Երևան
12 °C
Երեկ մենք իրականացրել ենք կորոնավիրուսի 236 թեստ, որից դրական է 28-ը։ Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր բուժվածների թիվը 24 է։
«Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի աճ, նաեւ մեկուսացումից դուրս եկած անձանց թվի աճ։ Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն։ Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետեւյալն է, որ մենք վաղվանից արդեն պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Այսօր արդեն խորհրդակցություն ենք ունեցել, եւ նախարարը պարզաբանել է, որ առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի։ Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի, ուղղակի մարդկանց հրավիրել եւ թեստավորել կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ վաղվանից ցուցումով բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ՀՀ բոլոր քաղաքացիներին, գուցե նաեւ այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորեն եւ պատկերացում կկազմեն ընթացիկ իրավիճակի մասին։
«Եվս մեկ ճշտում եմ ուզում անել կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ։ Տեղեկացնեմ, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում մենք այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք եւ ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն ռեժիմով թարմացվում են տվյալները»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ճշգրտումների ընթացքում հայտնաբերել է 12 անճշտություն։
«Իհարկե, եւս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը։ Ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք, առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք։ Այսպիսի անճշտությունները տոկոսային հարաբերությամբ հնարավոր են, որովհետեւ դա կապված է լինում երբեմն պացիենտին մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ, դրական ախտորոշումից հետո ախտորոշման վայրից դուրս գալու եւ դեռեւս որեւէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ։ Սա, իհարկե, մեծ բան չի փոխում մեր տվյալների մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարիմ մնալով՝ եթե այսպիսի անճշտություններ լինեն, մենք ժամանակ առ ժամանակ կուղղենք»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ
Ի հիշատակ Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի՝ Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Խարույկի շուրջ հանդիպել են վարչապետն ու սեղանի թենիսի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի եզրափակչի մասնակիցները. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT