78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Իսրայելում մեկ տարի շարունակ ընթացող քաղաքական ճգնաժամը հանգուցալուծում է ստանում: Ընդդիմադիր «Կահոլ-Լավան» դաշինքի ղեկավար Բենի Գանցն ու գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեւական բանակցություններից հետո, հաշվի առնելով համաշխարհային համաճարակի պատճառով առաջացած սպառնալիքները, համաձայնության են եկել կոալիցիա կազմելու հարցի շուրջ:

Մարտի 2-ին Իսրայելում տեղի ունեցան վերջին 11 ամիսների երրորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձախ կենտրոնամետ ուժերը՝ Գանցի «Կահոլ-Լավանի» գլխավորությամբ ստացան 39 պատգամավորական մանդատ, իսկ աջակողմյան եւ կրոնական ուժերին՝ Նեթանյահուի «Լիկուդի» գլխավորությամբ բաժին հասավ 58 մանդատ, մինչդեռ կառավարություն կազմելու համար անհրաժեշտ է 61 պատգամավորի քվե: Ուժերի միջեւ երկարատեւ բանակցություններից հետո՝ նախորդ շաբաթվա ընթացքում թվում էր թե Նեթանյահուի պաշտոնավարումը մոտենում է ավարտին, եւ նախկինում «Արաբական միացյալ ցուցակի» հետ համագործակցությունը մերժող ուժերը՝ «Կահոլ-Լավանն» ու պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տուն Իսրայել» խմբակցությունները պատրաստ են համագործակցել արաբների հետ՝ առնվազն ստանալու համար կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ ձայները:

Մարտի 16-ին Կնեսետի 120 պատգամավորներից 61-ը կառավարություն կազմելու իրավունքը տվեցին Գանցին: Մարտի 24-ին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն ընտրվեցին Կնեսետի մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահների պաշտոններում: Քվեարկությունների ընթացքում Նեթանյահուի հակառակորդները մի կողմ էին դրել հակասությունները եւ քվեարկում էին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների օգտին: Այդպես հանձնաժողովների նախագահներ ունեցան «Մեր տուն Իսրայել», «Կահոլ-Լավան» եւ անգամ «Արաբական միացյալ ցուցակ» խմբակցությունները:

Դա առիթ տվեց կարծելու, որ Գանցին հաջողվել է իր շուրջը համախմբել մեծամասնությանը, եւ Նեթանյահուն շուտով կլքի վարչապետի պաշտոնը: Սակայն մարտի 24-ի երեկոյան «Կահոլ-Լավանը» կտրականապես մերժեց արաբների հետ ոչ միայն դաշինքը, այլեւ ուղղակի համագործակցությունը: Հաջորդ օրը Բենի Գանցն ընտրվեց Իսրայելի 23-րդ գումարման Կնեսետի խոսնակ: Գանցի թեկնածությանը կողմ քվեարկեցին 120 պատգամավորներից 74-ը, դեմ՝ 18-ը:

Գանցի եւ Նեթանյահուի բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Նեթանյահուն առաջինը կպաշտոնավարի որպես վարչապետ, որից հետո (ամենայն հավանականությամբ 2021թ. սեպտեմբերին) նրան կփոխարինի Գանցը: Պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, էկոնոմիկայի, կապի, մշակույթի եւ սպորտի, գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնները կտրվեն Գանցի կուսակցությանը («Հոսեն Լը Իսրայել»), իսկ ֆինանսների, ներքին գործերի, հետախուզության, էկոլոգիայի, ներքին անվտանգության, առողջապահության, շինարարության, տարածաշրջանային համագործակցության, լուսավորության եւ կրոնական գործերով նախարարներինը կմնա «Լիկուդին» եւ նրա ավանդական դաշնակիցներին: Կոալիցիայի կազմում լինելու է 78 հոգի՝ աջ եւ կրոնական ուժերը (58 հոգի) ու եւս 20 հոգի նախկին «Կահոլ-Լավանից»:

Գանցի՝ Կնեսետի խոսնակի պաշտոնում առաջադրվելուց հետո նրա արդեն նախկին դաշնակիցներ «Յեշ Ատիդ» եւ ՏԵԼԵՄ կուսակցությունները «Հոսեն Լը Իսրայել» կուսակցությունից առանձնանալու խնդրանք ներկայացրեցին՝ պնդելով, որ «Կահոլ-Լավան» անվանումը պետք է պահպանվի: Նախկին դաշնակիցները մեղադրում են Գանցին դավաճանության համար, մինչդեռ նոր դաշնակիցները որակում են Գանցի արարքը որպես «առաջին կարեւոր քաղաքական քայլ»:

Գանցի որոշումը եւ դրա արդյունքում ստեղծված իրավիճակը միանգամից մի քանի գործոնների հետեւանք է: Նախ դա, իհարկե, համաճարակին դիմագրավելու անհրաժեշտությունն էր եւ գիտակցումը, որ անկախ քաղաքական եւ կուսակցական շահերից՝ համաճարակի ֆոնին տարվա չորրորդ ընտրություններին գնալը լուրջ վնաս կհասցնի պետությանը: Հաջորդ գործոնը, որքան էլ նախկին թիմակիցները մեղադրեն Գանցին, առաջացել էր հենց «Յեշ Ատիդ» եւ ՏԵԼԵՄ կուսակցությունների պատճառով: Բացառելով արաբների հետ համագործակցությունը՝ նրանք փաստացի պատրաստվում էին գնալ եւս մեկ արտահերթ ընտրությունների, քանի որ Նեթանյահուի կողմնակիցները մինչեւ վերջ հավատարիմ էին նրան եւ չէին պատրաստվում լքել «Լիկուդի» գլխավորած բլոկը: «Լիկուդի» եւ անձամբ Նեթանյահուի համար, որը նույնպես հակված էր նոր ընտրություններ անցկացնելու գաղափարին, Գանցին ընդառաջ գնալու գործոնը ձեւավորեց Ավիգդոր Լիբերմանը: Նա առաջարկեց օրենքի նախագիծ, որով հնարավոր էր դառնում հեռացնել ժամանակավոր կառավարության ղեկավարին (ինչպիսին այժմ հանդիսանում է Նեթանյահուն), եթե նա մեղադրյալի կարգավիճակ ունի որեւէ քրեական գործով:

Բենի Գանցը չի պատրաստվում Կնեսետի խոսնակի պաշտոնում մնալ երկար ժամանակ: Կառավարության կազմավորումից հետո նա, ըստ իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունների, կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Մեկուկես տարի անց նրանք Նեթանյահուի հետ կփոխանակվեն պաշտոններով: Դա թույլ է տալիս կարծել, որ առնվազն առաջիկա մեկուկես տարվա ընթացքում այս կառավարությունն ապահովագրված է քաղաքական լուրջ ճգնաժամերից: Մյուս կողմից՝ անհայտ է, թե ինչ կլինի 2021թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, եթե Նեթանյահուն որոշի, որ չի լքում վարչապետի պաշտոնը: Ամեն դեպքում՝ ամենամեծ պատասխանատվությունն այժմ դրված է հենց Գանցի ուսերին, եւ մեծապես հենց նրա գործողություններից է կախված Իսրայելի քաղաքական դաշտի կայունությունը թե՛ մինչեւ 2021թ. սեպտեմբեր, թե՛ դրանից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4106 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը