Ջերմուկի օդը պիտի մնա մաքուր, այստեղ հարց չկա. վարչապետը կոչ արեց չկորցնել հարգալից վերաբերմունքը Կառավարության նկատմամբ

«Էստեղ Ջերմուկի օդից խոսք գնաց: Ես էլ երեկ այդ օդը վայելելու հնարավորություն ունեցա. իմ ասածը հետեւյալն է՝ օդին որեւէ սպառնալիք չպիտի լինի: Այսինքն՝ Ջերմուկի օդը պիտի մնա մաքուր: Այստեղ հարց չկա, ոչ ոք չի ասում՝ եկեք Ջերմուկի օդը աղտոտենք: Ես էդպիսի բան թույլ չեմ տա: Խոսքը նրա մասին է՝ հնարավո՞ր է՝ արդյոք այդ հանքը (Ամուլսարի-խմբ.) շահագործել այնպես, որ էդ օդն ու ջուրը չաղտոտվեն: Եթե հնարավոր է, հնարավոր է, եթե հնարավոր չէ, այդտեղ քննարկման թեմա չկա». Ջերմուկում հրավիրված հանրահավաքի ընթացքում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ Ամուլսարը շահագործելու դեմ անձանց պահվածքին եւ ընդգծեց. «Ես ուզում եմ մի էսպիսի հստակություն մտցնել մեր այն քաղաքացիների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո Կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում՝ Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար: Ես ուզում եմ նշել, որ եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ: Կոչ եմ անում բոլորին չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության եւ Կառավարության նկատմամբ: Էդ մարդիկ, ովքեր ուզում են կորցնել հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ եւ իրավիճակը հեղափոխությունից հետո»:

Փաշինյանն ասաց, որ անհամաձայնություն ունի ինչպես հանքի շահագործման կողմնակիցների, այնպես էլ դեմ արտահայտվողների հետ եւ չի կարող միանալ նրանց:

«Ես ասում եմ՝ մենք պիտի մինչեւ վերջ գնանք ճշմարտության հետեւից,  մինչեւ վերջ, անմնացորդ: Ընդ որում, վերջին ամիսների պատմությունը ցույց է տալիս, որ դա հեշտ ճանապարհ չի: Շատերը հարցնում են՝ ո՞րն է ձեր ռազմավարությունը Ամուլսարի հարցում: Իմ պատասխանը չի փոխվում՝ մինչեւ վերջ գնալ ճշմարտության հետեւից: Գնալ, չվախենալ… Ես կարող եմ հպարտանալ եւ վստահ ասել՝ եթե ոչ միակ, ես քիչ մարդկանցից եմ, որ չունեմ ոչ մի շահագրգռություն Ամուլսարի հարցում, բացի ՀՀ քաղաքացու շահագրգռությունից: Շահագործման կողմնակիցներն ուզում են, որ ես լինեմ կողմնակից, ես չեմ լինի կողմնակից: Հակառակորդներն ուզում են, որ ես լինեմ իրենց կողմից: Ես մի բան եմ ասում՝ եկեք գնանք ճշմարտության հետեւից»,- կոչ արեց վարչապետը:

Այնուհետեւ Փաշինյանը անկեղծացավ ջերմուկցիների հետ եւ որոշ մանրամասներ պատմեց Ամուլսարի հարցով այս ամիսներին իշխանության իրականացրած քայլերի մասին՝ ընդգծելով, որ փաստարկների մասին պետք է լսելուց հետո մոռանալ, որեւէ կերպ չօգտագործել:

«Ի՞նչ ենք արել էս ընթացքում. արձանագրենք հետեւյալը՝ հարց ենք ձեւակերպել. իսկ արդյոք Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը գնահատվե՞լ է իր ճշմարտացիության աստիճանի հանգամանքով: Նկատի ունեմ՝ Լիդիանը ներկայացրել է ազդեցության գնահատական, մեզ հետաքրքիր է՝ բնապահպանության նախարարության նախկին աշխատակիցները, որ էդ արձանագրումները արել են, կարդացել են, արդյոք իրենք ստուգե՞լ են դրանց ճշմարտացիությունը: Կամ իրենց պարտականության մեջ մտնո՞ւմ էր դրա ճշմարտացիության ստուգումը:

Սա քննության մի ուղղությունն է: Երկրորդը հետեւյալն է. արդյոք նաեւ նախկինում՝ խորհրդային տարիներին, այստեղ արված հետազոտությունների արդյունքները հաշվի՞ են առնվել հանքի հետ կապված պրոցեսներում: Սրա պատասխանը եւս պետք է ստանանք:

Երրորդ ուղղությունը հետեւյալն է. Քննչական կոմիտեն Լիդիանի ու էլարդի բանավեճի արդյունքում կազմել է 154 հարցանոց հարցաշար, որը առաջիկայում կուղարկվի նաեւ շահագրգիռ ՀԿ-ներին եւ Գիտությունների ակադեմիային, որի շուրջ տեղի կունենա Լիդիանի ու Էլարդի ամփոփիչ, էսպես ասած, հարցաքննությունը, որի արդյունքում էդ բոլոր բանավեճերը կլուծվեն»,- պարզաբանեց վարչապետը:

Խոսելով Ամուլսարի խնդրի խորքային պրոբլեմի մասին՝ Փաշինյանը ընդգծեց, որ եթե մենք ունենայինք վստահելի ինստիտուտներ, վստահ լինեինք, որ դրանք հաշվի են առել բոլոր փաստարկները, հաշվարկել են բոլոր ռիսկերը, բոլոր հնարավորությունները, խորացել են հարցի մեջ մինչեւ վերջ, մենք էսօր էս վիճակը չէինք ունենա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1938 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում