Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Ներկայումս Հայաստանում գազի 5 սակագին կա։ Այսինքն 5 տարբեր խմբերի համար՝ սոցիալապես անապահով ընտանիքներ, ջերմոցային տնտեսություններ, ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառող քաղաքացիներ, 10 հազար խմ-ից ավելի սպառողներ եւ գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններ, գազի գները տարբեր են։ Այժմ «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է հայտ ներկայացնել ՀԾԿՀ՝ առաջարկելով մինչեւ 10 հազար խմ գազ սպառող քաղաքացիների եւ սոցիալապես անապահով քաղաքացիների սպառած գազի համար սահմանել նույն գինը 1000 խմ դիմաց՝ 135 909.6 դրամ:

Դեռեւս 2019 թ. հունվարի 1-ից, երբ սահմանին գազի գինը թանկացավ, սպասվում էր, որ այն կազդի նաեւ Հայաստանում գազի գնի վրա, սակայն ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ Արմենիա»-ի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում 2019-ին քաղաքացիների համար գնային փոփոխություն տեղի չունեցավ։ 2020-ի տարեսկզբում ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ ապրիլին «Գազպրոմ Արմենիա»-ն հնարավորություն ունի հանձնաժողով դիմելու՝ գազի գնի վերանայման հայտով։ «Գազպրոմ Արմենիա»-ն արդեն ծանուցել է, որ դիմելու է հանձնաժողով։ Մինչ այս՝ նախօրեին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ սահմանին մատակարարվող գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու համար։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։

- Պարոն Մանուկյան, «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է, որ մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ գազի գնի փոփոխությունների հարցով։ Ծանո՞թ եք այդ հայտարարությանը։

- Այո, «Ազդարար» կայքում է տեղադրվել այդ ծանուցումը, ծանոթ եմ դրան։ Բայց ֆորմալ առումով ՀԾԿՀ-ն ստանում է դիմումը, որից հետո այն հասանելի է լինում իրենց կայքում հանրությանը։ Չմոռանանք, որ եթե անգամ այդ հայտը ՀԾԿՀ-ն տեղադրի, 80 օր ժամանակ կա, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ուսումնասիրի հիմնավորումները։ Ակնհայտ է, որ սա հանրային հետաքրքրություն ունեցող հարց է եւ բոլորս պետք է լծվենք այդ հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին։

- Առաջարկվում է որոշ սպառողների դեպքում շուրջ 36 տոկոսով գազի գինը բարձրացնել։ Ո՞ւմ է վերաբերվելու այդ փոփոխությունը։

- Մենք ունենք որոշակի խումբ սպառողներ, ովքեր արտոնյալ սակագներով են ստանում գազը՝ սոցիալական խոցելի խավերը, ջերմոցային տնտեսությունները եւ խոշոր սպառողները։ Այն մտադրությունները, որոնք «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացնում է՝ շուրջ 70 դոլարով 1000 խմ դիմաց թանկացում է նախատեսում բիզնես հատվածի համար։ Իսկ սոցիալապես խոցելի խավերի համար շուրջ 36 դրամ թանկացում է նախատեսվում՝ 1 խմ դիմաց։ Նշեմ նաեւ, որ սովորական՝ 600-ից ավելի խմ սպառող քաղաքացիների համար չնչին նվազեցում է նախատեսված։

Սպառման կառուցվածքն ուսումնասիրելով՝ այսպիսի պատկեր ենք ստանում՝ բնակչության մի փոքր մասը, որը սոցիալական աջակցություն է ստանում՝ օգտվում է արտոնյալ գներից եւ իրենց համար բարձրացում է լինելու, իսկ այն մասը, որը աջակցություն չի ստանում՝ որոշակի նվազեցում է տեղի ունենում։ Ես չէի ցանկանա տարբեր սեգմենտների համար վերլուծություններ անել, քանի դեռ չենք հասկացել, թե ինչքանով են մոտեցումները հիմնավոր եւ ընդունելի։ Առաջին հերթին պետք է հիմնավորվածությունը հասկանալ։ Օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների համար բարձրացում է նախատեսված, ինչը որոշակիորեն անդրադառնալու է հանրության վրա։ Նույնիսկ, եթե բնակչությունը մի փոքր շահի, իսկ բիզնեսը տուժի, մենք ունենալու ենք տնտեսական առումով մրցունակության կորուստ։

- Ստացվում է, որ բիզնեսի եւ սոցիալապես խոցելի խավերի համա՞ր է այս բարձրացումը լինելու։

- Նախ ուզում եմ նշել, որ ՀԾԿՀ-ն սոցիալական գործառույթներ իրականացնող մարմին չէ, դրա համար Կառավարությունում կա համապատասխան նախարարություն, որի առաքելությունն է դա։ Կարծում եմ բնակչության մեջ տարանջատումները մի փոքր արդյունավետ չի։ Այդ տարանջատումները եւ հասցեականությունը սոցիալական խոցելի խավերին աջակցելու, կարող է լինել սուբսիդավորումների տեսքով, բայց դրանով պետք է զբաղվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

- Այսինքն՝ գազի խմ-ն բոլորի համար նույն գի՞նն է սահմանվելու։

- Մեծ հաշվով կարող ենք այդպես ասել։ Բայց գլոբալ առումով մենք խոսում ենք «Գազպրոմ»-ի մտադրությունների մասին։ Չպետք է մոռանանք, որ ներկայումս տատանողական աշխարհում այն գինը, որը ֆիքսված է սահմանին, որոշակի ֆինանսական ազդեցություն ունենալու էր «Գազպրոմ Արմենիա»-ի վրա։ Ես տեսա, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ նախագահին՝ գազի գինը սահմանին նվազեցնելու հարցով բանակցություններ սկսելու համար։ Սա գործոն է, որը եթե իրականացվի, հնարավոր է քննարկել նաեւ նվազեցման հարցը։

- Տրամաբանակա՞ն են առաջարկվող թվերը, եւ ՀԾԿՀ-ն ի՞նչ գործիքներ կարող է կիրառել։

- Օրենսդրությամբ ՀԾԿՀ-ն՝ ուսումնասիրում է հայտի չափաբաժինները, նայում է, թե ինչքանով է ներկայացված հայտը համապատասխան իր ընդունած մեթոդաբանությանը։ Ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, թե ինչքանով է հիմնավորված, քանի որ չեմ տեսնում վերջնական գինը ձեւավորող գործոններն ու դրանց ազդեցության չափերը։

- Ստացվում է, որ մի կողմից կառավարությունը դիմում է մատակարարվող գազի գնի նվազեցման հարցով քննարկումներ սկսելու համար, մյուս կողմից «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի բարձրացման հայտ է ներկայացնում։

- Դրանք տարբեր բաներ են։ «Գազպրոմ» խմբի հետ կառավարությունը բանակցում է սահմանին գազի գնի մասին։ Իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ին հայտ է տալիս Հայաստանում ներհայաստանյան բաշխման եւ 2019-ին սահմանում գազի գնի փոփոխության հետեւանքով առաջացած գնային ճնշման մասին։ Եթե հիմա օրինակ՝ սահմանին գազի գինը 165 դոլարից դառնա 150 դոլար, սա ավտոմատ կնշանակի, որ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կառուցվածքում դրական էֆեկտ է լինում եւ այս դեպքում կարող է պարզվել, որ գները պետք է փոխվեն դեպի նվազում։ Մի տարի հնարավոր է եղել ներքին արդյունավետության միջոցով որոշակի մեղմել, հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն գտնում է, որ էլ մեղմելու հնարավորություն չկա, դրա համար հայտ է ներկայացրել։ Եթե այդ գործոնը փոխվի կառավարության բանակցությունների արդյունքում՝ ընդհանուր գնագոյացման շղթան էլ կփոխվի։

- Ձեր կարծիքով՝ նավթի գների նվազումը ինչքանո՞վ է ազդել գազի գնի վրա եւ ինչքանո՞վ է դա ՀՀ-ին թույլ տալիս գազի գինը նվազեցնելու մասին հարց բարձրացնել։

- Նավթի գնի բարձրացումը եւ նվազումը մի շարք երկրների վրա ազդել է։ Օրինակ՝ Գերմանիան ֆիքսել է նավթի, մազութի սպառողական զամբյուղ եւ նավթի գների նվազեցման ֆոնին Գերմանիան շահում է, որովհետեւ իրենց պայմանագրերն այդ զամբյուղի հիման վրա է։ Բայց մեր պարագայում սահմանին ֆիքսել ենք հստակ գազի գին։ Իհարկե, եթե մենք ինչ-որ մի պահի բանակցած լինեինք եւ ֆիքսած լինեինք այնպես, ինչպես Գերմանիան, հիմա կարող էինք շահել։ Մեզ մոտ այլ տրամաբանություն է եղել, այլ երկրներում՝ այլ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2628 դիտում

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում