Կճոյանը մանրամասն ցուցմունք է տվել. նա առաջադրված մեղադրանքը շինծու է որակում

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով օրեր առաջ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն եւ շինծու:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ Կճոյանը տվել է մանրամասն, բազմակողմանի ցուցմունք:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.) ձեռք բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010 թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել էր:

Այս գործով տուժող Փայլակ Հայրապետյանի եւ Նավասարդ Կճոյանի մասով շարունակվող գործը ամիսներ առաջ Քննչական կոմիտեում վերաբացվել է: Ըստ Կճոյանի պաշտպանի՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք՝ ներկայացվել է այն ձեռագրաբանական փորձաքննությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթերում, որին, ըստ վարույթն իրականացնող մարմնի, փոխանցվել են գումարները, առկա է հենց Հայրապետյանի եւ Կճոյանի ստորագրությունը, ինչը, սակայն, պաշտպանի խոսքով, որեւէ էական նշանակություն չունի:

Նոր ընթացք ստացած գործի մասին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Արսենյան, ձեզ հայտնի՞ է՝ ինչպես է այս գործը փոխանցվել ԱԱԾ-ին:

- ԱԱԾ-ին կամ Դատախազությանը հարցրեք, թե ինչն է պատճառը, որ ՔԿ-ում քննվող գործը վերցվել եւ տրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Ինձ հայտնի չէ, ամեն դեպքում, Փայլակ Հայրապետյանի՝ ձեզ տված հարցազրույցից հասկանալի էր, որ դա տեղի է ունեցել այս 6 ամիսների ընթացքում: Հարցը նրանում է, թե ինչպես են Կճոյանին մեղադրանք առաջադրել հոդվածներով, որոնցով Աշոտ Սուքիասյանը ճանաչվել է անպարտ, իսկ դրա դեմ տարված վճռաբեկ բողոքով դեռեւս որոշում չկա: Դա նշանակում է, որ իրավապահ մարմիններին արդեն հայտնի է Վճռաբեկ դատարանի սպասվելիք որոշումը, այն է՝ կբավարարվի դատախազության բողոքը: Չեմ կարծում, թե մենք այսքան տարիներ պայքարել ենք նախորդ իշխանությունների դեմ եւ անընդհատ ասել, որ պետք է հասնենք նրան, որ արդարադատությունը իսկապես աշխատի, որպեսզի այսօր տեսնենք այս իրավիճակը:

- Աշոտ Սուքիասյանի արդարացումը ի՞նչ կապ ունի Կճոյանի մեղադրանքի հետ, եթե այս դեպքում որպես նոր երեւան եկած հանգամանք այդ ստորագրություններն են դիտում:

- Կապը այնքանով է, որ եթե գործով չկա խարդախություն, փողերի լվացում, այդ ո՞նց են Կճոյանին նման մեղադրանք առաջադրում:

- Բայց Վերաքննիչի այդ որոշումը կոնկրետ Սուքիասյանի մասով չէ՞:

- Գրվում է՝ նախնական համաձայնությամբ, էլ ի՞նչ մասով, ամբողջ գործի մեջ կա՛մ խարդախություն եւ փողերի լվացում կա, կա՛մ չկա:

- Հիմա ընկերության հիմնադրման համար ստորագրելու հանգամանքը Կճոյանը չի՞ հերքում:

- Ո՛չ, չի հերքում, բայց դա իրավունք չի վերապահում որեւէ քննչական մարմնի նոր երեւան եկած հանգամանք համարել եւ առանց վկայի լրացուցիչ հարցաքննության միանգամից մեղադրանք առաջադրել, թե նախնական համաձայնությամբ հափշտակել է 12 միլիոն դոլար գումար:

- Այսինքն՝ նրան կանչել են անմիջապես մեղադրանք առաջադրելո՞ւ:

- Այո՛, սա է ամբողջ խնդիրը: Եվ ես ուղղակի պաշտոնապես հայտարարում եմ՝ գործով անցնող Աշոտ Սուքիասյան կլինի, Փայլակ Հայրապետյան կլինի, թե այլ անձինք, ինչպես որ գրված է, գեթ մեկին թող բերեն կամ մատնացույց անեն մի փաստական տվյալ, ապացույց, որ Կճոյանին առաջարկվել է կամ տրվել այս ամբողջ գումարից գեթ մեկ ցենտ: Նման բան գոյություն չունի:

- Այդ այլ անձինք ովքե՞ր են, անուններ նշվո՞ւմ են:

- Չէ՛, ոչ մի անուն գոյություն չունի: Ես մեղադրանքի ծավալից դուրս իրավունք չունեմ խոսելու, քանի որ պարտավորվել եմ նախաքննության գաղտնիք չհրապարակել, ես ընդամենը այդ կեղծ կամ շինծու ամբաստանության մասին եմ խոսում, եւ եթե ԱԱԾ-ն դա էլ չհրապարակեր, բնականաբար, ես էլ մեկնաբանություն չէի տա:

- ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին հիշատակում չկա՞:

- Ո՛չ, չկա: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան տարօրինակ բաներ գոյություն ունեն:

- Պարո՛ն Արսենյան, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերել ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը:

- Դա արդեն Փայլակ Հայրապետյանին հարցրեք, նրա գույքն է:

- Եթե Նավասարդ Կճոյանը չի ընդունում, որ դրանք միտված են եղել հանքարդյունաբերության գործին, ըստ նրա՝ ի՞նչ նպատակով է անհրաժեշտ եղել այդ գումարը, թե՞ նա առհասարակ չի ընդունում, որ գումար է վերցրել:

- Գործով չկա եւ չի էլ կարող լինել ապացույց, որ մեկ ցենտ գումար հայտնվել է սրբազանի մոտ:

- Այդ պարագայում ի՞նչ է դրված նրա մեղադրանքի հիմքում:

- Դրել են, էլի՝ պահի իրավիճակից ելնելով, ես չգիտեմ՝ ում սիրտը շահելով կամ ինչ նպատակ հետապնդելով: Ինձ համար անհասկանալի ու զարմանալի է:

- Նրա դեմ ցուցմունք կա՞:

- Ի՞նչ ցուցմունք, ո՞ւմ կողմից: Իրական կյանքում Փայլակ Հայրապետյանն իմ պաշտպանյալի հետ այս գործընթացների ո՛չ սկզբում, ո՛չ ընթացքում առնչություն, ընդհանուր զրույց, պայմանավորվածություն չի ունեցել:

- Առերեսո՞ւմ էլ չի եղել ձեր պաշտպանյալի եւ Փայլակ Հայրապետյանի կամ Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ:

- Չէ՛, չի եղել, որեւէ քննչական գործողություն չի կատարվել:

- Հիմա ձեռագրաբանական փորձաքննության եզրակացություն կա՞ գործի նյութերում:

- Կարծեմ տուժող պարոն Հայրապետյանը արդեն իսկ ասել է այդ մասին: Բայց դա ի՞նչ է նշանակում. ես ու դուք ստեղծել ենք մի ՍՊԸ՝ 50/50 բաժնեմասերով: Դա դեռեւս չի նշանակում, չէ՞, որ ուղղված է գույք հափշտակելուն կամ փողերի լվացմանը: Դրան արդեն թող տնօրենը պատասխանի՝ Աշոտ Սուքիասյանը: Բոլոր դեպքերում, իմ պաշտպանյալը երբեւիցե չի հետաքրքրվել, թե ինչպիտի ֆինանսական գործառույթներ է իրականցրել Աշոտ Սուքիասյանը, եւ այդ գումարը որտեղ կամ ում մոտ է հայտնվել:

- Ըստ ձեզ՝ նա մասնակցություն է ունեցել միայն ՍՊԸ-ի ստեղծմա՞նը եւ ֆինանսական եկամուտներ չի՞ ունեցել:

- Այո՛, բացարձակապես չի ունեցել:

- Հաղորդագրության մեջ նշվող օֆշորային ընկերությունները Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի ընկերություննե՞րն են: Այդ մասին «Հետք»-ն էր գրել ժամանակին:

- Դա արդեն թող հարցնեն Աշոտ Սուքիասյանին, իմ պաշտպանյալը որեւէ կապ չունի դրանց հետ:

- Նշվում է նաեւ, որ 2013 թվականին՝ հանցագործության բացահայտումից հետո, Կճոյանը համոզել է Աշոտ Սուքիասյանին ստանձնել ողջ պատասխանատվությունը եւ ոչնչացնել իր մասնակցության վերաբերյալ ապացույցները:

- Դա տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել, եւ ես չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն ինչպես է հաղորդագրության մեջ, այսպես ասած, օպերատիվ տվյալ ներդրել: Ամբողջ խնդիրը նրանում է, որ երբ այդ գործի հետ կապված մամուլով աղմուկ էր բարձրացել դեռ այն ժամանակ, սրբազանը Աշոտ Սուքիասյանին ասել է՝ թե ինչեր ես արել, քո գործն է, բայց պետք է ասես, որ նույնիսկ այդ ստորագրությունն իմը չէ, որովհետեւ դու խայտառակ ես արել իմ արժանապատվությունը, եւ իմ կամ Տիգրան Սարգսյանի անունը հանիրավի շոշափվում է քո կատարած խարդախությունների մեջ: Այդ նպատակն է հետապնդել, համոզելու խնդիր չի եղել: Բայց եթե անգամ ասում է՝ դա իմ ստորագրությունը չէ, դա ի՞նչ հետեւանք է առաջ բերում, դա հո չի՞ նշանակում, որ այն 12 միլիոն դոլարը միասին են «կերել»: Կարող են ընդամենը վարկած առաջ քաշել, բայց ոչ նման եզրահանգման գալ:

- Իսկ այդ ի՞նչ ապացույցներ են, որ, ըստ ԱԱԾ-ի, համոզել է կեղծել կամ ոչնչացնել:

- Միայն այդ ստորագրություններն են, այլ խնդիր գոյություն չունի: Բայց այսօր իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել, որ իսկապես ստորագրել է այդ ընկերության հիմնադրման համար, մասնաբաժիններից մեկի տերն էլ ինքն է: Ընդ որում, ես չեմ կարող ասել, թե ընկերության ստեղծումն ինչ նպատակ է հետապնդել եւ թե դրա արդյունավետ աշխատանքի դեպքում ինչ պետք է կառուցվեր, բայց շատ բարի նպատակ է եղել, ես պարզապես չեմ կարող մանրամասնել:

- Այդ նպատակը չի՞ իրագործվել:

- Ո՛չ, որովհետեւ սրբազանը ժամանակի ընթացքում միշտ հարցրել է Աշոտ Սուքիասյանին, թե երբ են սկսելու շինության կառուցումը, նա էլ ասել է՝ համբերիր:

- Պարո՛ն Արսենյան, բողոքարկելո՞ւ եք արդյոք մեղադրանք առաջադրելու կամ խափանման միջոց ընտրելու որոշումները:

- Այս պահին հարցաքննությունների փուլում ենք, հետո նպատակահարմարությանը կնայենք, կորոշենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4539 դիտում

Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ

Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին

Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ

«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում

Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ

Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ

Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում

Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին

Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ․ Կրեմլ

Մարդկանց վիրավորող Քոչարյանի ու նրա թիմի քյաֆթառությունն անբուժելի է. Չախոյան․ տեսանյութ

ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով

Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ

IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ

Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված

Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել

Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները

Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է

ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters

Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին

ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան

Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Մհեր Գրիգորյան

Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին

Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով. Փաշինյան

Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան

Դու, որ դեռ ատամ ունես, բայց քաղաքականապես փտող դիակ ես, ո՞ւմ ես ընդհանրապես պետք. Սիմոնյանը՝ Խաչատրյանին

Տատոնց գյուղը դրանով ա տարբերվում, որ առաջինը կերակրում են, հետո մնացածը․ Նիկոլ Փաշինյան

Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան

Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ

Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից