Երևան
12 °C
ԱԺ-ում շարունակվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելիս շեշտեց, որ տարիներ շարունակ միջազգային գործընկերները կոչ են արել Հայաստանին ներդնել անյպիսի մեխանիզմ, որով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքում հասանելի կդառնան գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ, այնուհետեւ նա հավելեց, որ այս կոչերին ի պատասխան՝ ՀՀ-ի նախկին կառավարություներն ու խորհրդարանական մեծամասնությունը, բնականաբար, ոչինչ չեն արել։ «Հետեւաբար այս նույն տրամաբանությամբ առաջարկում եմ մտածել, որ երեկ մեղադրում էին խորհրդարանական մեծամասնությանը նախորդ մեծամասնության դիրքորոշումը շարունակելու մեջ։ Ինչո՞վ է զբաղված խորհրդարանական ընդդիմությունը հիմա։ Ինչո՞ւ չի ուզում, որ ներդրվեն այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ, երբ մենք այդ բոլոր գաղտնի տեղեկությունները վստահում ենք դեպոզիտարիային, չգիտես ինչու՝ չենք վստահում ՏՄՊՊՀ-ին։ Ինչո՞ւ ենք վստահում Կենտրոնական բանկին, այլ պետական մարմիններին չենք վստահում»,- նկատեց Բադասյանը։
Նա ասաց, որ նախագծի առաջին ընթերցումից հետո մի քանի փոփոխություններ են կատարվել նախագծում։ Մասնավորապես «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի առաջարկով կատարվել է փոփոխություն, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամ։ «Սա բացառելու համար, որ որեւէ կերպ խոսում ենք՝ մեր արտագնա աշխատողները կարող են ինչ-որ կերպ ընկնել սրա տակ»,- հայտարարեց նախարարը։
Փոփոխություններից մյուսը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռք բերող անձանց պաշտպանությանը։ Բադասյանը հայտարարեց, որ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա, այսինքն՝ եթե պետությունը վկայակոչում է, որ իքս անձը բարեխիղճ ձեռքբերող չէ, դրա ապացուցման բեռը կրում է ինքը։
Նաեւ հստակեցվել է, որ անձինք, որոնց գույքը փոխանցվել է՝ որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը հասցված վնասի հատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալու հանգամանքից։
Հստակ նախատեսվել է, որ գույքի բռնագանձմամբ չեն դադարում գույքի առնչությամբ բարեխիղճ անձանց, այդ թվում՝ գրավառուների իրավունքները։
Բադասյանը շեշտեց, որ քաղաքացիական դատավարության կանոններին նախագիծը եւս համապատասխանեցվել է։ «Հեռացվել է քրեական դատավարության ընթացքում կիրառված պաշտպանության միջոցները քաղաքացիական դատավարության ընթացքում կիրառելու հնարավորությունը»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ արձանագրվել է նաեւ, որ ուսումնասիրությունն սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը 10 տարի նախորդող, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով։
Սրանից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքվեց, թե ինչպե՞ս է հաշվարկվելու տարադրամը, եթե 1991-1993 թթ․ ՀՀ-ում գործել է ռուսական ռուբլին, իսկ առաջին պաշտոնական կուրսը՝ 11,8 դոլարը, եղել է 11,8 դրամ։
«Դրա համար օրենքում նշված է, որ ուսումնասիրվող ժամկետն առավելագույնը 10 տարի է, բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են ապացույցներ, կարող են երկարել, բայց ոչ ավելի, քան 1991 թվականը»,- եզրափակեց նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT