Հայաստանում չեն արվում COVID-19-ի հակամարմինների թեստեր. դրանց ճշգրտությունը կասկածի տակ է. ԱՆ

Առողջապահական նվազագույն ռիսկերով տնտեսության վերագործարկումն ամբողջ աշխարհում կառավարությունների հիմնական մտահոգությունն է: Դրա մեխանիզմներից ամենագործունը, ըստ վարակաբանների, հասարակության մեջ հիվանդացած-առողջացածների պատնեշ ստեղծելն է, երբ ոչ միայն «հերթով են հիվանդանում»՝ բուժհիմնարկները հավասարաչափ ծանրաբեռնելու համար, այլև առողջացածները, երիտասարդներն ու քրոնիկ հիվանդություններ չունեցողները վերադառնում են ակտիվ աշխատանքային գործունեության՝ քիչ-քիչ վերականգնելով տնտեսությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկել է այդ պատնեշի մաս համարել ոչ միայն այն մարդկանց, որոնք հիվանդացել են, հետո բացասական թեստերի հավաստմամբ՝ առողջացել, այլև նրանց, ովքեր ենթադրում են, որ կրել են նոր կորոնավիրուսը և առողջացել:

ԱՀԿ-ն նշել է, որ այն բոլոր մարդիկ, որ իրենց մոտ նկատել են COVID-19-ին բնորոշ ախտանիշներ՝ ջերմություն, չոր հազ, թուլություն, համուհոտի զգացողության կորուստ, ախորժակի կորուստ, ենթադրում են, որ իրենք վարակվել-հիվանդացել ու առողջացել են, ապա կարող են համարվել, իրոք, վարակված ու առողջացած: Ախտանիշները, ի դեպ, կարող են լինել թե՛ երկարատև և ակնհայտ և թե՛ շատ թույլ արտահայտված:

Բնական իմունային պատնեշի սահմանների ճշգրտման առումով մեծ դեր կարող է ունենալ նաև բնակչության մոտ հակամարմինների լայնածավալ թեստավորումը: Նոր կորոնավիրուս COVID-19-ի ազդեցությունն իմունային համակարգի վրա, կայուն իմունիտետի ձեւավորումը եւ դրանով կրկնավարակման հնարավորությունը առայժմ հետազոտում են աշխարհի առաջատար համալսարաններն ու հետազոտական կենտրոնները, սակայն աշխարհի մի շարք պետություններ իրենց քաղաքացիներին տալիս են հակամարմինների թեստ հանձնելու հնարավորություն: Այս թեստերը նպատակ ունեն հաստատել կամ հերքել՝ արդյոք մարդը վերջերս վարակված եղել է COVID-19-ով:

Հակամարմինների թեստը, այսպիսով, հասարակության մեջ իմունային պատնեշի առկա ծավալի ճշտման նշանակություն է կրում, իսկ այս տվյալի հիման վրա պետությունները կարող են վարակակիր եղած քաղաքացիների նկատմամբ տեղաշարժման առավել քիչ սահմանափակումներ կիրառելու որոշումներ ընդունել: Սա, առանց առողջապահական ռիսկերը մեծացնելու, տնտեսական վնասները մեղմելու խնդիր կարող է լուծել:

Հակամարմինների թեստի մեխանիզմը հետեւյալն է. կորոնավիրուսների դեմ պայքարում մարդու օրգանիզմում ձեւավորվում են հենց այս վիրուսին հակազդող մարմիններ՝ COVID-19-ի հակամարմիններ: Թեստը, որոշելով դրանց առկայությունն օրգանիզմում, վարակված-առողջացած լինելու մասին է վկայում. սա կարեւոր է, քանի որ այս հիվանդությունը մեծ մասամբ ասիմպտոմ է ընթանում, եւ մարդը երբեմն կարող է իր վարակակիր լինելու մասին միայն ենթադրել:

«Հայկական ժամանակ»-ի՝ արդյոք Հայաստանում արվո՞ւմ են COVID-19-ի հակամարմինների թեստեր հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշել է. «Հայաստանում չեն արվում վիրուսի հակամարմինների թեստեր, որովհետեւ այդպիսի թեստեր չկան։ Ամբողջ աշխարհում հիմա բանավեճ է, թե արդյոք այդ թեստերը բավականաչափ ճշգրիտ եւ սպեցիֆի՞կ են, որպեսզի դրանք իրականացվեն»։

Հակամարմինների թեստերի ճշգրտության տարբեր աստիճանների եւ դրանք մեծացնելու աշխատանքի մասին են օրավուր գրում հետազոտական կենտրոնները, իսկ մենք նշենք այս պահին առավել թարմ հուսադրող լուր France-Presse գործակալությունից: Ֆրանսիական պատվաստանյութերի Pasteur-TheraVectys լաբորատորիան պատրաստել է թեստեր, որոնք կարող են չափել օրգանիզմի դիմադրողականության առկայությունն այն մարդկանց մոտ, որոնք ունեցել են նոր կորոնավիրուսային վարակը:

Լաբորատորիան ասել է, որ բարելավվել է հետազոտությունների տեխնոլոգիան, եւ այժմ գիտնականները կարող են ոչ միայն հիվանդի մարմնում հայտնաբերել հակամարմիններ, այլեւ որոշել այդ հակամարմինների՝ բջիջներ վիրուսի կրկին մտնելը կանխելու կարողությունը: Գիտնականները հավաստել են, որ այս հայտնագործությունը կարող է սկսել մեծապես օգնել մարդկությանը, հենց որ պետությունները դա թույլատրեն:

Եվ քանի որ այս ոլորտում ժամառժամ է իրադրությունը փոխվում, այս հարցին հուսով ենք՝ մեր պետությունը շուտով նորից կանդրադառնա: Սպասում ենք նաև մեր մյուս հարցերի պատասխաններին, որոնցով փորձել ենք ճշտել՝ Հայաստանում ԱՀԿ-ի նորմը կդրվի՞ կորոնավիրուսի վիճակագրության վարման հիմքում, եթե այո, ի՞նչ մեխանիզմով, և քանի որ դա կնվազեցնի մահացության ցուցանիշը, ըստ այդմ՝ կարո՞ղ է հիմք լինել արտակարգ դրության սահմանափակումներն էապես նվազեցնելու համար:

Տպել
7472 դիտում

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը