն փաստը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչեւ 250 քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն եւ կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու եւ մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունն ապահովելու լավագույն միջոցն է:
Ծրագրի շրջանակներում 15 ստարթափերները եւ ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ, հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տեւողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ Դրեյփերի համալսարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին եւ իր թիմին՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով հայ ստարթափերների համար՝ ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերությունից:
2020 թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան էր ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը եւ ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր՝ 109 հայտերից հաղթող ճանաչվեցին 5 ձեռներեցներ, ովքեր կստանան 100% ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ մատուցեց Դրեյփերի համալսարանի նախագահը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը եւ գաղափարների զարգացման ներուժը. տրամադրեցին 50% կրթաթոշակ՝ սովորելու Դրեյփերի համալսարանում: Բարձր գնահատելով այս ծրագրի կարեւորությունը՝ «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց հոգալ 3 հաղթողների հավելյալ 50% ուսման վարձը:
2020 թ. նախատեսվում է նմանատիպ եւս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների:
Ծրագիրն իր տեսակով առաջին եւ խոշորագույն ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական եւ բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից:
ՀԲԸՄ հարյուրամյա պատմության շնորհիվ ստեղծվել են այնպիսի կապեր ամբողջ աշխարհի հետ, որոնց ներգրավվածությունը ծրագրում էականորեն կբարձրացնի ե՛ւ ծրագրի, ե՛ւ մասնակիցների արդյունավետությունը:
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1.3 մլրդ դրամ՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 10-ի՝ «ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան:
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նշեց՝ քանի որ առաջին անգամ է այս ծրագիրը գործարկվում, տարվա վերջին արդյունքների ամփոփում կիրականացնեն. «2019-ին 2018-ի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընդհանուր շրջանառության 30 տոկոս աճ ենք ունեցել: Կարծում եմ՝ առնվազն նույն տեմպերով պետք է առաջ գնանք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT