Երևան
12 °C
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2019 թ. «Ռազմական ծախսերի համաշխարհային միտումները» զեկույցը: Դրա համաձայն՝ ռազմական ծախսերի առաջին հնգյակը 2019 թ. կազմել են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը (71,1 մլրդ), Ռուսաստանը (65,1 մլրդ) եւ Սաուդյան Արաբիան (61,9 մլրդ): Նրանց բաժին է հասնում համաշխարհային ռազմական ծախսերի 62 տոկոսը:
Թեեւ վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կրճատվել է 15 տոկոսով, այն շարունակում է մնալ խոշորագույնն աշխարհում՝ 732 միլիարդ դոլար: Դա համաշխարհային ռազմական ծախսերի 38 տոկոսն է: ԱՄՆ-ի ռազմական ծախսերը (732 միլիարդ դոլար) գերազանցում են երկրորդից տասնմեկերորդ տեղերում հանգրվանած երկրների համատեղ ծախսերին: 2018 թ. համեմատ աճը կազմել է 5,3 տոկոս կամ՝ մեկ Գերմանիայի ռազմական բյուջե: SIPRI-ի զեկույցի հեղինակներից Պիտեր Վեզեմանը նշել է, որ ծախսերի աճը, ըստ էության, «հիմնված է այն զգացողության վրա, որ գերտերությունների միջեւ մրցակցությունը վերսկսվել է»:
Չինաստանի ծախսերն աճում են արդեն 25-րդ տարին անընդմեջ եւ կազմում են 261 միլիարդ դոլար կամ համաշխարհային ռազմական ծախսերի 14 տոկոսը: Դա ավելի շատ է, քան արեւմտաեվրոպական երկրների ծախսերը միասին վերցրած: Երրորդ տեղում Ասիայի մեկ այլ ներկայացուցիչ է՝ Հնդկաստանը: Սա առաջին դեպքն է, երբ Ասիան երկու ներկայացուցիչ է ունենում «լավագույն եռյակում»: Աճը կազմել է 6,8 տոկոս՝ կազմելով 71 միլիարդ դոլար:
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ծախսերն աճել են 4,5 տոկոսով եւ կազմել են 65 միլիարդ դոլար: Դրա շնորհիվ ՌԴ-ն հանգրվանել է չորրորդ հորիզոնականում եւ մեկամյա դադարից հետո վերադարձել «լավագույն հնգյակ»: Եզրափակում է հնգյակը Սաուդյան Արաբիան, որը, չնայած նախորդ տարվա ընթացքում Եմենում ռազմական գործողություններին եւ Իրանի հետ հարաբերություններում լարվածությանը, կտրուկ (16 տոկոսով) կրճատել է իր ռազմական ծախսերը՝ հասցնելով դրանք 62 միլիարդի:
Համաշխարհային ռազմական ծախսերն ընդհանուր առմամբ աճել են 3,6 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 917 միլիարդ դոլարի: Ընդ որում, ծախսերի ավելի քան 80 տոկոսը՝ 1,5 տրրիլիոն դոլարը, բաժին է հասնում առաջին 15 երկրներին:
Նախորդ տարվա համեմատ տոկոսային ամենամեծ հարաբերական աճը գրանցած երկրների ցուցակում Հայաստանն այլեւս չկա. նախորդ տարի մենք եզրափակում էինք առաջին եռյակը, քանի որ 2017 թ. ծախսերի համեմատ ապահովել էինք 33 տոկոսանոց աճ: Այս տարի ամենամեծ աճը գրանցողների թվում են Բուլղարիան (127 տոկոսով՝ 2,1 միլիարդ), Ուգանդան, (52 տոկոսով՝ 646 միլիոն) Սլովակիան (48 տոկոսով՝ 1,86 միլիարդ) Սերբիան (43 տոկոսով՝ 1,1 միլիարդ):
Հայաստանն ընդգրկվել է այն 10 երկրների շարքում, որոնց ռազմական ծախսերը հավասար կամ գերազանցում են ՀՆԱ-ի 4 տոկոսը: Հայաստանի ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը: Հատկանշական է, որ դիտարկված 149 երկրներից միայն տասի ծախսերն են գերազանցում ՀՆԱ-ի 4 տոկոսը, 13-ինը տատանվում է 3-3,9 տոկոսի սահմաններում, 24-ինը՝ 2.0-ից 2.9-ը, 65-ինը՝ 1.0-ից 1.9-ը, եւ միայն 34 երկրի ռազմական ծախսերը չեն գերազանցում ՀՆԱ-ի մեկ տոկոսը: Եւս երեք երկիր՝ Կոստա-Ռիկան, Իսլանդիան եւ Պանաման չունեն ռազմական ծախսեր:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ նույն շարքում ընգրկված երկրներին, ապա հարկ է նշել, որ դրանց մեծ մասը Մերձավոր Արեւելքից է: Մերձավոր Արեւելքի վերաբերյալ տվյալները հակասական են: Մի կողմից ՀՆԱ-ի նկատմամբ ռազմական ծախսերի ամենաբարձր տոկոսով 10 երկրներից 6-ը ներկայացնում են Մերձավոր Արեւելքը (Օման՝ ՀՆԱ-ի 8.8 տոկոս, Սաուդյան Արաբիա՝ 8 տոկոս, Քուվեյթ՝ 5.6 տոկոս, Իսրայել՝ 5.3 տոկոս, Հորդանան՝ 4.7 տոկոս, Լիբանան՝ 4,2 տոկոս): Մյուս կողմից Մերձավոր Արեւելքի ռազմական ծախսերն ընդհանուր առմամբ նվազել են 7,5 տոկոսով: Օրինաչափ է, թերեւս, որ Մերձավոր Արեւելքը շարունակում է մնալ մոլորակի ամենապայթյունավտանգ տարածաշրջանը: Նախ տասնյակում հանգրվանած մնացած 4 երկրները եւս շատ հեռու չեն Մերձավոր Արեւելքից. Ալժիր՝ 6 տոկոս, Հայաստան՝ 4,9 տոկոս, Ադրբեջան եւ Պակիստան՝ 4-ական տոկոս: Բացի այդ, Մերձավոր Արեւելքի 15 երկրներից 4-ի վերաբերյալ (Քաթար, Սիրիա, ԱՄԷ եւ Եմեն) SIPRI-ն տեղեկատվություն չի տրամադրում 2015 թ. ի վեր:
SIPRI-ի զեկույցում տեղ գտած տեղեկատվությունը վերցվում է բաց աղբյուրներից եւ պաշտոնական լրահոսից, ուստի իրական ծախսերը զգալիորեն գերազանցում են SIPRI-ի նշած 1,9 տրիլիոն դոլարը, սակայն անգամ այս պարագայում Երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին է հասնում սպառազինության վրա ծախսված 246 դոլար, ինչը, անգամ հաշվի առնելով մոլորակի բնակչության աճը, ավելի մեծ ցուցանիշ է, քան նախորդ տարի: Այլ կերպ ասած՝ մոլորակի ռազմական ծախսերն աճում են ավելի արագ, քան դրա բնակչությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT