Երևան
12 °C
Կիրակի օրը՝ ապրիլի 19-ին, Թուրքիան առաջ անցավ Չինաստանից՝ Covid-19-ով վարակակիրների թվով: Բայց չնայած համաճարակի մասշտաբներին, թուրքական իշխանությունները դեռեւս չեն հայտարարում կարանտին ողջ երկրի տարածքով, քանի որ վախենում են երկրի տնտեսության՝ փակուղու առաջ կանգնելու վտանգից, գրում է BBC-ն:
Վիրուսի շուրջ նաեւ քաղաքական դրամա է հասցրել հասունանալ. Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետները պարետային ժամի մասին իմացել են քաղաքային լրատվությունից միայն, ՆԳՆ-ն հետաքննել է նրանց գործողությունները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորել է հանրային կյանքից:
Ինչպես ցանկացած մասսայական իրադարձության ժամանակ, այնպես էլ հիմա, Թուրքիայում լրագրողներին ձերբակալում են քննադատական հրապարակումների համար, իսկ պատգամավորները ցանկանում են սոցցանցերի նկատմամբ վերահսկողությունը ավելի խստացնել:
Իրականության հետ առերեսումն ու ձախողումը
Համաճարակի վախեցնող իրականության մասին թուրքերը կասկածներ ունեին դեռ փետրվարին, երբ համաճարակը բռնկվեց հարեւան Իրանում: Կարճ ժամանակ անց Իրանի հետ սահմանը Թուրքիան փակեց, սակայն երբ մարտի 11-ին Թուրքիայում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան թերագնահատեց առկա վտանգը:
«Կորոնավիրուսն այդքան ուժեղ չէ, որ մտնի Թուրքիայի կանխարգելիչ միջոցառումներից ներս»,-ասել էր Քոջան: Սակայն շուտով նա էլ թողեց լավատեսությունն ու մարտի 23-ին քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում խոստովանեց, որ համաճարակը ներառել է ամբողջ Թուրքիան:
Ապրիլի 10-ին թուրքական 31 քաղաքաներում կարանտին սահմանվեց, այդ թվում՝ Ստամբուլում եւ Անկարայում:Արտասովոր այս իրավիճակը երկրում իրական քաոսի պատճառ դարձավ: Բանն այն է, որ կարանտին սահմանելու մասին Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր ապրիլի 9-ին՝ կարանտինային ռեժիմի ուժի մեջ մտնելուց 2 ժամ առաջ, քաղաքապետներին տեղյակ չէին պահել, բնակչության շրջանում էլ կարանտինը խուճապի ու խառնաշփոթի պատճառ դարձավ:
Համացանցը կարճ ժամանակում լցվեց կադրերով, որտեղ մարդիկ խանութներում կուտակվել էին տասնյակներով, խուճապահար գնումներ էին կատարում, փողոցներում սովորականից մարդաշատ էր, արդյունքում՝ վիճաբանություններն ու ծեծկռտուքները մի քանի տասնյակ: Այսպիսով, պարետային ժամը ձախողվել էր, այդ ամենի հետեւանքով հրաժարական տվեց երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Նախագահ Էրդողանը Սոյլուին Անկարայից Ստամբուլ կանչեց, ապա անձնապես խոսելուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է ընդունել վերջինիս հրաժարականը:
Ո՞վ է իրականում իշխանությունը
Ստամբուլում՝ եվրոպական ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկում կարանտինի եւ պարետային ժամի սահմանումից հետո, միայն պաշտոնական տվյալներով, խանութներ է ներխուժել 270 հազար մարդ:
Թուրքիայի տնտեսությունը վայրէջքային փուլ էր մտել դեռ 2019-ի գարնանը ՝ թուրքական լիրայի եւ ֆոնդային բորսայի անկումից հետո, տոկոսադրույքների բարձրացման եւ գնաճի ֆոնին: Ընդդիմությունը կարծում է, որ սա խնդրի մի մասն է. Երկրի ֆինանսական քաղաքականությունը որոշում է նախարար եւ գլխավոր գանձապահ Բերատ Այբարակը՝ նախագահի փեսան (նա ամուսնացած է Էրդողանի ավագ դստեր հետ):
Անհավասարությունն ու տնտեսական ճգնաժամը ուղեկցվում են կենտրոնական և տեղական իշխանությունների միջեւ մրցակցությամբ: Ստամբուլում գործում են սոցիալական ծառայություններ. բացվելեն անվճար ճաշարաններ, իսկ քաղաքային իշխանությունները եւ բարեգործական ընկերություններն օգնում են ամենաաղքատներին: Բայց նախագահը չի սիրում ինքնագործունեություն: Օրինակի համար կարելի է նշել, որ Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետարանների նկատմամբ երկրի ՆԳՆ-ն քննություն է սկսել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հանգանակություն կազմակերպելու պատճառով: Նշվում է, որ իբր, քաղաքապետարաններն իրենց այս քայլը չեն համաձայնեցրել իշխանության հետ, 2 քաղաքապետարանների հաշիվները սառեցվել են, իսկ Էրդողանը հայտարարել է միջոցների հանգանակության սեփական նախաձեռնության մասին:
Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ իրենց հաշիվների սառեցման պային իրենք արդեն 900 հազար լիրա (մոտ 130 հազար դոլար) են ստացել, սակայն Էրդողանը մեղադրել է 2 քաղաքներին՝ պետության ներսում պետություն ստեղծելու հանդգնության մասին: Այստեղ ուշագրավ է նաեւ այն, որ 2 քաղաքապետերն էլ ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամ են: Նրանք պահանջում են նախագահից՝ իրենց քաղաքներում մշտական կարանտին սահմանել, իսկ առհասարակ, ըստ նրանց, լավ կլիներ ամբողջ երկրում համազգային մեկուսացում հայտարարել՝ ինչպես Իտալիայում կամ Ֆրանսիայում է: Փոխարենը երկրի 31 համայնքներում արգելվում է տնից դուրս գալ ոչ աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին՝ 65-ից բարձր տարիքի անձանց միայն:
Ձերբակալություններ՝ լայքերի համար
Քաղաքապետերի ինքնագործունեությունների համար պատիժներից առավել խիստ է սոցցանցերի նկատմամբ վերահսկողությունը: Երկրի ՆԳՆ-ն ունի սեփական թիմերը՝ սոցցանցերի քննադատական հոդվածների ու գրառումների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Այդ գրառումների հեղինակների, ինչպես նաեւ գրառումները հավանողների (լայքողների) նկատմամբ քննություն է սկսվում: Միայն 1 ամսում Թուրքիայի ոստիկանությունը ավելի քան 3500 «պրովակացիոն» գրառում է հայտնաբերել կորոնավիրուսի թեմայով, 616 անձի նկատմամբ գործ է հարուցվել, ձերբակալվել է 229 մարդ, որոնց թվում մեծաթիվ են լրագրողները:
Այս հալածանքները մեծամասամբ իրականցվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական հրահանգներով ու պահանջներով: Թուրքիան արդեն վաղուց է ավտորիտար պետության համբավ վայելում, եւ դա կոտրել հնարավոր չէ՝ անգամ կորոնավիրուսի օրերին:
Էրդողանը երկիրը կառավարում է 2003-ից, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկիրը դարձել է նախագահական, ինչի արդյունքում նա երկրի նախագահի պաշտոնում է լինելու առնվազն մինչեւ 2029 թվականը: Էրդողանը սիրում է ճառեր, ելույթներ, քննադատություններ, ասուլիսներ, սակայն համաճարակի բռնկումից ի վեր նա գրեթե անհետացել է հանրային հարթակներից: Պատճառները գրեթե անհայտ են:
Նշենք, որ ապրիլի 19-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հաղորդած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 86․306-ի։
Այսպիսով, Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին (82.735) եւ այս ցուցանիշով հայտնվել աշխարհի երկրների 7-րդ հորիզոնականում։ Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից երկրում մահացել է 2017 մարդ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT