Երևան
12 °C
Նոր իշխանություններից Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը աշխատանքից ազատելու հասարակական պահանջ կար հեղափոխությունից անմիջապես հետո: Շատերն էին դժգոհում, որ վարչապետ Փաշինյանը չազատվեց հանրության հարկերի հաշվին գոյատեւող հեռուստաընկերության մի ղեկավար կազմից, որն իրեն թույլ է տվել տարիներ շարունակ եթերը փակ պահել ընդդիմության համար, չլուսաբանել որեւէ բողոքի ակցիա, չտեսնելու տալ բազմահազարանոց հանրահավաքները, ստեղծել իրական կյանքին զուգահեռ մի այլ՝ Հ1-ի իրականություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի խոսքը ինչ-որ առումով նաեւ պատասխան էր այս մեղադրանքներին. «Ինձ եւ իշխանությանը շատերը մեղադրում են թավշյա գործելակերպ ունենալու մեջ, եւ խոսքը վերաբերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հին կադրերը, որոնք կոռումպացված իշխանության տարիներին երկար ժամանակ գործունեություն են ծավալել, հեղափոխությունից հետո շարունակում են գործել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց նա՝ վստահեցնելով. «Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք չարաշահել են հեղափոխությունից հետո բարեփոխվելու շանսը, այս շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ, երեկ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի՝ համացանցում հայտնվելուն, հայտարարեց. «Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, պետք է նույնպես կրեն պատասխանատվություն, եւ եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն եւ ոչ միայն պահանջել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլեւ զբաղվեն նաեւ պատասխանատվության առումով»,- ասաց Մակունցը։
Ի՞նչ պետք է պարզաբանի ՀՌԱՀ խորհուրդը, տեղի ունեցածից հետո արդյոք բավարա՞ր է Հ1-ի գործադիր տնօրենի հրաժարականը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ.
- Տիկի՛ն Դավոյան, արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է տեսանյութը, որ պատրաստված է վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերից: Բոլորը քննարկում են, թե ինչպես կարող էին դրանք հայտնվել ինչ-որ մեկի մոտ, ով պետք է պատժվի, ինչպես: Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել այդ կադրերից, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է հետեւի համացանցում դրանց տարածմանը:
- Ես համոզված եմ, որ նման կադր եթեր հեռարձակվելու իրավունք չուներ: Որքան որ լսեցի պրոֆեսիոնալների, ոլորտի մասնագետների կարծիքը, վարչապետը ուղիղ եթերում կարող էր հայտնվել եթերից միայն 20-60 վայրկյան առաջ: Իսկ ինչպես հասկացվում է պարզաբանումներից եւ կադրերի քանակից, 15 րոպե այդ ամենը եթեր է գնացել, մարդիկ նայել են դա, եւ ոչ ոք չի զգուշացրել, որ նման բան է գնում եթեր: Հետեւաբար ես այդտեղ պատահականություն չեմ տեսնում եւ կարծում եմ, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:
- Այս դեպքում կարեւո՞ր է՝ մեղավոր է Հանրայի՞նը, հեռուստաընկերություննե՞րը, որոնք վերահեռարձակում են, վարչապետի մամուլի խոսնա՞կը, թե՞ այլ մեկը:
- Ես չգիտեմ մեղավորն ով է, կարծում եմ՝ քննություն կկատարվի, կպարզվի: Ցանկացած մեկը, որի գործողությունները հանգեցրել են այս ամենին, պետք է իր բաժին պատասխանատվությունը կրի:
- Արդյոք Հ1-ի ղեկավարության աշխատանքից ազատումը բավարա՞ր է խնդրի լուծման համար:
- Իրականում խնդիրը դրանով չի լուծվում: Տեղի է ունեցել մի միջադեպ, չգիտեմ էլ՝ ինչպես դա անվանեմ, որը պետք է տեղի չունենար: Մենք խոսում ենք դեպքի մասին, հետեւաբար խնդիրն արդեն կա: Որեւէ մեկի աշխատանքից ազատմամբ այդ խնդիրը չի լուծվի, բայց պետք է լինի նաեւ հստակ բացատրություն, թե ինչպես է նման բան կատարվել, մարդիկ պետք է հասկանան, թե ինչպիսի պատասխանատու աշխատանք են իրենք կատարում: Պետք է հասկանան, որ երբ երկրի առաջին դեմքը ելույթ է ունենում, ինչպիսի մեծագույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն այդ երեւույթին, վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե այնպես պետք է հաշվարկված լինի ամեն ինչ, որ նմանատիպ խնդրի առաջ կանգնելու մասին որեւէ մեկի մտքով անգամ չանցնի:
- Հ1-ը պարզաբանել է, որ իրենց մոտից արտահոսք չի եղել, Հանրայինն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են Արմենիա, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք հեռուստաընկերությունները։ Բավարար չե՞ն տարածված պարզաբանումները:
- Ես կարծում եմ, որ Հանրայինի պարզաբանումները բավարար չեն, համոզիչ չեն, եւ նման պատասխանատու տեղում աշխատող մարդիկ այսպիսի պարզաբանում չպետք է գրեին: Պարզ է, չէ՞, որ այդ պարզաբանումը չեն կարդում միայն ոչ պրոֆեսիոնալները: Կան մարդիկ, որոնք հասկանում են, չէ՞, գործից: Գուցե մի քանի մարդ շատ չխորացավ խնդրի էության մեջ, մյուսը մասամբ հասկացավ, որովհետեւ այդտեղ մասնագիտական նրբություններ եւ գաղտնիքներ կան, բայց չէ՞որ այդպես չի կարելի: Պետք է լինել ազնիվ, իսկ այստեղ ես ազնվություն չտեսա:
- Ուղիղ եթերի պատասխանատուն էլ էր հայտարարություն տարածել՝ ասելով, որ բոլոր եթերներից առաջ լինում է այդպիսի փորձնական հեռարձակում:
- Պատասխանատուի գրառումը ես կարդացել եմ: Դա հավատ չներշնչեց: Նա ասում է, որ 15 րոպե առաջ ասել եմ REC: Ասել է, հետո տեսել է, որ վարչապետը շարունակում է նախապատրաստվել ուղիղ եթերին, տեսել է, թե ինչպես է դա ուղիղ եթեր գնում, այսինքն՝ ՀՀ վարչապետն ուղիղ եթերում է, որի մասին նա չգիտի, եւ պատասխանատուն էլ չի զգուշացնում, այլ հանգիստ դիտում է:
- Երեւի տեղյակ եք, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի աշխատանքի ազատման պահանջ կար հեղափոխությունից անմիջապես հետո: Ինչո՞ւ դա տեղի չէր ունենում: Շատերը հիմա՝ այս համատեքստում, նորից խոսում են թավշյա մեթոդների ոչ արդարացի լինելու մասին:
- Մարդկանց շանս է տրվել աշխատելու, չեն աշխատել, կարծում եմ՝ շատ լավ ժամանակն է հենց հիմա այդ օրակարգին նորից վերադառնալու եւ իրագործելու:
- Վարչապետն իր եթերում նշեց, որ շատ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար:
- Այս կադրերը քաղաքական լուրջ հետեւանքներ չունեցան մեր թիմի համար, մարդիկ հասկացան, որ դա դիտավորություն է, չարամտություն, եւ որ նման կադրեր պատահական չեն հայտնվում եթերում: Եվ եթե պատահականություն է տեղի ունենում եւ հայտնվում են, ապա դրանց մասին ոչ ոք չի իմանում: Իսկ այս պարագայում, երբ կադրը հայտնվում է եթերում, այդ կադրը վերցնում են ու մոնտաժում, ապա այն մոնտաժված, պատրաստ ինչ-որ կասկածելի էջերում է հայտնվում, դա բացարձակ դիտավորություն է:
- Այսինքն՝ այս երեւույթը վկայում է, որ վարչապետի շուրջ կան մարդիկ, որոնք նրա դե՞մ են աշխատում:
- Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր աշխատանքին պետք է վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ՝ կապ չունի, թե որտեղ է աշխատում: Իսկ այն մարդիկ, որոնք վարչապետի շրջապատում են աշխատում՝ առավել եւս: Նրանք պետք է խստագույնս հետեւեն անվտանգության բոլոր կանոններին:
- Արդյոք փորձե՞լ եք պարզել, թե տեսանյութը տարածած ֆեյքերը ում են սպասարկում: Ձեր խմբակցության անդամների կողմից եղել են ակնարկներ, որ դրանք կարող են լինել Ռոբերտ Քոչարյանի թիմից:
- Ես կարծում եմ, որ ֆեյսբուքյան տիրույթում գտնվող բոլոր ֆեյքերը նույն օրակարգին են ծառայում եւ շուրջ 2 տարի նույն օրակարգին են ծառայել: Նրանք ծառայում են նախկին իշխանություններին, իրենց ընդդիմադիր հռչակած որոշ շրջանակների եւ ամեն ձեւով փորձում են ստեղծել ֆեյսբուքյան օրակարգ, ամեն ձեւով փորձում են զրոյացնել իշխանությունների կատարած աշխատանքը, ցեխ շպրտել: Նույնիսկ այս պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում, կարելի է ասել, պատերազմական իրավիճակ է տիրում, այս համավարակի պայմաններում անգամ մարդիկ շարունակում են սպասարկել իրենց նեղ անձնական շահերը, իրենց կեղտոտ նպատակները: Եվ ես կարծում եմ, որ բոլորս էլ լավ գիտենք, թե որ շրջանակներին են պատկանում այդ ֆեյքերի ֆաբրիկաները, որոնք շարունակում են Հայաստանի հետ կապ չունեցող օրակարգ ձեւավորել, ավելի ճիշտ՝ Հայաստանին վնասող օրակարգ:
- «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում էր, որ եթե կարճ ժամանակում չլինեն հետեւություններ, ՀՌԱՀ-ին եք պատրաստվում հրավիրել խմբակցություն: Ի՞նչ ունի բացատրելու ՀՌԱՀ-ը:
- Ես կարծում եմ, որ պարզաբանումների կարիք կա: Կլսենք պատասխաններ, կտեսնենք, թե մարդիկ այս 2 տարվա ընթացքում ինչպիսի բացթողումներ են ունեցել, որ ունենք այսպիսի իրավիճակ, որը պիտի չունենայինք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT