Համաճարակի դեմ պայքար. կոնսենսուս մինուս...

19/04/2020 schedule21:00

Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում հնարավոր է հաջողությունների հասնել միայն միասնական ջանքերով, եւ Հայաստանում, մեծ հաշվով, այդ միասնությունը կա։ Համաճարակի դեմ պայքարում են իշխանությունները՝ ինչքան թույլ են տալիս պետության հնարավորությունները, բժիշկները, ովքեր շաբաթներով տան երես չեն տեսնում, ուսուցիչները՝ հեռավար դասեր անցկացնելով, զինվորականները՝ ամուր պահելով սահմանները, գյուղացիներն ու ֆերմերները, ովքեր զբաղվում են գարնանային վարուցանքով, էքստրեմալ պայմաններում աշխատող վարորդները, ենթակառուցվածքների անխափանությունն ապահովողները, պարենային խանութների աշխատակիցները, մի խոսքով՝ պայքարում են բոլոր նրանք, ովքեր անում են ամեն ինչ, որ մարդկանց առօրյան հնարավորինս քիչ շեղվի սովորական ընթացքից։ Բազմաթիվ գործարարներ մեծ ու փոքր բարեգործական ծրագրեր են իրականացնում՝ հարկ չհամարելով բարձրաձայն խոսել դրանց մասին, կամավորներն ինչով կարողանում՝ օգնում են անապահովներին, համաճարակի դեմ պայքարում են նույնիսկ նրանք, ովքեր պարզապես տանն են մնում՝  դիմանալով տնից դուրս գալու գայթակղությանը...

Իսկ ովքե՞ր չե՛ն մասնակցում այդ պայքարին, ընդ որում՝ չեն մասնակցում ցուցադրաբար։ Այո, նախկին իշխանությունները։ Ավելի ճիշտ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները (նրանք, ովքեր դեռ Հայաստանում են)։ Օրենքով նրանք, իհարկե, համաճարակի դեմ պայքարին մասնակցելու որեւէ պարտավորություն չունեն, բայց գոյություն ունեն նաեւ չգրված օրենքներ եւ բարոյական նորմեր, ու խոսքը հենց դրանց մասին է։ Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ Հայաստանում առնվազն 10-15 նախկին բարձրաստիճան պաշտոնյա կա, որոնց համատեղ ունեցվածքը ՀՀ տարեկան բյուջեից մեծ է։ Նրանցից քանի՞սն են այս ընթացքում թեկուզ հազար դրամի աջակցություն ցուցաբերել այն ժողովրդին, որի ծանր վիճակով իբր ահավոր մտահոգված են։ Փոխարենը՝ ահռելի գումարներ են տրամադրում քարոզչամիջոցներին ու հանձնարարում գիշեր-ցերեկ քարկոծել կառավարության գործունեությունը, ծաղրել կառավարության իրականացրած աջակցության ծրագրերը, թե ինչպես են դրանք փոշիացվում՝ առանց լուրջ հարցեր լուծելու, թե քանի հազար ընտանիքի կարելի էր օգնել պաշտոնյաների պարգեւավճարների փողերով, եւ այլն։ Խոսքն այն մասին չէ, թե իսկ քանի՞ հազար ընտանիքի կարելի էր օգնել այդ քարոզչամիջոցներին տրամադրվող գումարներով։ Եվ ընդհանրապես՝ խոսքը փողի մասին չէ. առանց այդ թալանած միլիարդների ու դրանց տերերի աջակցության էլ մենք կհաղթահարենք այս դժվարությունները, եւ ամեն ինչ լավ կլինի։ Խոսքն այն մասին է, որ այդ մարդիկ պարզապես վրեժ են լուծում պետությունից ու ժողովրդից։ Սրանցից մի քանիսն անգամ հրաժարվեցին իրենց «հալալ քրտինքով կառուցած» հյուրանոցները հատկացնել պարետատանը՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների մեկուսացումն ապահովելու համար, թեեւ պետությունը դա ձրի չէր վերցնելու, լավ էլ վճարելու էր։ Այ սա է նրանց իրական դեմքը։ Այդ մարդիկ վրեժ են լուծում ոչ միայն իշխանություններից, այլեւ ժողովրդից, որն իրենց մերժել է, ու հիմա մի կողմ քաշված՝ չարախնդում են համաճարակի դեմ պայքարում բոլորի ջանքերի միավորման փորձերի վրա։ Որովհետեւ կոնկրետ այս դեպքում իսկապես մի կողմում համարյա բոլորն են, մյուս կողմում այդ 10-15 հոգին՝ իրենց մերձավորներով ու վարձկաններով։

Հ. Գ. Մի տեսակ հայտնի շիրմաքարի պատմության նման ստացվեց, որի վրա գրված էր «Ծնողներին՝ որդիներից, բացի Ժորիկից»։ Բայց ցավոք՝ իրականությունն է այդպիսին։ Իսկ մեծ հաշվով՝ այդ շիրմաքարն իրականում հենց պայմանական «Ժորիկի» շիրմաքարն է։ Ու մի կողմ քաշված չարախնդացողները լավ կանեն հիշեն սա՝ հետագայի համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3397 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս