Երևան
12 °C
Կորոնավիրուսն այլեւս զուտ չինական չէ, այն համաշխարհային խնդիր է, եւ պիտի սովորենք ապրել իր հետ այնպես, ինչպես ժամանակին սովորել ենք ապրել գրիպի հետ. ուղիղ եթերում նոր կորոնավիրուսի տարածման խնդրին է անդրադարձել ուկրաինացի հայտնի մանկաբույժ Կոմարովսկին:
Նա հիշեցրել է, որ այս վարակը ծանր չէ երեխաների, երիտասարդների եւ առողջների համար, վտանգավոր չէ նրանց համար, ում իմունային համակարգն ամուր է: Իսկ տարեցներին եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել է մի շարք նախազգուշական միջոցառումների դիմել՝ խուսափել մարդաշատ վայրերից, ավելորդ անգամ չմտնել խանութ ու չօգտվել հանրային տրանսպորտից, հնարավորության դեպքում առանձնանալ ամառանոցներում:
«Որեւէ հիմք չկա պնդելու, որ վարակն առանձնահատուկ վտանգավոր է հղիների համար, որ այն անցնում է պտղին»,- ընդգծել է նա: Կոմարովսկին կարեւորել է պետությունների ձեռնարկած կարանտինային միջոցառումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բուժկենտրոններին համաչափ սպասարկել վարակակիր բնակչությանը, հակառակ դեպքում, ըստ նրա, կարող է լինել հարյուրավորների միաժամանակյա հիվանդացություն եւ բուժկենտրոնների՝ տարածքային ու մարդկային ռեսուրսները չբավարարեն բոլորին պատշաճ սպասարկելու համար:
Այս եթերից անմիջապես հետո իր հետեւորդներից բժիշկը հարյուրավոր հարցեր է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ եւ երեկ պատասխանել է դրանցից առավել արդիականներին: Քանի որ նշված հարցերն այս՝ արդեն պանդեմիկ հիվանդությանն առնչվող հիմնական մտահոգություններն են արտացոլում, ձեզ ենք ներկայացնում նրա պատասխաններից մի քանիսը:
Ի՞նչ առանձնահատուկ ախտանիշներ ունի կորոնավիրուսը
Ոչ մի. ջերմություն է, հոսք քթից ու հազ: Հիվանդությունը ծանրանալիս դառնում է թոքաբորբ:
Ինչպե՞ս է բուժվում
Ինչպես մյուս գրիպները՝ լիտրերով հեղուկ ենք խմում, մեզ կամ այլ հիվանդի չենք ստիպում ուտել, պահպանում ենք թարմ մաքուր օդի սկզբունքը. դա չի նշանակում, որ պետք է միջանցիկ քամու տակ լինել, դա սենյակի օդը մաքուր պահելն է՝ օդանցքը պարբերաբար բացելով:
Լվանում ենք այն ամենն, ինչ հնարավոր է: Վարակազերծում ենք որեւէ միջոցով՝ ախտահանիչներն անթիվ են: Ամենաէժանը նշենք. սպիտակեցնող հեղուկը (ժավել): 1 լիտր ջրին 60-100 գրամ հեղուկը լիովին բավարար միջոց է սենյակների հատակը, բռնակները ախտահանելու համար: Սպիտակեղենը լվանանում ենք առավելագույն ջերմաստիճանով:
Եթե պետք է, ընդունում ենք ջերմիջեցնող: Իսկ եթե վտանգավոր ախտանիշներ են ի հայտ գալիս՝ շնչարգելություն, չոր հազ, դժվարացած շնչառություն, դիմում ենք բժշկին:
Արժե՞ կանխարգելելու համար անընդհատ ողողել կոկորդը ախտահանիչ միջոցներով
Արժե ողողել կոկորդը՝ խոնավեցնել ուղղակի ջրով, եթե գտնվում եք չոր միջավայրում: Կարեւորը՝ թույլ չտալ լորձաթաղանթների գերչորացում: Եթե միջավայրում խոնավությունը բավարար է, անիմաստ է:
Ճի՞շտ է, որ վիրուսն ունի երկու ենթատեսակ
Այո, եւ դրանք տարբերվում են ծանրության աստիճանով. ի դեպ, առավել ծանր ենթատեսակը շուրջ 70 տոկոս տարածվածություն ունի, մյուսը՝ 30: Բայց դինամիկան ցույց է տալիս, որ ավելի ու ավելի շատ է տարածվում թեթեւը: Սրա պատճառը նաեւ այն է, որ ծանր հիվանդները պառկած են, եւ քիչ են շփվում ուրիշների հետ, իսկ մյուսներն ակտիվորեն տարածում են վարակը:
Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարակը վերելակում, ավտոբուսում
Նկատենք, որ փռշտալուց անմիջապես հետո վարակի մասնիկները օդից սկսում են նստել տարածքի մակերեւույթին՝ հատկապես մետաղի վրա. այնտեղ դրանք ապրում են ոչ պակաս, քան 10-12 ժամ: Վերելակի կոճակների, շենքի, խանութի բռնակների վրա վարակը, հնարավոր է, սպասում է ձեզ: Դուք պիտի սեղմեք այդ կոճակը, վարակը կմնա ձեր ձեռքին, սակայն որպեսզի այն ունենա ձեզ վարակելու հնարովորություն, դրանից հետո դուք պիտի ձեռք տաք ձեր դեմքին, շուրթերին, բերանին: Եթե դուք տուն հասնեք ու լվացվեք, ապա ձեր ձեռքին եղած վարակը ձեզ համար սպառնալիք չի ներկայացնի: Լվացվեք:
Արժե՞ ոչ միայն ձեռքերը, այլեւ՝ բերանի խոռոչն ու քթանցքը լվանալ օճառով
Օճառը գրգռում է լորձաթաղաթները, իսկ դա ճնշում է տեղային դիմադրողականությունը: Երբ դուք լվանում եք օճառով, մաքրազերծում եք վարակից, բայց դրանից հետո ձեր լորձաթաղանթն առավել ընկալունակ է վարակների նկատմամբ, այսինքն՝ ավելի հեշտ կվարակվեք: Դրա համար միանշանակ սխալ է այդպես լվացվելը:
Վարակը թափանցո՞ւմ է մաշկով
Ոչ: Պետք է վնասվածք, լորձաթաղանթ: Տեսություն կա, որ տղամարդիկ ավելի շատ են հիվանդանում, քանի որ սափրվելիս միկրովնասվածքներ են առաջացնում դեպքին:
Օդի զտիչները որքանո՞վ են օգնում չհիվանդանալ
Բնավ չեն օգնում. հարցն այն է, որ հիմնականում վարակվում եք, երբ ձեզ մոտ հազում-փռշտում են կամ ձեռքներդ բերաններդ եք տանում վարակոտ մակերեսի ձեռք տալուց հետո: Զտիչն ի՞նչ անի:
Ցինկե կոնֆետների կանխարգելիչ նշանակությունը էակա՞ն է
Կա ենթադրություն, որ ցինկի պարունակությամբ ծծովի կոնֆետները որոշակիորեն կանխարգելում են սուր-շնչառական վարակների ընկալումը: Սակայն այդ կոնֆետներն ունեն «ոչ այնքան հաճելի» համ, կողմնակի ազդեցություններ՝ տհաճության զգացում, սրտխառնուք, ցինկից թունավորում: Այսինքն՝ իրական կանխարգելիչ ազդեցությունը հաստատված չէ, տհաճ ազդեցությունները կան:
Վիտամին C-ն մեծ չափաբաժիններով օգնո՞ւմ է չհիվանդանալ
Միայն ցինգայի դեպքում: Սուր-վարակիչ, շնչառական վիրուսների պարագայում այն նման հզոր ազդեցություն չունի, բայց մեծ չափաբաժինների դեպքում կարող է երիկամներում քարերի ձեւավորմանը նպաստել: Այնպես, որ խորհուրդ չեմ տալիս:
Կարելի՞ է կրկնակի օգտագործել դիմակները՝ վարակազերծելով արդուկելով
Պարզ է, որ լավ կյանքից չի նման հարց բարձրացվում՝ մի դիմակը մի քանի անգամ օգտագործելու: Պարզ է, որ շատ բարձր ջերմաստիճաններում թանզիֆե (մառլյայե) դիմակը կարելի է լվանալ եւ արդուկի առավելագույն ջերմաստիճանով մշակել: Բայց ո՞վ կերաշխավորի, որ չեք խնայի ջերմաստիճանն ու շոգին: Դրա համար, ես չեմ ստանձնի նման պատասխանատվություն, եւ կհիշեցնեմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արգելել է դիմակների կրկակի օգտագործել:
Ինչպե՞ս մեկուսանամ, եթե ապրում եմ հանրակացարանում՝ ընդհանուր է սանհանգույցը, խոհանոցը
Հիշենք, որ վարակը փոխանցվում է մարդկանց հետ շփումների արդյունքում. մտածեք՝ ինչպես նվազագույնի հասցնել շփումները: Կարող եք ավելի շուտ պատրաստել ձեր նախաճաշը, երբ խոհանոցում դեռ ոչ ոք չկա: Կարող եք ուտելիքը նախապատրաստել ու տանել ձեր սենյակը, ուտել այնտեղ: Օդափոխել, վարակազերծել ձեր սենյակը: Ընդհանուր օգտագործման տարածքներում որեւէ բանի ձեռք տալուց հետո ձեր վարակազերծած տարածքում անպայման լվանալ ձեռքերը:
Ստիպված եմ աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտում: Ի՞նչ կարող եմ անել
Եթե հեռու չէ աշխատավայրը, քայլեք: Եթե կարող եք, հեծանիվով գնացեք: Վերջիվերջո, կարող եք մի ժամ շուտ արթնանալ եւ նախքան խցանումները, ծանրաբեռնված ժամերը գնալ:
Ի՞նչ անեն առեւտրի ոլորտի աշխատակիցները՝ չեն կարող հաճախորդներին մեջքով շրջվել
Ոչ միայն առեւտրի, այլեւ՝ հյուրանոցների, բանկերի, տարբեր կազմակերպությունների ընդունարանների աշխատակիցները չեն կարող խուսափել մարդկանց հետ շփումներից: Բայց կարելի է ձեռք առնել մի շարք նախազգուշական միջոցառումներ. հնարավորինս հեռու կանգնել մարդկանցից, դնել ապակե միջնորմներ, հերթերը, եթե տարածքը դրա հնարավորությունը տալիս է, սահմանել դրսից, եւ իհարկե, լավ կլիներ, որ սահմանվեն զեղչեր օն-լայն վճարումների համար:
Ուլտրամանուշակագույն լամպերը վարակազերծո՞ւմ են
Տարածքը՝ այո, ձեզ՝ ոչ: Այսինքն՝ օրվա վերջում դատարկ սենյակում ուլտրամանուշակագույն լամպ միացնելը ճիշտ է, այն կվնասազերծի մակերեեւույթները, բայց սենյակում, որտեղ գնացող-եկող կա, միացրած պահել լամպը անիմաստ է:
Ի՞նչ լավ բնական դեղամիջոցներ կան
Ընդհանրապես, միշտ բուժում է բնությունը: Մեզ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ օրգանիզմն ինքնուրույն պայքարի ու հաղթի վարակին: Այսինքն՝ պետք է չմրսել, շատ ջուր խմել, չխանգարել օրգանիզմին:
Լուրեր կան, որ հիպերտոնիկ դեղամիջոցները մեծացնում են վարակվելու հավանականությունը
Հիպերտոնիկ հիվանդություն ունեցողները ավելի ծանր են կրում կորոնավիրուսը, եւ եթե, ինչպես խոսում են, դադարեք ընդունել ձեր հիպերտոնիկ դեղամիջոցները, կմեռնեք: Ձեր սրտի դեղերը կարգավորում են ձեր ճնշումը, սրտի աշխատանքը, որը շատ ավելի կարեւոր է հիվանդ ժամանակ:
Տնային դեղատուփ. ի՞նչ պետք է ավելանա այնտեղ այս օրերին
Պետք է անպայման ունենալ այն դեղերը, որ ընդունում եք քրոնիկ հիվանդությունների դեպքում. լավ կլինի, որ մի փոքր էլ ավելի լինեն: Նաեւ, հարկ է ունենալ ջերմիջեցնող՝ պարացետոմոլային կամ իբուպրոֆենային դեղամիջոցներ, քթանցքի մշակման համար նախատեսված աղային հեղուկներ:
Ի՞նչ սննդամթերքներ պաշարել կարանտինի պատրաստվելու համար
Ցանկացած, բայց այդ սննդամթերքները պիտի լինեն շուտ չփչացող՝ եւ՛ մրգեր ու բանջարեղեն, եւ՛ մակարոնեղեն ու սննդարար հատիկեղեն, ալյուր, որից ինքներդ կարող եք ինչ-որ բաներ պատրաստել. տանն եք լինելու, կզբաղվեք:
Ջուրը փոխանցո՞ւմ է վարակը
Հաստատված չէ, տեսականորեն նման բան պնդելու որեւէ հիմք չկա: Լողավազաններից խուսափելու հիմք՝ եւս:
Մարզասրահներից խուսափե՞լ
Մարզասրահներում մի շարք խնդիրներ կան. բազմաթիվ բռնակներ կան, որոնց անընդմեջ ձեռք են տալիս տարբեր մարդիկ՝ իրարից հետո: Մարդիկ այստեղ անընդհատ քրտնում են, քրտինքը ձեռքով սրբում ու, էլի, տարբեր տեղերի ձեռք տալիս: Լավ կլիներ, որ մարզարահների տերերը հայտարարեին, որ բոլոր նրանք, որ հիմա իրենց աբոնեմենտներով չեն հաճախի, նրանց աբոնեմենտների ժամկետները կերակարաձգվեն երկու ամսով: Բայց նրանք այդպես չեն ասի՝ փող կկորցնեն: Իսկ հաճախորդներն էլ մտածելու են. վճարել եմ, ո՞նց կլինի՝ չգնամ: Ճիշտ հետեւություններ արեք:
Վերջում հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 եւ «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով, որոնցով կարելի է դիմել մասնագետնեին՝ հուզող հարցեր ունենալու դեպքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ
Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան
Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT