Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Հանրապետության 1000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նրանց հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1 տոկոսով։
ՊԵԿ-ը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է հավաքագրել 349 մլրդ դրամ։ Միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի 70.3 տոկոսը։
2020 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 17 մլրդ 773 մլն դրամի հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 4.2 մլրդ դրամով կամ 30.1 տոկոսով։
Երկրորդ ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 15 մլրդ 323 մլն դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերն ավելացել են 2.5 մլրդ դրամով կամ 19.4 տոկոսով
3-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 5 մլրդ 378 մլն դրամ հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն աճել է 1.4 մլրդ դրամով կամ 36 տոկոսով։
4-րդ խոշոր հարկատուն «Սիփիես Օիլ Քորփորեշյն» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 341 մլն դրամի հարկերով: Սա ընկերության նախորդ տարվա նույն շրջանում վճարած հարկերից ավելի է 572 մլն դրամով կամ 15.2 տոկոսով։
Հինգերորդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք առաջին եռամսյակում վճարել է 3 մլրդ 895 մլն դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 199 մլն դրամ, այսինքն շուրջ 20 անգամ ավելի շատ հարկեր են վճարել այս տարվա առաջին եռամսյակում։
6-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, վճարած 3 մլրդ 479 մլն դրամի հարկերով, սա գրեթե 2 անգամ պակաս է ընկերության նախորդ տարվա հունվար-մարտին վճարած հարկերին։ Նրանք նախորդ տարի վճարել էինք 6 մլրդ 684 մլն դրամ։
Նրան հաջորդում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 462 մլն դրամի հարկերով։ Նախորդ տարվա նույն շրջանում ընկերությունը վճարել է 1 մլրդ 96 մլն դրամի հարկեր։ Այսինքն այս տարվա վճարած հարկերը շուրջ 3.2 անգամ ավելի շատ են։
8-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 383 մլն դրամի հարկերով: Նախորդ տարի ընկերությունը վճարել էր 4 մլրդ 544 մլն դրամ։ Այսինքն նրանց վճարած հարկերը նվազել է 1 մլրդ 161 մլն դրամով կամ 25.55 տոկոսով։
Իններորդ խոշոր հարկատուն՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 179 մլն դրամի հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկերն ավելի շատ էին՝ 3 մլրդ 753 մլն դրամ։ Նվազումը կազմել է 574 մլն դրամ կամ շուրջ 15.3 տոկոս։
Տասնյակը եզրափակում է «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 972 մլն դրամի հարկերով։ Այս ընկերության վճարած հարկերը եւս նվազել է։ Նրանք նախորդ տարվա հունվար-մարտին վճարել էին 3 մլրդ 414 մլն դրամ, այսինքն նվազումը կազմել է 442 մլն դրամ կամ շուրջ 13 տոկոս։
«Հայկական ժամանակ-ը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ որոշ ընկերություններ նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ ավելի շատ հարկ են վճարում, իսկ որոշ ընկերություններ էլ մի քանի անգամ ավելի քիչ են վճարում։ Որպես օրինակ նշեցինք՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը գրեթե կրնակի քիչ հարկ է վճարել եւ «Վիվասել ՄՏՍ»-ը, որն էլ շուրջ 20 անգամ ավելի շատ է վճարել։
Ի պատասխան Մաշադյանն ասաց, որ հարկային վճարումների կտրուկ ավելացումը կամ նվազումը չի ենթադրում, որ կազմակերպությունը կարող է նախկինում գործած լինել ստվերում, իսկ հիմա դուրս է եկել ստվերից կամ հակառակը։
«Այստեղ մի քանի գործոններ կան, որոնք կարող են հանգեցնել այդ պատկերին։ Օրինակ՝ կապի օպերատորի դեպքում՝ նախորդ տարիներին իր կողմից առաջացած հարկային պարտավորությունները մարվում էին նախկինում կուտակված գերավճարներից, ինչը հարկային եկամուտներ չէր։ Այսինքն՝ կազմակերպությունն ուներ նախկինում կատարված վճարումներ, ինչը գերավճար էր կազմակերպության համար ու այդ գերավճարն օգտագործվում էր հետագայում առաջացող պարտավորությունների մարման համար։ Այսինքն՝ անհրաժեշտություն չկար, որ նորից վճարում անեն»,- նշեց Մաշադյանը։
Նա ընդգծեց՝ կառավարությունը որդեգրել է բիզնեսին գերավճարների հարցով ծանրաբեռնելուց զերծ մնալու քաղաքականություն։
Խոսելով ԶՊՄԿ-ի մասին՝ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալն ասաց. «Հանքարդյունաբերության ոլորտում մեծ տեսակարար կշիռ են կազմում շահութահարկի եւ ռոյալթիի վճարումները։ Կախված նախորդ տարվա շահութահարկի եւ ռոյալթիի մեծությունից հաշվարկվում են կանխավճարներ հաշվետու տարում։ Դրանից կախված էլ գուցե պահ գա, որ կանխավճարների հաշվարկման արդյունքում տատանումներ առաջանան։ Բայց այդ 2 կազմակերպություններն էլ 2020-ին՝ 2019-ի համեմատ՝ վարքագիծ չեն փոխել։ Կազմակերպությունների վճարումների տատանումները կարող է պայմանավորված լինել նաեւ հետեւյալ փաստով. կազմակերպությունն ունենում է ձեռքբերումներ, կուտակվում են ԱԱՀ-ի դեբետներ, որն այնուհետեւ օգտագործում են առաջիկա մարումները կատարելուց։ Այսինքն՝ վերցնել եւ ֆիքսել բացարձակապես միայն վճարումների թվային տարբերությունները եւ գնահատական տալ կազմակերպությունների վարքագծի վերաբերյալ՝ ճիշտ չէ։ Եթե մենք տեսնում ենք խնդիր կա՝ տեղեկացնում ենք հարկ վճարողներին եւ ակնկալում ենք նրանց հաշվարկների փոփոխություն»։
Ստորեւ ներկայացնում ենք նաեւ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ խոշոր հարկատուների 11-ից 50-րդ տեղերը զբաղեցնող ընկերությունների անունները եւ նրանց վճարած հարկերի չափերը:
11) «Գեոպրոմայնինգ Գոլդ» - 2 մլրդ 769 մլն դրամ
12) «Հայկական Ատոմային էլեկտրակայան» - 2 մլրդ 480 մլն դրամ
13) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 2 մլրդ 175 մլն դրամ
14) «Մաքս պետրոլ» - 2 մլրդ 148 մլն դրամ
15) «Սիթի» - 2 մլրդ 97 մլն դրամ
16) «Յուքոմ» - 1 մլրդ 961 մլն դրամ
17) «Վեոն Արմենիա» - 1 մլրդ 918 մլն դրամ
18) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ - 1 մլրդ 889 մլն դրամ
19) «Ալեքս էնդ հոլդինգ» - 1 մլրդ 741 մլն դրամ
20) «Ջեյ Թի Այ Արմենիա» - 1 մլրդ 695 մլն դրամ
21) «Մոբայլ Սենթր Արթ» - 1 մլրդ 663 մլն դրամ
22) «Գրանդ Մաստեր» - 1 մլրդ 542 մլն դրամ
23) «Ռենկո Ս. Պ. Ա.» բաժնետիրական ընկերության մասնաճյուղ - 1 մլրդ 527 մլն դրամ
24) «Ամերիաբանկ» - 1 մլրդ 526 մլն դրամ
25) «Օնիրա քլաբ» - 1 մլրդ 504 մլն դրամ
26) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 1մլրդ 489 մլն դրամ
27) «Դիսթրիմէքս» - 1 մլրդ 404 մլն դրամ
28) «Իմեքս գրուպ» - 1 մլրդ 338 մլն դրամ
29) «Թեղուտ» - 1 մլրդ 324 մլն դրամ
30) «Վեոլիա ջուր» - 1 մլրդ 320 մլն դրամ
31) «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» - 1 մլրդ 261 մլն դրամ
32) «Հայբիզնեսբանկ» - 1 մլրդ 234 մլն դրամ
33) «Ատոմէներգոռեմոնտ-Հայաստան» մասնաճյուղ – 1 մլրդ 178 մլն դրամ
34) «Վիէլվի սենթր» - 1 մլրդ 128 մլն դրամ
35) «Երեւանի կոնյակի գործարան» - 1 մլրդ 124 մլն դրամ
36) «Հարավկովկասյան երկաթուղի» - 1 մլրդ 123 մլն դրամ
37) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 1 մլրդ 120 մլն դրամ
38) «Ինեկոբանկ» - 1 մլրդ 119 մլն դրամ
39) «Բարսիս» - 1 մլրդ 116 մլն դրամ
40) «Գրանդ Քենդի» - 1 մլրդ 89 մլն դրամ
41) «Արդշինբանկ» - 1 մլրդ 78 մլն դրամ
42) «Նատալի ֆարմ» - 1 մլրդ 73 մլն դրամ
43) «Սաս Գրուպ» 1 մլրդ 68 մլն դրամ
44) «Սինոփսիս Արմենիա» -1 մլրդ 45 մլն դրամ
45) «Սպայկա» 1 մլրդ 17 մլն դրամ
46) «Ալֆա ֆարմ» - 1 մլրդ 1 մլն դրամ
47) «Դեկորա-գրուպ» - 1 մլրդ 1 մլն դրամ
48) «Կոնվերս բանկ» - 990 մլն դրամ
49) «Մոդուս գրանում» - 880 մլն դրամ
50) «Չիմեգ» - 828 մլն դրամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT