Երևան
12 °C
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջացոռումների հետեւանքներն ու համաճարակի հասցրած վնասները եվրոպական երկրների համար արդեն 3 տրիլիոն եվրո են արժեցել: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
ԵՄ-ն հայտարարում է համաշխարհային դրամահավաքի եւ հովանավորներ փնտրելու մասին. այդ գումարները պետք է ուղղվեն ինչպես տնտեսությանը օգնելուն, այնպես էլ պատվաստանյութ մշակելուն: Այն, ըստ ֆոն դեր Լյայենի, պետք է հասանելի լինի բոլոր երկրների համար:
«Գումարների հավաքման նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ես որոշեցի անցկացնել դոնորների առցանց համաժողով, որը տեղի կունենա մայիսի 4-ին: Դա պետք է օգնի բավարարել հրատապ կարիքները եւ գտնել նոր, հավասարակշռված լուծումներ: Մենք սկսում ենք նախապատրաստական աշխատանքները` հայտնի կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ակնհայտ է, որ աշխատանքը կկատարվի ԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ: Հուսով եմ, որ երկրները եւ աշխարհի տարբեր կազմակերպություններ կարձագանքեն այս կոչին»,-հայտարարել է Լյայենը:
Պետք է նաեւ վերանայել Եվրամիության երկարաժամկետ բյուջեն. կորոնավիրուսի հարվածը համաշխարհային տնտեսության վրա արդեն պարզվել է, որ ավելի ուժգին է, քան 2008-ի ճգնաժամից հետո է եղել:
«Նոր յոթամյա բյուջեն պետք է շատ տարբերվի նախորդներից: Այն պետք է լինի եվրոպական պատասխանը ճգնաժամին: Առաջին մի քանի տարիներին մեզ սպասում է հսկայական աշխատանքը: Մենք ստիպված կլինենք խթանել ընդհանուր շուկան, կանխել մեր ընդհանուր շուկայի մասնատումը եւ ամրապնդել եվրոպական տնտեսության կայունությունը»,-ասել է Լյայենը:
Հետազոտությունների եւ եզրակացությունների համաձայն, եվրագոտու տնտեսությունն ամենաուժեղ անկումն է ապրում աշխարհի մյուս շրջանների համեմատ. կորուստները կարող են կազմել ընդհանուր ՀՆԱ-ի 7.5% -ը:
Հռոմում, Փարիզում, Բեռլինում՝ Եվրոպայում գրեթե ամենուր համաճարակային միջոցառումներ են իրականացվում, միլիոնավոր մարդիկ փակված են մնում իրենց տներում:
Կորոնավիրուսի տարածման արագությունը դանդաղել է, սակայն աճել են ծախսերը՝ առաջացած ինֆեկցիոն ճգնաժամի հետեւանքով: Բոլոր երկրները փնտրում են ճգնաժամից դուրս գալու իրենց ճանապարհը: Այսօր Եվրահանձնաժողովը ներկայացրել է ամբողջ ԵՄ-ն չգնաժամից դուրս բերելու համար միության մեկ միասնական ռազմավարության ծրագիրը՝ ձգտելով ընդհանուր ջանքերի համակարգման, ինչը դեռ իրականություն չէր դառնում:
Euronews-ը գրում է, որ ամբողջ Եվրամիությունը միաձայն ողջունել է համաձայնությունը, որը կայացել է այսօր՝ միասնական արժույթ ունեցող երկրների ֆինանսների նախարարների կողմից՝ եվրոպական տնտեսությունը վերականգնելու մասին: Բայց արդեն իսկ փաստաթղթի տարատեսակ մեկնաբանություններ են հնչում:
Եվրախումբը մերժել է եվրոպական միասնական վարկի գաղափարը, կամ այլ կերպ անվանված կորոնաբոնդերի թողարկումը: Կորոնաբոնդերի գաղափարն առաջ քաշող հարավային երկրների պահանջը բավարարելու համար ԵՄ 27 անդամները պայմանավորվել են առաջ չքաշել պայմաններ եվրոպական կայունացման մեխանիզմի օգտագործման համար, որոնք օրինակ, ներկայացվել էին Հունաստանին 2008-ի ճգնաժամից հետո:
«Վարկային գծերը, որոնք կտրամադրվեն, այնքան էլ կոշտ չեն լինի, որքան վարկատուների միջազգային եռյակի չափանիշներով են սահմանված», - ասել է Մալթայի ֆինանսների նախարար Էդվարդ Շիկլունը՝ շարունակելով.
«Եթե այդ գումարները կուղղվեն առողջապահությանը եւ Covid-19-ի հետ կապված այս ճգնաժամի առաջացրած տնտեսական ծախսերը փակելուն, ապա վարկային գծերը կբացվեն, եւ չի լինելու եկիր, որը կկանգնի իր տնտեսության վերականգնման հարցրի առաջ»:
Փոխզիջումային այս տարբերակից գոհ է նաեւ Եվրախորհրդարանը: Այս տարբերակն անվանում են միայն առաջին քայլ, որին հաջորդելու են մյուսները: ԵՄ միասնական որոշումը թույլ կտա փակել անհապաղ վճարման ենթակա ծախսերը առողջապահության, որոշ ոլորտներում աշխատատեղերի պահպանման եւ սնանկությունից խուսափելու համար:
Եվրամիությունն արդեն կսկսի մտածել համաճարակից հետո առաջացող ճգնաժամից վերականգնման քայլերի եւ փաթեթների մշակման ուղղությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ աջակցության միասնական փաթեթներից չեն դժգոհել միության անդամ երկրները, Եվրամիության համաձայնագիրը դեռ պետք է հաստատեն ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Նրանց գագաթնաժողովը նախատեսված է ապրիլի 23-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT