Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը ավարտվեց: Այն տեւեց 5 ժամ: Նախ սենյակից դուրս եկան հանձնաժողովի անդամները, իսկ ապա նաեւ Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հարցերին, թե ի՞նչ հարցեր էին հիմնականում տալիս իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել եւ չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին: Ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, այլ այն պարզ պատճառով, որ դրանք այնքան կարեւոր իրադարձություն էին, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, որը ես եմ հետապնդում: Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ ես նկատի ունեմ զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է, հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»:
Իսկ տարածքնե՞րը՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը՝ նկատի ունենալով Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած 800 հեկտարը, որի մասին նաեւ Սերժ Սարգսյանն էր խոստովանել:
«Դուք հաստատում եք իմ այն պնդումը, որ հնարավոր չէ ոտքի վրա պարզաբանում կազմակերպել»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը եւ ուզում էր եզրափակել, սակայն լրագրողներից մեկը խնդրեց պարզաբանել, թե ինչու էր ավելի վաղ ասել, որ 800 հեկտար ենք կորցրել, իսկ վերջերս հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող ֆիլմում ասում է, որ իրականում 400 ենք կորցրել:
«Երբ արտակարգ դրությունը կվերջանա, ես խոստանում եմ բոլորիդ, ցանկացած հարց՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին, եւ ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ: Ուզում եմ ասել, որ ես նիստի վերջում ի պատասխան հանձնաժողովի նախագահի իմ շնորհակալությունն եմ հայտնել այս քննարկման համար»:
Չնայած Սարգսյանը որոշել էր որեւէ հարցի չպատասխանել, սակայն լրագրողները շարունակում էին հարցերը: Մասնավորապես հարց հնչեց տարածված այն տեղեկությունների մասին, թե Ապրիլյան պատերազմը դավադրության արդյունք է եղել.
«Ես որեւէ կերպ չեմ ներքաշվելու այստեղ հարցուպատասխանի մեջ: Ուղղակի ասեմ, որ ես երբեք, որեւէ պարագայում չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը՝ այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են նյութում մեր երկրի շուրջ: Չկա էդպիսի բան: Որ մենք ունենք թշնամիներ՝ ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ եւ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել, եւ այն, ինչ լսում եք կամ կարդում եք որեւէ ինտերնետային էջում կամ կայքում՝ փորձեք մեկ այլ կայքերից, մեկ այլ ինֆորմացիայի աղբյուրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունները: Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ նորից ու նորից խոստանում եմ՝ ինչքան ժամանակ կցանկանաք, ինչպիսի հարց կցանկանաք, բոլոր հարցերին պատասխանելու եմ», եզրափակեց Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT