Երևան
12 °C
«Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն այդ պաշտոնին նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ, եւ ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Գարիկ Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Նույն խնդրի մասին ահազանգել էր նաեւ Սիսիանի բնակիչ, 60-ամյա Գառնիկ պապը, որը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, որտեղ, ըստ նրա ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանների, այդ թվում՝ ոստիկանապետի կողմից:
Գարիկ Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանըի խոսքով՝ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե Մուրադյանը սադիստ, մոլագար անձնավորություն է, ով, նստած իր աշխատասենյակում, սպասում է թե, ով պետք է գա բաժնի շենք, որպեզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի. «Հենց այս տպավորությանն էին ձգտում բռնությունների մասին լուրեր տարածողները և տուրք տալով ճշմարտությանը՝ կարելի է ասել, որ նրանք հասան կարճաժամկետ արդյունքի»։
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Գարիկ Մուրադյանը 2019թ օգոստոսի 14-ից նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնում որպես օպերատիվ գծով տեղակալ և համատեղության կարգով իրականացրել է ոստիկանության բաժնի պետի պարտականությունները. «Նա ոստիկանության երիտասարդ ու խոստումնալից կադրային աշխատող է, ով, ավարտելով ոստիկանության ակադեմիան, աշխատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ»:
Ներկայացնելով իրադարձությունների ժամանակագրությունը՝ Հովհաննիսյանը նշել է, որ դրանից հետո յուրաքանչյուրն ինքը կարող է վերլուծություններ կատարել եւ պարզել կապը ճշմարտության ու Գ․Մուրադյանին մեղսագրվող արարքների միջև:
Փաստաբանի կողմից ներկայացվող ժամանակագրությունը՝ ստորեւ.
1. 2020թ ապրիլի 07-ին՝ ժամը 13․10-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհաի Սիսիան քաղաքի հատվածում լեյտենանտ Կարեն Ղազարյանը՝ ի կիատարումն պարետի 31․03․2020թ թիվ 27 որոշման կանգնեցրել է Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա և խնդրել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը։ Ավտեմեքենայի վարորդ Արմեն Հարությունյանը և ուղևոր Մարտին Հարությունյանը դրանք չեն ներկայացրել։ Երբ ոստիկանը տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ և կազմվի արձանագրություն, Հարությունյանները, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հեռացել են։
2. Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ, և այն ժամանակ, երբ Կարեն Ղազարյանը կանգնեցրել է ավտոմեքենան և հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, ավտոմեքենայի ուղևոր Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության՝ ի մասնավորի նաև Կարեն Ղազարյանի հասցեին, և հայտարարել, որ շարունակելու դեպքում կիջնի և կապտակի նրան, որից հետո ավտոմեքենայով հեռացել են:
3. Կատարվածի մասին սահմանված կարգով զեկուցելուց հետո՝ 2020թ ապրիլի 07-ին, ժամը 14․10-ի սահմաններում, մի շարք ոստիկաններ ծառայողական երկու ավտոմեքենաներով մեկնել են Շաքի գյուղ՝ Մարտին Հարությունյանին պատկանող դիզ․վառելիքի վաճառքի կետից նրան և Արմեն Հարությունյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու, պարետի որոշման խախտման և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար, համապատասխան վարույթ իրականացնելու նպատակով:
4. Վառելիքի վաճառքի կետում գտնվել են 3 հոգի։ Գարիկ Մուրադյանը հարցրել է թե, ով է հանդիսանում Մարտինը և ինչու չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, ինչին՝ Մարտին Հարությունյանը հեգնել է։ Երբ փորձել են նրան նստեցնել ավտոմեքենան և բերման ենթարկել, Արմեն Հարությունյանը խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, իսկ Մարտին Հարությունյանի հայր Մայիս Հարությունյանը սեռական հայհոյանքներ է տվել Գարիկ Մուրադյանի հասցեին, ինչին վերջինս որևէ արձագանք չի տվել։
5. 2020թ ապրիլի 07-ին՝ ժամը 14․45-ին, այդ անձանց բերման ենթարկելուց մի քանի րոպե անց ոստիկանության Սիսիանի բաժին է եկել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և բարձր տոնայնությամբ անախորժ խոսակցություն է ունեցել Գ․Մուրադյանի հետ՝ Հարությունյաններին ոստիկանության բաժին բերման ենթարկելու կապակցությամբ:
Այստեղ անհրաժեշտ է կարևորել, որ եթե քաղաքապետի հետ խոսակցությունը կրեր բարիդրացիական բնույթ, Գարիկ Մուրադյանը, ենթարկվելով հորդորի ազատ արձակեր ոստիկանների կողմից բերման ենթարկված անձանց, ապա սրան չէին հաջորդի հետագա գործողությունները, և Գարիկ Մուրադյանը չէր ներկայացվի որպես բռնակալ։ Սակայն Գարիկ Մուրադյանը, հանդիսանալով սկզբունքային ոստիկան, ոչ միայն անհապաղ ազատ չի արձակել բերան ենթարկված անձանց, այլև իրականացվել է վարչական վարույթ, և այդ անձինք ենթարկվել են 100․000 դրամ վարչական տուգանքի։
6. Քաղաքապետի հեռանալուց անմիջապես հետո՝ 2020թ․ ապրիլի 07-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի շենքի դիմաց են հավաքվել շուրջ 50-60 անձինք և ագրեսիվ վարքագիծ դրսևորելով՝ սկսել են բղավել, սեռական հայհոյանքներ տալ ոստիկանության հասցեին։
7. Հիշյալ անձանց գործողությունները փորձել են հանդարտացնել ոստիկանության աշխատակիցներ Կարեն Ջահանգիրյանը և Սամսոն Ասրյանը, սակայն հավաքված անձինք քաշքշել և ֆիզիկական բռնություն են գործադրել այդ անձանց նկատմամբ։ Դեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասով, քննություն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից։
8. 2020թ ապիրլի 20-ին ժամը 16-ի սահմաններում Սիսիանի ԲԿ են դիմել Հարությունյանները և հայտնել, որ իրենց վրա առկա են մարմնական վնասվածքներ, որոնք ստացել են ոստիկանների կողմից իրենց բերման ենթարկելու ժամանակ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների և ըստ հիշյալ անձանց հաղորդումների՝ նրանք իրենց ենթադրյալ մարմնական վնասվածքները ստացել են բերման ենթարկելու ժամանակ։ Եթե անգամ ընդունենք, որ այդ անձանց վրա առկա են մարմնական վնասվածքեր, եթե անգամ ընդունենք, որ դրանք պատճառվել են անձանց բերման ենթարկելու ժամանակ, ապա հիշյալ գործողությունն իրավաչափ է քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ըստ որի՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել:
9. 2020թ ապրիլի 07-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Սիսիանի ԲԿ է դիմել Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկ Վոլոդյայի Սիմոնյանը՝ դեմքի շրջանում առկա մարմնական վնասվածքներով և հայտնել, որ 2020թ ապրիլի 06-ին՝ ժամը 10-ի սահմաններում, իրեն ծեծի է ենթարկել Գարիկ Մուրադյանը։
Գ․Սիմոնյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել գողության կատարման կասկածանքով և նյութերի նախապատրաստման ընթացքում խոստովանական բացատրություն տվել իր կողմից գողություն կատարելու վերաբերյալ։ 2009 թվականին նա դատապարտվել է կողոպուտի համար։
10. 2020թ ապրիլի 08-ին Սյունիքի մարզի դատախազին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2020թ մարտի 23-ին Գ․Մուրադյանն իրեն ծեծել և սպառնալիքներ է գործադրել իր նկատմամբ։
2020թ․ մարտի 23-ին Գուրգեն Ռոբերտի Վարդանովի քույրը հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Սիսիանի բաժնում, եղբոր նկատմամբ բռնություն է գործադրվել։ Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում Գ․Վարդանովն ու քույրը հերքել են բռնությունների հանգամանքը։ Միաժամանակ Գ․Վարդանովն խոստովանական ցուցմունքներ է տվել իր կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին։ Հաղորդման վերաբերյալ 2020թ ապրիլի 03-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։
11. 2020թ ապրիլի 08-ին Արամ Ռազմիկի Զիլֆուղարյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ հունվարի 26-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Գ․Մուրադյանը սպառնացել և վիրավորել է իրեն։
Սպանության սպառնալիքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նախապատրաստվել են նյութեր, ուղարկվել է քննչական բաժին և բողոքի բացակայությամբ մերժվել է։
Գ․Մուրադյանի կողմից կատարված ենթադրյալ բռնությունների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Գ․Մուրադյանին մեղադրանք առաջադրված չէ և նա որևէ դատավարական կարգավիճակ չունի։
Լուսանկարում՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները
Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը
«Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ
Աշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար
Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում, նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը
Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ
Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում
Քարաթափում Դիլիջանի ոլորաններում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Ո՞ր գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT