Երևան
12 °C
Ապրիլյան քննիչ հանձնաժողովը վստահ եմ՝ կազմակերպել է Սերժ Սարգսյանի ե՛ւ դիմավորումը, ե՛ւ ճանապարհումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա ընդգծեց, որ քննիչ հանձնաժողովն իսկապես շատ լավ է աշխատում եւ բոլոր մանրամասների մեջ խորանում է այնքան, ինչքան հնարավոր է։
Միրզոյանի խոսքով՝ նա հանձնաժողովի աշխատանքներին մանրամասն ծանոթ չէ, բայց հույս հայտնեց, որ երբ աշխատանքներն ավարտվեն, ամբողջական տեղեկատվություն հասարակությունը կստանա։
Նա նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանին հնարավորութուն է տրվել ԱԺ նախագահին հատկացված առանձին մուտքով եւ միջանցքով գալ ԱԺ։ «Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է»,- վստահեցրեց Միրզոյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի խոսքերում նոր բացահայտումների մասին ենթատեքստ կար, Միրզոյանը պատասխանեց՝ ի՞նչ իմանամ՝ ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը։ «ՀՀ-ն ազատ եւ ժողովրդավարական պետություն է, եւ այստեղ ցանկացած ոք կարող է իր համար ցանկացած պահի հանդիպել լրատվամիջոցների հետ եւ ներկայացնել իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ»,- ասաց ԱԺ նախագահը։
Հարցին, թե մինչ այս Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ինչ-որ բացահայտումներ արե՞լ է, Միրզոյանը դրական պատասխան տվեց։ «Գնահատականի հարց է, թե ինչ տրամաչափի։ Նրանք հիմա լսում են տարբեր մարդկանց, հետո պետք է անեն վերլուծություն, փաստեր համադրեն եւ ինչ-որ եզրակացության գան»,- ասաց Միրզոյանը՝ հավաստիացնելով եւս մեկ անգամ, որ ոչինչ գաղտնիք չի մնա։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ արձագանքին։ Միրզոյանը պատասխանեց, որ կարդացել է հոդվածը եւ շատ դրական է վերաբերում։ «Բաներ կան՝ համակարծիք եմ, բաներ կան՝ չէ։ Ես չեմ կարծում, թե Ապրիլյան պատերազմին վերաբերող կետն այդպես շատ մտահոգիչ է, եւ անհրաժեշտություն կա հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու, եւ, անկեղծ ասած, դրա օրենսդրական հնարավորությունն էլ չկա»,- ասաց Միրզոյանը։
Լրագրողներից մեկը նաեւ ընդգծեց այն փաստը, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվել էր ներկայանալ հանձնաժողովի նիստին եւ հարցրեց, թե արդյոք սա մտածելու տեղիք չի՞ տալիս։ «Մտածելու տեղիք՝ չգիտեմ, ես կարող եմ իմ վերաբերմունքն արտահայտել։ Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատուրովը ճիշտ է արել, որ չի ներկայացրել իր տեղեկությունն ու կարծիքը»,- եզրափակեց Միրզոյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT