Երևան
12 °C
Արցախում 4 օրից նախատեսված համապետական ընտրությունների հետաձգման անհրաժեշտության կամ հնարավորության մասին կարելի կլինի խոսել դրա վերաբերյալ պատկան պատասխանատու մարմինների համապատասխան խորհրդատվության դեպքում, իսկ ներկա դրությամբ այդպիսի պատճառներ չկան:
ՀԺ-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Արդեն բավական երկար ժամանակ է՝ շարունակ տարբեր թեկնածուների, քաղաքական ուժերի կողմից բարձրացվում է ընտրությունների հետաձգման հարցը: Արցախի ԿԸՀ նախագահը համոզված է, որ այդ խնդիրը Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության տակ է գտնվում: «Ընտրությունները չեն հետաձգվում, կանխարգելիչ միջոցներն են խստացվում»,- մեր զրույցում ընդգծեց Արզումանյանը:
Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Արցախի ԿԸՀ-ն որոշել է քվեարկության օրը տեղամասային կենտրոններում գտնվողներին (ընտրական հանձնաժողովի անդամներ, ընտրողներ եւ այլ անձինք) ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով: Տեղամասերը նախապես ախտահանվելու են: Բացի այդ, քվեարկելիս յուրաքանչյուր ընտրողի տրամադրվելու է անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն:
«Ի լրումն ասածի, այլ կանխարգելիչ միջոցներ եւս նախաձեռնվում են, որոնց մասին լրացուցիչ կհայտարարենք»,- նկատեց Սրբուհի Արզումանյանը:
Ընտրությունների հետաձգման պահանջ ներկայացնողների հիմնական հիմնավորումներիվ մեկը Հայաստանից մեկնող դիտորդների խնդիրն է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը օրերս մեր զրույցում ասել էր, որ որոշ դիտորդներ վախենում են դուրս գալ ինքնամեկուսացումից, մեկնել Արցախ, բայց իրենք մեծ ռեզերվ ունեն եւ կվերահսկեն ընտրությունները:
ՀՀ-ից Արցախ են մեկնելու նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության դիտորդները: Երեկ Կառավարության նիստում ՀՀ վարչապետը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարեց համագործակցել դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանալ՝ դիտորդները արդյո՞ք ռիսկային գոտիներից են, եթե ռիսկային գոտիներից են՝ նրանց փոխարինել այլ դիտորդներով։
Վարչապետն ասաց նաեւ, որ մեկնումից առաջ դիտորդները պարտադիր պետք է թեստավորվեն արագ թեստերով. «Փառք Աստծո, մինչ այս պահը կորոնավիրուսի որեւէ դեպք չի հայտնաբերվել Արցախում՝ չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են, այսինքն՝ այնտեղ նույնպես փնտրողական աշխատանքն իրականացվել է։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դիտորդները պատրաստ են, ստուգվել, գնալ եւ դիտարկում իրականացնել, սակայն եթե այլ որոշում կայացվի՝ կգործեն որոշմանը համահունչ:
«Բայց ընդհանուր առմամբ կարծում ենք, որ այս իրավիճակը այդքան էլ նպատակահարմար չէ ազատ ընտրությունների համար…Որովհետեւ մարդիկ լարված են, որոշները կվախենան գնալ տեղամասեր, որ հանկարծ շփումներ չլինեն, կուտակումներ չլինեն, հայաստանցիների հետ չհարաբերվեն, դիտորդները դիտորդների հետ չհարաբերվեն: Այսինքն որոշակի լարվածություն չի կարող չլինել այս իրավիճակում, բայց կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք դիտարկում անել»,- ընդգծեց Այվազյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է հայտարարությամբ հանդես գան այդ կապակցությամբ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ գործադիր տնօրենը պատասխանեց, որ այս պահին նպատակահարմար չեն համարում, քանի որ ովքեր որ պետք է այդ մասին որոշում կայացնեն՝ վստահաբար տիրապետում են իրավիճակին եւ իրենք ինչ-որ նոր բան չեն ասելու:
Իշխանությունների կողմից կայացվող որոշումը պատրաստ է ըմբռնումով ընդունել նաեւ նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը: Վերջինս երեկ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ խորապես գիտակցելով ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները եւ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։
Արցախի նախագահի թեկնածու Քրիստին Բալայանը ոչ միայն ըմբռնումով կմոտենա ընտրությունները հետաձգելու որոշմանը, այլեւ համոզված է՝ Արցախում արտակարգ դրության հաստատումն ու ընտրությունների հետաձգումը այլընտրանք չունի:
«Յուրաքանչյուր պատասխանատու քաղաքական գործչի համար պետության անվտանգությունը եւ քաղաքացիների կյանքը գերագույն եւ գերակա արժեք է: Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս նույնքան վտանգված է, որքան ՀՀ մնացած տարածքը: Մենք պետք է ամեն կերպ կանխենք թագավարակի անվերահսկելի ներթափանացումը Արցախ, հատկապես զինված ուժեր: Այս իրավիճակում մարդկանց մասնակցությամբ որեւէ զանգվածային միջոցառում այդ թվում եւ այլ վայրերից ժամանած դիտորդների ներկայությունը կարող է էապես մեծացնել համաճարակի տարածման վտանգը: Քանի որ զինված ուժերը մեր պետական եւ ֆիզիկական գոյության կարեւորագույն երաշխիք են, մենք պարտավոր ենք մի կողմ դնել այլ հանգամանքները եւ գործել օրվա հրամայականով, որը ենթադրում է արտակարգ իրավիճակի հաստատման անհրաժեշտություն եւ ընտրությունների հետաձգում»,- մեր հարցին ի պատասխան հայտնեց Բալայանը:
Նրա համոզմամբ՝ եթե անհրաժեշտ քանակի դիտորդներ չկարողանան ժամանել Արցախ, ապա Ստեփանակերտից դուրս՝ հատկապես փոքր եւ հեռավոր համայնքներում անարգել գործի են դրվելու ընտրությունների կեղծման՝ լցոնումների, բաց քվեարկությունների, քաղաքացիների վարչական եւ ոստիկանական բռնաճնշման վաղուց ի վեր մշակված մեխանիզմները, որոնք պարզապես կզրոյացնեն այդպիսի ընտրությունների քաղաքական արժեքը եւ իրենց կողմից կդիտվեն ապօրինի եւ անվավեր:
Հարցին, այդո՞ք իր համար ընդունելի չեն այն տեսակետները, որ Արցախը չի կարող անորոշ ժամանակով մնալ առանց խորհրդարանի եւ նախագահի,- նախագահի թեկնածուն պատասխանեց. «Համոզված ենք, որ պաշտոնական Երեւանի հետ խորհրդակցությունները հուշելու են հատուկ իրադրության պայամաններում իրավական ամենապատշաճ լուծումները՝ Արցախի կառավարման ամբողջականությունը պահպանելու, համաճարակի ստեղծած վտանգները արդյունավետ հաղթահարելու եւ հետաձգված ընտրությունների անհրաժեշտ որակն ապահովվելու համար»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե կորոնավիրուսի տարածման վտանգը ազդե՞լ է իր գործողությունների վրա: Բալայանը նկատեց, որ արդեն 10 օր է՝ դադարեցրել են քարոզարշավը, թեեւ գիտակցել են, որ այդ քայլը կարող է որոշակիորեն վնասել իրենց ակնկալած ընտրական արդյունքին:
Քարոզարշավը երեկվանից նաեւ բաց տարածքներում դադարեցրեց նաեւ նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը: Իր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանելով ՀԺ-ի հարցին՝ Հարությունյանն ասաց, որ ընտրությունների հետաձգման որոշումը կայացնելու իրավունքը տրված է իշխանությանը՝ հանձինս նախագահի:
«Նախագահը ինքը պետք է գնահատի իրավիճակը եւ որոշում կայացնի…Մենք պատրաստ ենք նախագահի կողմից կայացված ցանկացած որոշում հարգել, իրականացնել»,- պատասխանեց Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, թե չի հասկանում ինչու են որոշ թեկնածուներ այդքան շահագրգռված ընտրությունների հետաձգմամբ՝ մանավանդ որ Արցախում կորոնավիրուսի որեւէ դեպք չկա, ընտրությունների օրն ավելի վտանգավոր չէ, քան քարոզարշավի ընթացքը:
Շատ ժամանակ նա հետին մտքեր է տեսնում ընտրությունները հետաձգելու պահանջներ մեջ: «Կա թեկնածու, որ 1 օր առաջ հայտարարում է, որ իրավունք չունենք ընտրությունները հետաձգելու, հաջորդ օրը ինչ-ինչ պայմաններից ելնելով հայտարարում է, որ անպայման պետք է հետաձգենք: Ինչ-ինչ հետին մտքեր, ոչ ճիշտ վերլուծություններ կան: Բայց նաեւ ուզում եմ չմոռանանք 1991 թվականի դեկտեմբերի 28-ի մեր ընտրությունների մասին: Այդ օրը ես դիրքերում էի, ռազմական գործողություններ էին ընթանում Կրկժանում, շատ բնակավայրերում հրթիռակոծություն, հրետանակոծություն էր, մենք ընտրություն ենք անցկացրել: Իհարկե անհամեմատելի իրավիճակ է, բայց ամեն դեպքում սահմանադրական ճգնաժամն էլ այդքան լավ երեույթ չէ մեզ համար: Եվ քանի որ հստակ չէ, թե կորոնավիրուսի տարածման հետեւանքով ստեղծված այս իրավիճակն ինչքան կշարունակվի, մենք պետք է շարունակենք պետականաշինության գործը»,- եզրափակեց Արցախի նախկին վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT