Այս ամենը աշակերտներին զբաղեցնելո՞ւ, թե՞ պետական ծրագիրը հասցնելու համար է․ Սերոբ Խաչատրյանը՝ հեռավար ուսուցման մասին

Հայաստանում այսօր արտակարգ դրության 3-րդ օրն էր։  Թեեւ կրթական հաստատությունները փակ էին, առավոտը սկսվեց դպրոցական շնչով։ Հանրային հեռուստատեսությամբ ժամը 8։30-ից մեկնարկեց հեռավար կրթության առաջին դասը։ Առարկան մաթեմատիկան էր՝ միջին դպրոցի սովորողների համար։ Այն վարում էր ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որը մաթեմատիկայի տեղական ու միջազգային օլիմպիադաների համար աշակերտներին պատրաստելու երկարամյա փորձ ունի։

Դասը սկսվեց մաթեմատիկային ոչ այնքան հատուկ նախադասությամբ․ պատկերացրեք մայրիկը խմորեղեն է պատրաստում, կաթն էլ թթվել է, պիտի գնաք խանութ։ Այնուհետեւ ներկայացվեց խնդիրը եւ դրա լուծումը։

Դասը տեւեց շուրջ 20 րոպե, եւ առանց դասամիջոցի էկրանների վրա երկրորդ ուսուցիչն էր՝ արդեն Ֆիզիկա առարկայից։ Թեման՝ մեխանիկական տատանումները՝ նախատեսված միջին դպրոցի աշակերտների համար։

3-րդ դասը՝ աշխարհագրություն առարկայից, նվիրված էր ամենացուրտ, ամենաչոր եւ քիչ ուսումնասիրված մայրցամաքին՝ Անտարկտիդային։

1 ժամ տեւած դասերից հետո հեռարձակվեց նաեւ ամենօրյա «Բաց դաս» հաղորդումը՝ նախատեսված 10, 11, 12-րդ դասարանների համար՝ ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից։

Մինչ այդ արդեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ընթանում էր 10-րդ դասարանի հայոց լեզվի դասը, խոսվում էր բառարանագիտության մասին։ 2-րդ եթերը Շիրվանզադեի «Քաոս» վեպն էր, առկա կերպարները, ժամանակաշրջանն ու գրողի ընտրած ուղղությունը։

Այս ֆորմատում դասերը տեւում էին 10-15 րոպե, ներկայացվում էր սլայդերի միջոցով, երբեմն տրվում էին հանձնարարություններ։ Օրինակ՝ մաթեմատիկայի համար աշակերտները պետք է բանավոր կատարեն ներկայացվող դասագրքի 861-863 առաջադրանքները, գրավոր՝ 859-860-ի բ տարբերակները։

ԿԳՄՍՆ-ն այսօր ունեցավ 6 դաս տարբեր առարկաներից, տարբեր դասարանների համար՝ 2, 4, 8, 10։ Ընդհանուր առմամբ՝ համազգային հեռավար կրթությամբ ուսումնասիրվեցին մաթեմատիկա, ֆիզիկա, աշխարհագրություն, հայոց լեզու, գրականություն, կենսաբանություն առարկաները։

Աշակերտների մի մասն ասելու է, որ այդ թեման անցել է, մյուսը՝ ոչ, առաջանալու է խառնաշփոթ

Կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ Սերոբ Խաչատրյանն իրականացվող աշխատանքը դրական է համարում․ հեռուստատեսությամբ եւ տարբեր հարթակներում կրթական նյութերը շատանում են, մեծանում է տարբեր մարդկանց ինչ-որ բաներ սովորելու հնարավորությունը, օգտվում են մեծահասակները, քանի որ տանն են։ Նրա մոտ, սակայն, հարց է առաջանում․ այս ամենն անում ենք աշակերտներին զբաղեցնելո՞ւ, առօրյան կրթական թեմաներով լցնելո՞ւ համար։ Եթե այո, ապա լավ է, իսկ եթե ցանկանում ենք պետական կրթական ծրագիրն իրականացնել, խնդրի առաջ ենք կանգնում․ այսպես չենք կարող այն կատարել։

Նրա խոսքով՝ այսօր եղան մի քանի դասեր, մինչդեռ աշակերտներից մեկն այդ թեմային չի հասել, մյուսն այլ դասագրքով է սովորել, մեկը 6-րդ դասարան է, իսկ այդտեղ այլ դասարանի թեմա է, այսինքն՝ կիսատ-պռատություն կա։

Խնդիր համարեց նաեւ այն, որ այսօր մի շարք դպրոցներ էլեկտրոնային եղանակով են փորձում դասն անցկացնել, սակայն ուսուցիչներից ոմանք չեն կարողանում օգտվել տեխնիկայից, աշակերտներից շատերն էլ համացանցի կամ սմարթֆոնի հասանելիություն չունեն․ «Նորից տուժում է հասարակության ամենախոցելի խավը»։

Նա հավելեց, որ ի վերջո աշակերտների մի մասն ասելու է, որ այդ թեման արել է, մյուսը՝ ոչ, առաջանալու է խառնաշփոթ։ Արդյունքում՝ տարբերակներոց մեկով՝ ԿԳՄՍՆ-ն պետք է որոշում կայացնի՝ մեկ ամիս ավելի դասի գնալու, սակայն դա էլ է խնդիր առաջացնում․ շատերը երկրում չեն լինի, կան ավարտական դասարաններ, ուսուցիչների մի մասն էլ կարող է ասել՝ իրենք պարապել են։ Մյուս տարբերակով էլ արտակարգ դրությունից ելնելով՝ կիսատության վրա պետք է աչք փակել եւ համարել, որ անցել ենք մի ամսվա ծրագիր։

Բուհերի դեպքում Սերոբ Խաչատրյանի մտավախությունը այնքան էլ մեծ չէ, քանի որ, ըստ նրա, կկարողանան կազմակերպել հեռավար ուսուցում։ Բացի այդ․ «Կարեւորը ուսանողին քննությունից 2 օր առաջ նյութերը տալ, ինքը կհասցնի» (ծիծաղում է)։

Հեռուստադպրոց եւ համազգային դասացուցակ

Խաչատրյանը ԿԳՄՍՆ-ին առաջարկել է այս ընթացքում Հանրային հեռուստատեսությունն ամբողջությամբ հեռուստադպրոց դարձնել եւ փորձել ստեղծել համազգային դասացուցակ՝ դպրոցի ամեն դասարանին հատկացնելով մեկ ժամ եւ հիմնական նյութն ինչքան հնարավոր է հակիրճ ձեւով ներկայացնել։ Ըստ նրա՝ այս հեռուստաալիքը ունի մեծ հասանելիություն նույնիսկ անապահով ընտանիքների երեխաների համար․ «Այդպես կարող ենք ասել, որ էկոնոմ ռեժիմով պետական ծրագիրը երեխաներին հասցրել ենք»։ Եթե նույնիսկ դա հնարավոր չլինի, առաջարկում է գոնե 1-4 դասարանների համար ամբողջական եթեր տալ․ ավագ դասարաններն ինչ-որ ձեւով կկարողանան առցանց կազմակերպել դասերը։

Խաչատրյանը նշեց, որ նախարարությունից առաջարկի վերաբերյալ առաձնապես արձագանք չկա, սակայն որոշ քայլեր արդեն իսկ սկսել են արվել։

Նշենք, որ դասերը հեռուստացույցով ցուցադրելու վերաբերյալ սոցհարթակներում մեկնաբանություններով հանդես էին գալիս նաեւ աշակերտների ծնողները։ Նշում էին, որ նախաձեռնությունը լավն է, բայց որակից դժգոհ են․ ձայնի ու պատկերի խնդիր կա։

Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել էր, որ համագործակցելով «Յուքոմ» բջջային օպերատորի հետ՝ կստեղծվի ալիք, որը 24 ժամ շարունակ կտրամադրի կրթական նյութեր։

Մեզ հետ զրույցում նշված կապի մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆոյանը նշեց, որ այս պահին աշխատում են այդ ուղղությամբ եւ քննարկում, թե որ տարբերակով է հնարավոր իրականացնել հեռավար կրթությունը՝ ստեղծե՞լ առաձին ալիք, թե մյուս ալիքների մեջ կրթական հաղորդումներ, կոնտենտ ներառել։ Նրա խոսքով՝ այն կիրականանա շատ շուտով, ամբողջ նյութը կտրամադրի նախարարությունը։ Այս պահին համագործակցելով նրանց հետ՝ փորձում են հասկանալ, թե ի՞նչ կոնտենտ կլինի, ո՞ր տարբերակով եւ ի՞նչ հաճախականությամբ։

Նախատեսվում է նաեւ, որ արդեն համացանցում նրանց բաժանորդների համար տվյալ նյութերն անվճար լինեն։ Մինչ այս, աշակերտները, ծնողները սոցցանցերում արդեն վաղվա դասացուցակով են հետաքրքրվում, տեսնեն՝ վաղվա համար ինչ հետաքրքիր թեմա կա։

ՀԳ․ Հ1-ի եթերում մաթեմատիկայի դասին ֆոնային գրառումն ուղղագրական սխալով էր։ «Մաթեմատիկայի» փոխարեն գրված էր «մաթեմաթիկա», ինչը չէր վրիպել հեռուստադիտողի ուշադրությունից եւ ակտիվ քննարկման առարկա էր դարձել սոցցանցերում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7607 դիտում

Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը