Համեմատաբար սոցիալապես խոցելի խավն է այդքան էլեկտրաէներգիա եւ գազ սպառում․ պատգամավորը՝ 11-րդ միջոցառման մասին

Փետրվար ամսին գազի գծով 10 հազար դրամի եւ հոսանքի գծով 5 հազար դրամի սպառում ունեցող բաժանորդների թիվը 220 հազար է, որն այս պահին թվաքանակի առումով ամենամեծ շահառուներ ունեցող միջոցառումն է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով օժանդակություն կտրամադրվի սոցիալական խնդիրների առջեւ կանգնած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման գծով ծախսերի համար։ Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ-բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով 10 հազար դրամը, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 հազար դրամը: Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր բաժանորդի 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառած համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով:

Անդրադառնալով հարցին, թե ովքեր են այդչափ գազ կամ հոսանք սպառում Հայաստանում, Մանուկյանը պատասխանեց. «Համեմատաբար սոցիալապես խոցելի խավն է այդքան սպառում։ Հիմնականում կարող են լինել միայնակները, կարող են լինել նաեւ այն ընտանիքները, որտեղ, օրինակ, 2 կենսաթոշակառու են ապրում միասին։ Ես հիմա չեմ կարող ասել, թե այդ բաժանորդների քանակով քանի անձ է ստացվում, բայց ակնհայտ է, որ առնվազն 1-ից ավելի մարդիկ կան այդ կատեգորիայի մեջ»։

Հարցին կարող ենք ասել, որ այս պահին այս ծրագրի շահառուներն ամենաշատն են՝ պատգամավորը պատասխանեց. «Այս պահին թվաքանակի առումով սա ամենամեծ շահառուներ ունեցող միջոցառումն է։ Հիմա եթե 220 հազարից ավելի բաժանորդը, որը կազմում է բնակչության բավականաչափ մեծ տոկոսը, համարվում է, որ քիչ է… իհարկե, տեղ ունի այդպիսի կարծիքը, բայց ես թվերը ներկայացրի, գնահատականները թող տան իրենք»։

Հարցին ինչու է որոշվել գազի դեպքում՝ 10 հազար դրամ, էլեկտրաէներգիայի դեպքում՝ 5 հազար դրամ առավելագույն շեմը՝ նա պատասխանեց. «Որովհետեւ մենք ունենք սոցիալապես խոցելի խավի գնահատականներ։ 2016 թվականի նոյեմբերի որոշմամբ Կառավարությունում սպառման չափաքանակներ էր սահմանվել։ Օրինակ՝ սոցիալապես անապահովների համար այդ որոշմամբ սահմանված էր գազի 600 խորանարդ մետր սպառումը տարեկան։ Այդ գումարի սահմանաչափերը Կառավարության դիտարկումների հիման վրա ստեղծված սահմանաչափերի տրամաբանությունն է»։

Խոսելով միջոցառման հնարավոր ազդեցության մասին՝ պատգամավորն ասաց, որ սրանով խթանում են ոչ միայն սոցիալապես խոցելի խավերին, այլեւ խրախուսում են այն մարդկանց, որոնք էներգախնայողության առումով իրենց վարքագիծը փոխել են. «Սրա ազդեցությունն այն է, որ այն մարդիկ, որոնք արդեն վճարել են իրենց փետրվար ամսվա կոմունալները եւ մարտին կորոնավիրուսով պայմանավորված՝ եկամուտներ գեներացնելու խնդիր են ունեցել, պետությունը նրանց փետրվար ամսվա սպառածի 50 տոկոսի չափով, ըստ էության, կանխավճար կտրամադրի իրենց բաժանորդային հաշվին»։

Մանուկյանն ընդգծեց՝ այլ միջոցառումների շահառուները, որոնք համապատասխանում են այս միջոցառման նշված պայմաններին, կարող են ե՛ւ մեկից օգտվել, ե՛ւ մյուսից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2633 դիտում

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել