Երևան
12 °C
Մենք միշտ ասում ենք, եւ փաստացի հենց այդպես է, որ պետական կառավարման համակարգում այսօր մեծ մասամբ հին կադրերն են աշխատում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա խոսքով՝ սրա համար քաղաքական մեծամասնությունը եւ կառավարությունը պարբերաբար արժանանում են քննադատության։ Մակունցը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք լուծման ճանապարհ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ցավոք, այս ընթացքում չհասցրեց գտնել ձայնագրություն, այնուամենայնիվ, ընդգծեց, որ դա նույնպես հեղափոխության ժամանակ իր տված խոստման շրջանակում է։ «Ես ասել եմ, որ կադրային ջարդ չի լինելու եւ այդ խոստումը տվել եմ շատ ավելի առաջ, քան որեւէ մեկը լրջորեն կմտածեր, թե ես ստանձնելու եմ ՀՀ վարչապետի պաշտոնը»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ իր տված խոստումները շատ կարեւոր է համարում։
«Բայց ընդհանուր առմամբ որն է ռազմավարությունը․ արդոք ասելով, որ կադրային ջարդ չի լինելու՝ նկատի ենք ունեցել, որ պետական կառավարման համակարգը պետք է մնա նո՞ւյնը։ Ո՛չ, մենք դա նկատի չենք ունեցել, բայց չենք էլ նկատի ունեցել, որ պետական կառավարման համակարգում եղած այս, այս, այս մարդուն պետք է փոխարինեն այս, այս, այս մարդիկ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ի սկզբանե էլ համարել է, որ դա վատ մոտեցում է։ Նա նաեւ նշեց, որ, ցավոք սրտի, մի քանի նոր կարդեր ընդամենը մի քանի օրվա ընթացքում ապացուցել են, որ կարող են մտնել կաբինետ եւ իրենց դնել իրենց նախորդի տեղը։ «Ես ստիպված եմ եղել իմ նշանակած մարդկանց շատ արագ ազատել աշխատանքից հենց այդ ուղիղ հիմնավորմամբ, նույնիսկ՝ ամենամերձավոր թիմի ներկայացուցիչներին»,- ասաց նա՝ հավելելով՝ հիմնավոր կասկածներ կան, որ նոր կադրերը ներգրավված են եղել նույնիսկ կոռուպցիոն գործարքների մեջ։
«Իմ ընկալածը ոչ թե այն է եղել, որ այս մարդուն պետք է փոխարինի այն մարդը, այլ իմ ընկալածը եղել է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան մեր ներսում, մեզնից յուրաքանչյուրի ներսում։ Մենք ունենք հին կադրեր, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել եւ ունենք նոր կադրեր, որոնք ապացուցել են, որ իրենց երազանքը հների տեղում հայտնվելն է»,- ասաց Փաշինյանը։ Նա նաեւ ընդգծեց՝ մի կողմից ասվում է, որ պետական համակարգի աշխատողների աշխատավարձը պետք չէ բարձրացնել, բայց ո՞վ է պատրաստ այդ աշխատավարձով գալ եւ այսօր անել այդ ծառայությունը։
«Երբ գումարը քիչ է լինում, եւ վարորդը պետք է մեքենայի անիվները փոխի ձմեռվա սեզոնին, դիմացի 2 անիվն է փոխում, որովհետեւ եթե դիմացի անիվները վատն են, 90% հավանականությամբ վթարի կենթարկվի։ Մենք հիմա դիմացի անիվները փոխելու ընթացքի մեջ ենք»,- եզրափակեց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT