Արմեն Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը (տեսանյութ)

«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհը պետք է վերագնահատի ինքն իրեն՝ նկատելով, որ կորնավիրուսից հետոն սկսվում է այսօր. «Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու կորոնավիրուսից հետո: Հայաստանի դեպքում կարելի է, օրինակ, սկսել ամենապարզից՝ հանրային առողջության ոլորտից: Այսօր ես իմ տան պատշգամբից քաղաքի անգամ հեռավոր թաղամասերն եմ տեսնում, Արարատ լեռն է ավելի պարզ երևում, ինչը նախկինում հնարավոր չէր: Այսինքն, հիմա մեր քաղաքի օդը 2-3 անգամ ավելի մաքուր է, քան կորոնավիրուսից առաջ: Ուրեմն ինչո՞ւ չմտածել այն մասին, որ մենք մաքուր օդ միշտ ունենանք»:

Նախագահն ասել է, որ Երևանի այգիները նրա «թոքերն» են, և, որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» ստեղծելու իր գաղափարը: «Շուտով մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշեցնելու աշխարհին, որ հայոց ցեղասպանությունը չճանաչելը կամ պատմության դասերը մոռանալը վտանգավոր է ողջ մարդկության համար,-նշել է նախագահը:- Այս առիթով ուզում եմ մի առաջարկ հնչեցնել, որի մասին դեռ տարիներ առաջ էի մտածում: Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով»։

Մանրամասնելով այգու ստեղծման գաղափարը՝ նախագահը նշել է. «Տրամաբանությունը հետևյալն է. այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն մեր պատմական հայրենիքի շրջանները, ասենք՝ Վանը, Էրզրումը և այլն։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Այս բաժանումը խորհրդանշական է այն իմաստով, որ ամբողջ տարածքը բաժանվում է առանձին կտորների և ծառեր են տնկվում։ Գեղեցիկ կլինի՝ եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ։ Այս այգին կնկարագրի մեր պատմական կորուստները և, միաժամանակ, այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։ Ընդ որում՝ այգու առանձին կտորները բաժանելով և անուններ տալով, կարող ենք քաջալերել, որ օրինակ՝ վանեցիները վերցնեն այգու Վանա տարածքը և մշակեն։ Սա կդառնա համազգային այգի, հայկական այգի, Հայ պարկ»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների շարք։ Նա նշել է, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ, որի գրասենյակը նույնիսկ ձևակերպել է գաղափարը:

«Կառավարությանը, վարչապետին և քաղաքապետին իմ նամակով առաջարկել եմ, որպեսզի այս հարցը քննարկենք,-ասել է Հանրապետության նախագահը:-Նախ, սա առաջարկություն է, որ ինչ-որ ձևով հիշենք 105 տարի հետո մեր հսկայական կորուստները՝ և՛ մարդկային, և՛ պատմական, և՛ մշակութային, մյուս կողմից՝ համազգային ձևով, բոլորիս համերաշխ աշխատանքով ստեղծենք այգի, որը հենց մեր անունն էլ ունենա՝ «Հայ պարկ»։ Մենք աշխարհին ցույց կտանք, որ այս դժբախտությունից ճիշտ եզրակացություն ենք արել և Երևանին նոր թոքեր կպարգևենք, որ մեր քաղաքն իր բնակիչներով ավելի առողջ պայմաններում ապրի, որովհետև 1,5 միլիոն ծառը մեր քաղաքի օդը շատ ավելի առողջ է դարձնելու։ Կարծում եմ՝ նույնը կարող ենք անել Գյումրիում կամ մյուս քաղաքներում, որոնք կարիք ունեն այգիների»:

Նախագահի խոսքով՝ «Հայ պարկ»-ի հիմնման գաղափարը համազգային ծրագիր է. «Եթե կառավարությունը, քաղաքապետարանը հաստատեցին այդ գաղափարը, ես ինքս անձամբ, որպես նախագահական նախաձեռնություն կլծվեմ դրամահավաքին և աշխատանքների կազմակերպմանը, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր ներդրում կլինի տարբեր իմաստներով՝ և՛ ազգային միասնություն ստեղծելու, և՛ մեր պատմության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, և՛ հանրային առողջության, և՛ ընդհանրապես»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2379 դիտում

Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկվում է նորերը

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Սիրուշոյից սպասելիքները երբեք մեծ չեն եղել, բայց մտածում էի՝ գոնե Հենրիխը աշխարհի լրջությունը գիտի. Սաֆարյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ Երևան. տեսանյութ

Հրդեհ է բռնկվել Գնդեվազի տներից մեկում

ՊԵԿ-ը միակ պետական կառույցն է, որն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ. Էդուարդ Հակոբյան

Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետ

Դաշնակների ցնորամտությունն է դա. որևէ հայ մարդ չի կարող Ցեղասպանությունն ուրանալ. Հովհաննիսյան. տեսանյութ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կմեկնի Բաքու. ինչ հանդիպումներ են նախատեսված

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

«Այսուհետ Օսման-Դաշնակցական պիտ կոչվին». Ալեքսանյանը 1909-ին լույս տեսած շաբաթաթերթից ծաղրանկար է հրապարակել

Աջապահյանին և Ղուկասյանին ոչ թե Գյումրու նկատմամբ սերը, այլ Ստալինի հանդեպ զգացմունքն է միավորում. տեսանյութ

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Թուրքիան ստեղծել է ԱԹՍ-ով համալրված աշխարհում 1-ին նավը

Ինչո՞ւ են դժգոհ քասախցիները. նրանց ակցիաներում ավելանում է քաղաքական բնույթի խոսույթը

ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան

Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է բաց սահմանների անհրաժեշտությունը

Հանրապետական և դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քվինը Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը. ինչպես դիմել

ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՏԿԵ նախարարի հետ. տեսանյութ

ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը

Տեսական դասընթաց «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար. լուսանկարներ

Հրազդան-Հանքավան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել. տեսանյութ

Հայկ Կոնջորյանն ու Հունաստանի դեսպանը խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր են քննարկել

Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին

ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան

Ավտոտնակներից մեկի մոտ որդին հայտնաբերել է հոր կախված դին

Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առիթով

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան

Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար