Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց լուծարված «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:
Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից. «Մեր հիմնական ռազմավարությունն ուղղված է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելուն, բայց այսօր 623 երեխա դեռ խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ մասնագիտացված հաստատություններում, ուստի մենք նաեւ ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով աշխատակիցների աշխատավարձերի հարցը հոգանք»:
Նախարարն ասաց, որ նախկինում հայտարարել էին՝ բարձրացնելու են խնամքի տների, մասնավորապես՝ տուն ինտերնատների, մանկատների աշխատողների աշխատավարձը:
«Հունվարի 1-ից արդեն բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող, իսկ այս որոշմամբ բարձրացնում ենք 5 մանկատների աշխատողների աշխատավարձը»,- ասաց Բաթոյանը։
Նրա խոսքով՝ խնամքի հաստատություններում սպասարկման ոլորտում աշխատողների աշխատավարձը նվազագույնի չափով է, բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով. «Օրինակ՝ դայակի աշխտավարձը 68 հազարից մայիսի 1-ից հետո կդառնա 96 հազար: Տնօրենի աշխատավարձը նույնպես բարձրացնում ենք՝ 143 հազարից դարձնելով 231 հազար դրամ»:
«Մեզ հաճախ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ՝ կապված մանկատները փակելու հետ, բայց այդ միջոցները ամբողջությամբ ուղղվում են հենց նույն ոլորտին»,- ասաց Բաթոյանը։
Նախարարին արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այսինքն՝ չե՞ն մեղադրում, որ այդ միջոցները անարդյունավետ ծախսվում են, այդ հաստատություններում ստեղծվել է աղետալիին մոտ իրավիճակ՝ սկսած հոգաբանականից եւ սպասարկման որակից, իսկ երբ մենք միջոցները փորձում ենք արդյունավետ օգտագործել, մեզ մեղադրում են միջոցներ խնայելու մե՞ջ: Դա լավ մեղադրանք է, ես ուրախ եմ այդ մեղադրանքի համար, որովհետեւ մենք խնդիր ենք դրել, որ պետական միջոցները մաքսիմալ արդյունավետ ծախսվեն»։
Վարչապետն ընդգծեց՝ չեն կարող ասել, թե մանկատան դայակին տրվող 90 հազար դրամը բարձր աշխատավարձ է․ «Այստեղ խոսքը միայն նրա մասին չէ՝ դայակն ուզում է պատշաճ որակի ծառայություն մատուցել, թե ոչ, հարցն այն է, թե ինքն այդքան գիտելիք, հմտություն ունի՞, թե՞ ոչ։ Այնպես չէ, որ մենք մարդկանցից ուզում ենք փողով վերաբերմունք գնել, ընդհակառակը, աշխատավարձի բարձրացմամբ մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար այդ աշխատատեղը գրավիչ դարձնել: Մենք այդ երեխային մատնում ենք անտերության, երբ դայակին 50, 60 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս»:
Փաշինյանը նկատեց՝ սա բարձր որակավորում պահանջող, բարձր գիտելիքներ պահանջող աշխատանք է․ «Մենք այդ ուղղությամբ պետք է գնանք նաեւ պետական կառավարման համակարգում, դժվար ենք գնում, իհարկե, բայց գնում ենք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT