Երևան
12 °C
Մարտի 9-ին OPEC-ի անդամ եւ կառույցին չանդամակցող նավթ արտահանող այլ խոշոր երկրների՝ նավթի արդյունահանման նոր սահմանափակումների վերաբերյալ համաձայնության չգալուց հետո նավթի խոշոր արտադրողներ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան հայտարարեցին արդյունահանման ծավալները մեծացնելու մտադրության մասին, ինչի հետեւանքով նավթի գները կտրուկ անկում ապրեցին եւ երկար ժամանակ տատանվում էին 25-30 դոլարի սահմաններում:
Ապրիլի 9-ին OPEC-ի անդամ եւ գործընկեր երկրները համաձայնության եկան նավթի արդյունահանումը կրճատելու հարցի շուրջ: Շուրջ 10 ժամ տեւած բանակցությունների արդյունքում OPEC+ երկրների մեծ մասը, բացառությամբ Մեքսիկայի, համաձայնվեցին մայիս եւ հունիս ամիսներին կրճատել արդյունահանման ծավալները մոտ 22%-ով: Մայիսին եւ հունիսին արդյունահանվող նավթի ծավալները կկրճատվեն օրական ընդհանուր առմամբ 10 միլիոն բարելով (համաշխարհային արդյունահանման 10%-ը), հուլիսից մինչեւ տարվա վերջ՝ 8 միլիոնով, իսկ 2021թ. սկզբից մինչեւ 2022թ. ապրիլի 30-ը՝ 6 միլիոնով:
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պարտավորվեցին կրճատել արդյունահանումը մոտ 2,4 միլիոն բարելով, Իրաքը՝ շուրջ 1 միլիոն բարելով, ԱՄԷ-ն՝ 720 հազարով, Ղազախստանը եւ Նիգերիան՝ 400 հազարական, իսկ Ադրբեջանը՝ 164 հազար բարելով: Իրանը, Վենեսուելան եւ Լիբիան չեն կրճատի արդյունահանման ծավալները, քանի որ գտնվում են պատժամիջոցների տակ: Ինչ վերաբեվում է Մեքսիկային, ապա վերջինս համաձայնվել էր կրճատել արդյունահանումը միայն 100 հազար բարելով, մինչդեռ ըստ OPEC+-ի համաձայնության պետք է կրճատի 400 հազարով: Մնացած 300 հազար բարելի մեծ մասի պարտավորությունն իր վրա է վերցրել ԱՄՆ-ը հաջորդ օրը կայացած G20-ի նախարարական ժողովի ընթացքում:
OPEC-ի ժողովին խոշոր արդյունահանողներից չէին մասնակցել ԱՄՆ-ը, Կանադան եւ Բրազիլիան: Այս երկրները նավթի արդյունահանումը քննարկեցին G20-ի ժողովի շրջանակներում, որի արդյունքներով համաձայնվեցին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու էներգետիկ շուկայի կայունությունը»: Ընդ որում, ԱՄՆ-ը, ելնելով հակամենաշնորհային օրենսդրության մի շարք սահմանափակումներից՝ չի կարող ուղղակիորեն արգելել տնտեսվարողներին կրճատել արդյունահանումը: Այդուհանդերձ, ակնկալվում է առաջիկա երեք ամիսների ընթացքում արդյունահանման «բնական» նվազում 2-ից 4 միլիոն բարելով՝ պայմանավորված շուկայում նավթի ավելցուկով եւ պահեստարանների գերլցվածությամբ: Բացի այդ՝ ԱՄՆ-ը հակված է կրճատել նավթի արդյունահանման ծավալները, քանի որ դա կօգնի երկրին խուսափել աշխատատեղերի կորուստներից: Սպասվում է նաեւ, որ Կանադան եւ Բրազիլիան եւս նույն պատճառով կկրճատեն արդյունահանումը 500 հազարական բարելով: Այդպիսով՝ G20-ի երկրների կրճատման արդյունքում ընդհանուր ծավալը մայիս-հունիս ամիսներին կկազմի 13-15 միլիոն բարել:
Այդուհանդերձ, չնայած նրան, որ նավթարտադրողները պատրաստվում են զգալիորեն կրճատել արդյունահանումը՝ նավթի գինը աճ չի գրանցել. պայմանավորվածություններից հետո այն տատանվում է մեկ բարելի դիմաց 31-32 դոլարի միջակայքում: Ոլորտի փորձագետների գնահատականներով՝ OPEC-ի եւ գործընկեր երկրների քայլերը բավարար չեն նավթի գինը բարձրացնելու համար: Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել էր, որ շուկայում նավթի ավելցուկը կարող է հասնել օրական 25 միլիոն բարելի: Goldman Sachs-ի վերլուծաբանները կարծում են, որ մոտակա շաբաթների ընթացքում գնի անկումը շարունակվելու է, քանի որ պահանջարկի անկման հետեւանքով նավթի պահեստարանները լցված են, եւ տեսանելի ապագայում առաջարկը զգալիորեն գերազանցելու է պահանջարկին: Goldman Sachs-ի փորձագետներն որակում են այս գործարքը որպես «պատմական, բայց ոչ բավարար»:
Միեւնույն ժամանակ Morgan Stanley բանկը բարձրացրել է նավթի գնի կանխատեսումները՝ հայտարարելով, որ չնայած OPEC+-ի գործարքը առաջիկա ամիսներին չի խոչնդոտի պաշարների կտրուկ ավելացմանը, այն կհանգեցնի պաշարների կրճատման 2020 թ. երկրորդ կեսում: Նման կանխատեսումների համար հիմք է ծառայել այն, որ ըստ Morgan Stanley բանկի՝ 2020թ. երկրորդ եռամսյակում պահանջարկը կնվազի 14 միլիոն բարելով:
Այսպիսով, կարելի է համարել, որ գնային պատերազմն ավարտված է, սակայն մինչճգնաժամային իրավիճակին վերադառնալու մասին դեռ վաղ է խոսել: Ճգնաժամային իրավիճակը կշարունակվի առնվազն մինչեւ ընթացիկ տարվա վերջ, ուստի ձեռքբերված պայմանավորվածություններն աշխատելու են ոչ թե ստեղծված իրավիճակը փոխելու, այլ այն կայունացնելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT