Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Ամեն ինչ չէ, որ թանկացել է, օրինակ՝ բենզինը, դիզվառելիքը էժանացել են, շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը։ Այս մասին այսօր ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան քաղաքացու այն հարցին, թե ինչու՞ չի վերահսկվում գնաճը։

Վարչապետի պնդմամբ՝ պետությունը կարող է վերահսկել գները, բայց դրա արդյունքում կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ապրանքը խանութներից ուղղակի անհետանա, որովհետեւ պետք է ապրանքների առեւտուրը եւս լինի շահավետ՝ առեւտուրն իրականացնողերի համար։ Նա շեշտեց, որ, բնականաբար, պետք է հետեւել, որ այդ առեւտուրը գերշահույթներ չբերի մարդկանց եւ ընդունում է, որ պետք է միջոցներ ձեռնարկել, սակայն հավելեց նաեւ, որ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է։ «Երբ մարդիկ խուճապահար ուզում են գնել կոնկրետ ապրանք, անխուսափելիորեն գնաճ է տեղի ունենում։ Օրինակ՝ գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում իմբիրի գնաճի կապակցությամբ։ Ինձ համար ընդհանրապես խնդիր էր հասկանալ, թե էս ի՞նչ է տեղի ունենում իմբիրի հետ։ Հետո սոցցանցում մեր հայրենակիցներից մեկը ինձ մի նամակ ուղարկեց՝ զուգակցված հոլովակով, որտեղ մտահոգված էր, որ ես կարող է կորոնավիրուսով վարակված լինեմ եւ 100 տոկոսով երաշխավորում էր, որ իմբիր օգտագործելու դեպքում կորոնավիրուսով չեմ վարակվի։ Եվ ցույց էր տվել, թե ինչպես ես պետք է իմբիրը կտրատեմ, որ մաքսիմալ էֆեկտիվ լինի։ Եվ ես հասկացա, թե ինչու է իմբիրն այդպես անվերահսկելիորեն թանկանում։ Որովհետեւ բոլորը սկսել են հավատալ, որ եթե իմբիրը ուտեն, կորոնավիրուսի պատվաստանյութ է։ Դրանից հետո ես առողջապահության նախարարին հարցրել եմ, ասել եմ՝ սա ի՞նչ պատմություն է, նախարարն էլ պաշտոնապես ասել է, որ չկա որեւէ հիմավորում, որ իմբիրը կորոնավիրուսի դեմ էֆեկտիվ է»․- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե բոլորը շտապում են իմբիր գնելու, բնականաբար, իմբիրի քանակը անսհամանափակ չէ եւ գները սկսում են աճել։

Նա նշեց, որ եթե կա 1 իմբիր, 10 գնորդ, գնորդներից մեկը պատրաստ է ամենաշատը վճարել՝ ձեռք բերելու համար իմբիրը եւ վաճառողն էլ բնականաբար ուզում է ավելի թանկ վաճառել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2213 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս