Ինչո՞ւ մատչելի չեք հրապարակում տեղեկատվությունը, ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, մի հատ ասեք՝ ինչ է․ վարչապետը բարկացավ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ անձամբ կարդացել է Ֆեյսբուքի միջոցով իրեն ուղղված նամակները եւ պարզել, որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար մարդիկ տեղեկատվության պակաս ունեն: Նա ընդգծեց, որ 2 տասնյակ մարդկանց ինքն է հղումներ ուղարկել։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հեռախոսով իրենց մասնագետներն աջակցում են քաղաքացիներին, թե այդ ծրագրերից օգտվելու համար որ դաշտում ինչ տվյալներ պետք է լրացնել առցանց համակարգում. «Կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ՝ ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը եւ այլն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ՝ նշելով, որ ինքն էլ չգիտի՝ ինչ է ՀԾՀ-ն (Հանրային ծառայությունների համարանիշ)։

«Ինչո՞ւ մատչելի չեք հրապարակում տեղեկատվությունը: Դե, տեսնում եք՝ դա նշանակում է, որ մեր լրատավական համակարգը չի աշխատում: Եթե այդ ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի այն հարցում, որ մարդը կարողանա ճիշտ լրացնել դիմումը, ինչո՞ւ չի բացատրվում: Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, մի հատ ասեք՝ ինչ է, ներկաներից ո՞վ գիտի: Եթե միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքորեն կարեւոր է, ուրեմն մենք պետք է ուրիշ բանով չզբաղվենք, տեղեկատվության ՊՈԱԿ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանա՝ ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀՀ-ն ինչ է, այսինքն՝ 100 հազար մարդ պետք է զանգի, դուք իրենց ասեք՝ գիտեք՝ ի՞նչ կա՝ ՀԾՀ-ն էս է»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ միջոցառումները կառավարությունն ընդունել է, ասել, որ քաղաքացիներին այս-այս հարցերով օգնում են, բայց այսօր խնդիր կա այդ օգնությունը ժամանակին եւ արդյունավետ տեղ հասցնելու գործում:

«Հետեւաբար բոլոր ուժերը պետք է կենտրոնանան՝ տեղեկատվական համակարգը, սոցիալական ապահովության, տեխնոլոգիական համակարգերը: Կարեւոր է, որ այդ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն, եւ մենք հիմա արդեն ստիպված ենք հրապարակային սա քննարկել, աշխատանքային ռեժիմով արդեն 5-6 անգամ քննարկել ենք այս հարցը»,- ասաց վարչապետը:

Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարեց երկու ժամը մեկ անձամբ ստուգել, թե ինչպես է աշխատում համակարգը, ինչ է արվում այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ։

«Այո՛, օգնությունների ծրագրերը մենք չենք ընդունում, որ ուղիղ եթերում հայտարարենք այդ մասին, որ, վա՛յ, մարդկանց օգնեցինք: Դա նրա համար է, որ այդ օգնությունը գնա ու մարդկանց տեղ հասնի րոպե առաջ: Հետեւաբար ամբողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ մարդկանց, որ օգնությունը մարդուն տեղ հասնի րոպե առաջ»,- ընդգծեց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4876 դիտում

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը