«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել, փրկվենք, բա». բանավեճ ԱԺ-ում՝ գնալ տո՞ւն, թե՞ «կյանքը շարունակվում է»

Ազգային ժողովի այսօրվա նիստն սկսվեց բանավեճով. խորհրդարանի նիստը դադարեցնել, գնալ տո՞ւն, թե՞ շարունակել խորհրդարանի աշխատանքը, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը, այդ թվում՝ արտակարգ դրության պայմաններում:

Առաջին առաջարկի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր:

«Ես կարծում եմ, որ մենք, ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով եւ մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, եւ ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, որոնք անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել եւս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ»,- ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ի պատասխան, հայտարարեց, որ եթե պատգամավորը հանդես գա նման օրենսդրական նախաձեռնությամբ, պարտավոր են քննարկել, բայց քանի դեռ չկա նման նախաձեռնություն, օրենքով սահմանված կարգով պետք է իրականացնեն ԱԺ գործունեությունը:

«Ես կարծում եմ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, եւ, որպես օրինակ, մենք ոչ թե պետք է նստենք տանը, այլ աշխատենք»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ ոչ ոք չգիտի՝ ինչքան կշարունակվի արտակարգ դրությունը, երբ կավարտվի: Ուստի, ըստ Միրզոյանի, ԱԺ-ն չի կարող մեկ տարի չաշխատել:

Էդմոն Մարուքյանը շարունակեց պնդել իր առաջարկը: Արձագանքեց ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ խորհրդարանական պետությունում կարեւոր մարմինը խորհրդարանն է, եւ պատգամավորները չեն կարող գնալ նստել տանը. իսկ ժողովուրդն ո՞ւմ է նայելու:

Մարուքյանը երրորդ անգամ բացատրեց իր առաջարկը՝ ընդգծելով, թե խնդիրը նրա մեջ չէ, որ իրենք չեն ուզում աշխատել, խնդիրն այն է, որ վարակակիրների թիվն օր օրի ավելանում է: «Ավելանում է, որովհետեւ մենք էս ձեւով ենք վերաբերվում ամեն ինչին։ Մի երկրի օրինակ եմ ուզում պատմել․ թիվ 31-րդ վարակակիրը գնում է ծնունդ, որից հետո երկրի բնակչության վարակակիրների 60 տոկոսի վարակողն է դառնում։ Մի մարդ վարակում է 60 վարակաիրների տոկոսին: Մենք պատգամավորներ ունենք, որ Ֆրանսիայից ու այլ երկրներից եկել են, 14 օր չեն էլ ինքնամեկուսացվել, հազար ու մի բան կա, ժողովո՛ւրդ ջան, եթե մենք լուրջ չենք վերաբերվում, ոչ ոք այս երկրում լուրջ չի վերաբերվելու։ Ասում են՝ ա՜, սուտ բան ա, ա՛յ ախպեր, ոչ մի բան չկա, ու օրեցօր 30-40 դեպք ավելանում է»,- ասաց Մարուքյանը՝ կոչ անելով 20 րոպե ընդմիջում վերցնել եւ խմբակցություններով քննարկել հարցը։

«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել, փրկվենք, բա՛»,- տեղից արձագանքեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Մխիթար Հայրապետյանը փակագծեր բացեց՝ տեղեկացնելով, որ երեկ խորհրդի նիստում այս հարցը քննարկվել է, ԱԺ նախագահն էլ տեղեկացրել է, որ ԱԺ աշխատակազմը հերթափոխով է գալիս աշխատանքի, իսկ խոցելի, թիրախային խումբն ընդհանրապես չի գալիս:

Հայրապետյանը նկատեց, որ ինքն այսօր օրենքի նախագիծ է ներկայացնելու եւ չի նեղանա, եթե իր որոշ գործընկերներ դահլիճում չլինեն, իր խոսքին հետեւեն աշխատասենյակում նստած:

«Ես մտածում եմ՝ գուցե պարոն Մարուքյանը մտածում է՝ գուցե մի պատգամավոր կվարակվի, եւ դրանից հետո կարելի է լավ, ցցուն ելույթներ ունենալ ԱԺ ամբիոնից»,- եզրափակեց Հայրապետյանը:

Կրկին արձագանքեց Մարուքյանը՝ նկատելով, թե Մխիթար Հայրապետյանն ինքնահաստատվում է:

«Աստված չանի՝ ձեր հույսին մնամ»,- պատասխանեց Հայրապետյանը:

ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց: Կողմ քվեարկեց նաեւ «Լուսավոր Հայաստան»-ը:

Բանավեճը եզրափակեց Սասուն Միքայելյանը՝ նկատելով, որ Մարուքյանի առաջարկից բխում էր՝ իր խմբակցությունը պետք է դեմ քվեարկեր օրակարգի հաստատմանը: «Չեմ ուզում վիրավորել, բայց ոնց որ պոպուլիզմ լինի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3462 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել