Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց արգելանք դնելու գումարի շեմը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը

22/04/2020 schedule19:00

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը։ Ըստ օրենքի նախագծի՝ հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը կրկնակի նվազում են։ Օրինագծի երկրորդ մասով էլ առաջարկվում է փոփոխել արգելանք դնելու գումարի շեմը։ Ինչպես ներկայացրեց Մելքումյանը, գործող կարգավորմամբ եթե տնտեսվարողը 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կուտակում, հարկային ղեկավարը կարող է արգելանք դնելու մասին որոշում կայացնել։ Այս նախագծով առաջարկվում է այդ շեմը բարձրացնել մինչեւ 1 մլն 500 հազար դրամ։

Նշենք, որ ԱԺ-ն այսօր առավոտյան արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու երկու օրենքի նախագիծ։ Այս նիստի ընթացքում երկու նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվել էին, իսկ հաջորդ նիստի ժամանակ ամբողջությամբ ընդունվեց միայն վերոնշյալ օրենքի նախագիծը։

Մյուս նախագիծը, որ ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, վերաբերում էր ծախսագրումներին։ Ինչպես ներկայացրեց պտգամավորը, այսօր գործող հարկային կարգավորումներով եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, ապա չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել։ Ներկա պահին հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մի բացառություն։ Այն վերաբերում է կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերին։ Այս փոփոխությամբ առաջարկվում է նույն արտոնությունը կամ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Թունյանը հավելեց, որ այս նախագծի երկրորդ ընթերցումը կլինի երկու շաբաթից։

Տպել
592 դիտում

Նախագահական կայք՝ երեխաների համար. գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Ավտոմեքենաների պետհամարանիշներ են գողանում, հետո զանգահարում ու գումար պահանջում․ պատգամավորը՝ դատախազին

Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ մաղթել շուտափույթ ապաքինում

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել երեխաների պաշտպանության օրը

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու համար

«Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ

Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում (տեսանյութ)

Սկսվել է երաժշտական միջոցառումը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար. Աննա Հակոբյանը չի մասնակցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Ռոբերտ Քոչարյանի՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը ԲԿ-ում մնալու որոշումը կարող է բողոքարկվել․ Արթուր Դավթյան

«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստների գողացված արձանները չեն գտնվել

Կալանավորվել է Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալված անչափահասը

Չեմ ուզում գնալ հիվանդանոցից. Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

2019 թվականին Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5%-ով․ Արթուր Դավթյան

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ

Գյումրիում շների հարձակման հետևանքով Երևան տեղափոխված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը